Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը |civilnet.am|
10:59 - 13 հոկտեմբերի, 2023

Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը |civilnet.am|

civilnet.am: Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

«Իհարկե, թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ընդարձակ է։ Կխոսենք ամբողջ համալիրի, այդ թվում՝ այսպես կոչված զգայուն հարցերի մասին»,- հանդիպման մեկնարկում հայտարարել է Պուտինը։

Ալիևն իր խոսքում անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության «տպավորիչ արդյունքներին» և արդյունաբերական, տրանսպորտային ոլորտներում համագործակցության նոր նախագծերին․ «Հետո մենք կանցնենք տարածաշրջանային թեմաներին և անվտանգության հարցերին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Պուտինն ու Ալիևը Ղրղզստանի մայրաքաղաքում մասնակցելու են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել