Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում
 |hetq.am|
20:07 - 05 հոկտեմբերի, 2023

Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում |hetq.am|

hetq.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացման կանխարգելումը:

Ինչպես Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը, «ափսոս, որ այստեղ չի Ադրբեջանը, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա»: «Այդ իսկ պատճառով մենք չենք կարող այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը»,- նշել է Բորելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունների կարգավորման համար ռազմական ուժի կիրառումը»: «Ես հույս ունեմ, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են հանդիպումներ տեղի ունենալ, հատկապես հակամարտության հետագա զարգացումը կանխելու և Հայաստանը քաղաքականապես կայունացնելու համար»,- եզրափակել է եվրոպացի պաշտոնյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել