ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել ադրբեջանցիների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին
 |aysor.am|
12:28 - 15 օգոստոսի, 2023

ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել ադրբեջանցիների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին |aysor.am|

aysor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից առեւանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյան։

«Մինչեւ օգոստոսի 17–ը ժամկետ ունենք առարկություններ եւ դիրքորոշում հայտնելու: Տեղեկությունները փոխանցվել են հարազատներին: Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է», - նշեց նա։

Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել եւ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի մի մասում, առեւանգվել եւ ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել