Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն տրվել է կապ հաստատել իր հարազատների հետ, բայց վերջիններս դեռ տեղեկություն չունեն նրանից
13:26 - 31 հուլիսի, 2023

Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն տրվել է կապ հաստատել իր հարազատների հետ, բայց վերջիններս դեռ տեղեկություն չունեն նրանից

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Infocom-ի հետ զրույցում վստահեցնում է՝ Լաչինի անցակետի մոտից ադրբեջանցիների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն տրվել է կապ հաստատել իր հարազատների հետ։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց այսօր նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտարարել է, որ հարազատներից ոչ մեկը կապ չի հաստատել հոր՝ Վագիֆ Խաչատրյանի հետ, թեեւ դեռ երեկ ԿԽՄԿ-ն թուիթերյան պաշտոնական էջում գրառել էր, որ Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Խաչատրյանին, եւ նրան կապի հնարավորություն տրվել է։

Այսօր Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք՝ տեղեկություն ունի՞ արդյոք, թե՞ ինչ պատճառով նա մինչ այս պահը կապ չի հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ պատճառների մասին չի կարող խոսել, կարող է նշել, որ ԿԽՄԿ-ն անպատասխանատու հայտարարություններ չի անում․ «Մենք ասում ենք քիչ, բայց ասում ենք այն, ինչ կա»,- նշեց նա։ Մեր ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ադրբեջանցիներն արգելած լինեն զանգ կատարել, Ամատունին շեշտեց, որ Խաչատրյանի մոտ եղել են ԿԽՄԿ արտասահմանցի պատվիրակ եւ բուժանձնակազմ։

Երկու օր առաջ Վագիֆ Խաչատրյանի մյուս դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը, հայտնել էր, որ հայրը սրտանոթային խնդիրներ ունի, ու նրան շտապ վիրահատություն էր նշանակված, անգամ անցակետում ինքնազգացողությունն է վատացել, նույնիսկ ի վիճակի չի եղել կանգնելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել