ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները փակ են

Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները (կցորդիչով բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են: Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 521 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:07 - 13 մարտի, 2021
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 326 բեռնատար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 326 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։ Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։    Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:14 - 13 մարտի, 2021
Կայացել է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ

Կայացել է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ

Կայացել է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ, որը նախագահել է ԱԻ նախարար, խորհրդի նախագահ Անդրանիկ Փիլոյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտահերթ նիստ հրավիրելու առաջարկություն էր ներկայացվել Արևելյան գործընկերության «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ» կազմակերպության և հասարակական խորհրդի կազմում ընդգրկված մի խումբ անդամների կողմից: Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են եղել «Քաղաքացիական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև «Թաքստոցներ և ապաստարաններ. հրատապ լուծում պահանջող խնդիրներ» թեմայի շուրջ քննարկում: Հարցերի վերաբերյալ եղել են տարբեր մոտեցումներ, առաջարկություններ, աշխատանքային շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակում: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջարկել է անցկացնել նաև հասարակական խորհրդի միջանկյալ հանդիպում՝ նախարարության աշխատանքային, մասնագիտական խմբերի հետ՝ քննարկված առաջարկությունները վերջնական արդյունքի բերելու նպատակով: Խորհրդի անդամներից բացի նիստին հրավիրվել էին օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետող աշխատակիցներ, մասնագետներ, ինչպես նաև օրակարգային հարցերին առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:
16:46 - 12 մարտի, 2021
ՓԾ նորանշանակ տնօրենի հրամանով տեղակալների համակարգման ոլորտներն ընդլայնվել են

ՓԾ նորանշանակ տնօրենի հրամանով տեղակալների համակարգման ոլորտներն ընդլայնվել են

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՓԾ տնօրենի հրամանով վերանայվել և ընդլայնվել են տեղակալների համակարգման ոլորտները՝ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Գնդապետ Գասպարյանը հանձնարարել է հետևողական լինել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների կողմից 2020 թվականի ընթացքում բնակչության պաշտպանության և քաղպաշտպանության ուղղություններում արձանագրված բացթողումների վերացման հարցում, սերտորեն համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև շարունակել «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքների անցկացումը: Ա. Գասպարյանն ուշադրություն է հրավիրել նաև կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպման ու իրականացման խնդիրներին: Փրկարար ծառայության տնօրենը բոլորին կոչ է արել լինել կարգապահ և առավելագույն բարեխղճությամբ կատարել ծառայողական պարտականությունները:  
16:46 - 12 մարտի, 2021
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն), Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի, Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների (բուք է, ձյուն), Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
09:23 - 12 մարտի, 2021
Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, Չայնիի ոլորաններում մառախուղ է

Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, Չայնիի ոլորաններում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։   Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։   Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Սարավան-Զանգեր կոչվող հատվածում և Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղում է ձյուն։   Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում մառախուղ է։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար։   Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
17:13 - 11 մարտի, 2021
Այսօր և վաղը հանրապետությունը կլինի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով

Այսօր և վաղը հանրապետությունը կլինի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով

Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը՝ լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։ Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը ձնախառն անձրև, 12-ին՝ ձյուն։ Մարտի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ տարածքում՝ Երևան քաղաքում՝
14:49 - 11 մարտի, 2021
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Ամասիայում մառախուղ է

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Ամասիայում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (ձյուն), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
09:33 - 11 մարտի, 2021
Ջերմուկ և Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում, ՀՀ մի շարք մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է

Ջերմուկ և Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում, ՀՀ մի շարք մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։ Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
09:19 - 10 մարտի, 2021
Ֆրանսիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում

Ֆրանսիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Նախարար Փիլոյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում՝ փաստելով, որ այդ համագործակցությունը սկիզբ է առնել դեռևս 1988 թ.-ից: Կարևորելով բնակչության անվտանգությունն ու աղետներին դիմակայելու ունակությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքները:Նրանք անդրադարձել են նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման և շարունակականության ապահովման հարցում:
11:32 - 09 մարտի, 2021