ՓԾ նորանշանակ տնօրենի հրամանով տեղակալների համակարգման ոլորտներն ընդլայնվել են
16:46 - 12 մարտի, 2021

ՓԾ նորանշանակ տնօրենի հրամանով տեղակալների համակարգման ոլորտներն ընդլայնվել են

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՓԾ տնօրենի հրամանով վերանայվել և ընդլայնվել են տեղակալների համակարգման ոլորտները՝ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Գնդապետ Գասպարյանը հանձնարարել է հետևողական լինել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների կողմից 2020 թվականի ընթացքում բնակչության պաշտպանության և քաղպաշտպանության ուղղություններում արձանագրված բացթողումների վերացման հարցում, սերտորեն համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև շարունակել «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքների անցկացումը: Ա. Գասպարյանն ուշադրություն է հրավիրել նաև կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպման ու իրականացման խնդիրներին:

Փրկարար ծառայության տնօրենը բոլորին կոչ է արել լինել կարգապահ և առավելագույն բարեխղճությամբ կատարել ծառայողական պարտականությունները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել