Երևանում բախվել են երեք ավտոմեքենաներ. կա տուժած
10:09 - 28 հոկտեմբերի, 2023

Երևանում բախվել են երեք ավտոմեքենաներ. կա տուժած

Հոկտեմբերի 28-ին` ժամը 06։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլավիկ Չիլոյան և Ռիգայի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1994 թ․), Mazda (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1997 թ․) և Opel (վարորդ՝ Ս․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է։ Փրկարարները Ս․ Գ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
 
Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան և փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել