ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Ամասիայում մառախուղ է
09:33 - 11 մարտի, 2021

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Ամասիայում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (ձյուն), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել