Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Խաղաղության պայմանագրի ստորագրման պատմական պայմաններ են ստեղծվել․ Ալիև 
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի ստորագրման պատմական պայմաններ են ստեղծվել․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններից, Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Շուշիում մեկնարկած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարական հավաքին հղած ուղերձում Ալիևը նաև հավելել է՝ ժամանակն է Հարավկովկասյան տարածաշրջանը դարձնել խաղաղության ու համագործակցության վայր։ Դիմելով հավաքի մասնակիցներին՝ Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարներին, Ալիևը վստահեցրել է՝ Բաքուն «միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ»։ Խոսելով տարածաշրջանային նախագծերից՝ Ադրբեջանի առաջնորդն առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և ընդգծել դրա բեռնափոխադրումների ծավալների աճի անհրաժեշտությունը՝ 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոն տոննայի։ Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Իրանի հետ համատեղ լոգիստիկ նախագծերին՝ շեշտելով, որ Թեհրանի հետ պայմանավորվածություն կա Իրանի տարածքով մուտք ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ «Միաժամանակ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հաղորդունակության հետագա ընդլայնման ուղղությամբ», - հայտարարել է Ալիևը։
17:08 - 10 հոկտեմբերի, 2023
Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա. Ղարիբաշվիլի

 |factor.am|

Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա. Ղարիբաշվիլի |factor.am|

factor.am: Վրաստանը և Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա: X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա նշել է, որ ի շահ երկու երկրների ժողովուրդների՝ Վրաստանն ու Ադրբեջանը աշխատում են առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքային զարգացման ոլորտներում հնարավոր համատեղ նախագծերի բացահայտման ուղղությամբ։ «Ես շատ լավ հանդիպում ունեցա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, Վրաստանը և Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի խթանման վրա։ Ի շահ մեր ժողովրդի՝ մենք բացահայտում ենք պոտենցիալ համատեղ նախագծեր առևտրի, էներգետիկայի, կայունության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Ես հաստատեցի Իլհամ Ալիևին Վրաստանի աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։
16:16 - 09 հոկտեմբերի, 2023
Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ․ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Brussels Signal-ին տված հարցազրույցում

Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ․ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Brussels Signal-ին տված հարցազրույցում

ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը հավանական է համարում, որ Ադրբեջանը կարող է «շաբաթների ընթացքում» ներխուժել։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային կարող է հետեւել հենց Հայաստանի վրա հարձակումը։ Լրատվամիջոցի խոսքով՝ նշել է Բալայանը։ «Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է դեսպանը։ Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները կեղծ են։ Ադրբեջանը կանգ չի առնի, եթե «չկանգնի հավաքական Արևմուտքի կողմից ձեռնարկված շատ գործնական քայլերի դեմ»։  «Նա առաջարկել է, որ ԵՄ-ն Ալիևին վերջնաժամկետ տա իր բանակը Հայաստանի սահմանից դուրս բերելու համար, և եթե նա չկատարի, կասեցնի Ադրբեջանի՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի համաձայնագիրը: Նա նաև նշել է, որ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ուղերձ լինել», - գրում է լրատվամիջոցը։
20:11 - 08 հոկտեմբերի, 2023
Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա․ Ալիև  |armeniasputnik.am|

Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա․ Ալիև |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացնել: Այս մասին նա հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին այս հարցում հարթակ տրամադրելու պատրաստակամության և միջնորդական ջանքերի համար:   «Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել է Ալիևը:   Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Հարավային Կովկասում մարտահրավերներն ու խնդիրները դեռ մնում են չլուծված: Նա նշել է խաղաղության հաստատման կարևորությունը։   «Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դրան և ստեղծել քաղաքական նորմալ իրավիճակ Հարավային Կովկասում, որի դեպքում համագործակցություն կհաստատվի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև»,– ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները կարող են զարգացնել փոխգործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում, առևտրի, ներդրումների ուղղություններով։
15:35 - 08 հոկտեմբերի, 2023
Վրաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագիր կկնքեն
 |armeniasputnik.am|

Վրաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագիր կկնքեն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս կկնքեն խաղաղության համաձայնագիր: Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:   «Ես վերահաստատել եմ Վրաստանի աջակցությունն ու հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,– ասել Է Ղարիբաշվիլին:   Նա նշել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա հարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, ինչը կբարելավի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կենսամակարդակը: Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ այս հարցում Վրաստանը չեզոք դիրքորոշում ունի և հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական ջանքեր ներդնելու պատրաստակամությունը: «Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այդ գործընթացին։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ և կայուն։ Անդրկովկասի երեք երկրները պետք է իրենք լուծեն տարածաշրջանի հարցերը և ապագա զարգացումը»,– ասել Է Ղարիբաշվիլին։
15:08 - 08 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության. Իլհամ Ալիև

Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության. Իլհամ Ալիև

Ալիևը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը մոտեցում է, որը «ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության», և եթե տարածաշրջանում որևէ նոր հակամարտություն լինի, դրա պատճառը Ֆրանսիան է լինելու։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։ Նա նշել է, որ Ադրբեջանը Գրանադայի հանդիպմանը չի մասնակցել Ֆրանսիայի «հայտնի դիրքորոշման պատճառով»։  Ադրբեջանի նախագահը ասել է նաև, թե Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են «Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել է այդ գյուղերի օկուպացիայից ազատագրման կարևորությունը»։ Հեռախոսազրույցի մասին հայտնել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ զրույցը տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ։ Նշենք, որ Գրանադայում պետք է տեղի ունենար հնգակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, Իլհամ Ալիևը, սակայն, չէր մասնակցել հանդիպմանը։
22:31 - 07 հոկտեմբերի, 2023
Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում
 |hetq.am|

Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում |hetq.am|

hetq.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացման կանխարգելումը: Ինչպես Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը, «ափսոս, որ այստեղ չի Ադրբեջանը, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա»: «Այդ իսկ պատճառով մենք չենք կարող այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը»,- նշել է Բորելը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունների կարգավորման համար ռազմական ուժի կիրառումը»: «Ես հույս ունեմ, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են հանդիպումներ տեղի ունենալ, հատկապես հակամարտության հետագա զարգացումը կանխելու և Հայաստանը քաղաքականապես կայունացնելու համար»,- եզրափակել է եվրոպացի պաշտոնյան:
20:07 - 05 հոկտեմբերի, 2023
Անկարայից ողջունել են Գրանադայում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու Ալիևի որոշումը

Անկարայից ողջունել են Գրանադայում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու Ալիևի որոշումը

Անկարայում ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ չմասնակցել Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք հնգակողմ հանդիպմանը։  «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը հիշեցրել է, որ Ադրբեջանը որոշել է չմասնկացել՝ Թուրքիայի մասնակցությունը առարկելու պատճառով։   «Թուրքիայի՝ հանդիպմանը չմասնակցելու պատճառով պարոն Ալիևը իր այցը Իսպանիա չեղարկել է։ Սրա համար կցանկանայինք մեր երախտագիտությունը հայտնել: Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել. Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հայաստանը մասնակցում են, Ադրբեջանին հրավիրում են, բայց Թուրիքան չկա։ Պետք է խոսեին առանց մեր նախագահի»,- ասել է Օմեր Չելիքը։  Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի առաջնորդների հնգակողմ հանդիպումը։ Սակայն հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը իր մասնակցությունը չեղարկել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառն այն էր, որ ադրբեջանական կողմը պնդել է նաև Թուրքիայի մասնակցությունը, սակայն Ֆրանսիան և Գերմանիան առարկել են։  Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ ԵՄ գագթնաժողովի շրջանականերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Իսպանիա չեղարկվել է՝ վերջինիս վատառողջ լինելու պատճառով։  Նշենք նաև, որ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հաստատեց հնգակողմ հանդիպումը չեղարկելու վերաբերյալ լուրերը՝ միաժամանակ հայտարարելով, որ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար։   
10:57 - 05 հոկտեմբերի, 2023
Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել վերջինիս՝ Գրանադա այցը չեղարկելու վերաբերյալ լուրերի ֆոնին։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։  Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Շոլցը հայտնել է Գերմանիայի աջակցությունը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությունը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ղեկավարությամբ Բրյուսելում ընթացող պրոցեսները։ Նա բարձր է գնահատեկ ՄԱԿ-ի առաքելության այցը Ստեփանակերը՝ այն անվանելով դրական քայլ։ «Ադրբեջանի ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգին և սերտորեն աջակցում է Բրյուսելյան պրոցեսները»,- հայտնում է ադրբեջանական կողմը։ Ալիևը նաև Շոլցին է ներկայացրել «Ղարաբաղի հայերին ուղղված աջակցության» մանրամասները՝ մեջբերելով ՄԱԿ-ի առաքելության՝ Ստեփանակերտ կատարած այցից հետո արված հայտարարությունը։ Գերմանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կանցլերը մերժել է ռազմական ուժի կիրառումը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան մեծապես նվիրված է բանակցային լուծմանը և Ադրբեջանի ու հայաստանի միջև տևական խաղաղությանը՝ հիմված Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա․ «Գերմանիան ամբողջությամբ աջակցում է ԵՄ խորհրդի նախագահի ջանքերը»։ Կանցլերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և զարգացման հարցում հնարավորինս մեծ թափանցիկության կարևորությունը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ դրական քայլ է, որի վրա կարելի է հիմնվել։
10:01 - 05 հոկտեմբերի, 2023