Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ |1lurer.am|
22:02 - 07 հոկտեմբերի, 2023

Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս առիթով X-ի իր միկրոբլոգում նա գրել է.

«Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ` ես զանգահարեցի նախագահ Ալիևին, նրան փոխանցեցի ԵՄ հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերահաստատեցի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը: Ընդգծեցի նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում` երկարաժամկետ ապագայում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել