Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին |armeniasputnik.am|
20:59 - 10 հոկտեմբերի, 2023

Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

 
Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ շեշտը դրվել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովմանն ու ամրապնդմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել