ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Մոսկվայի և Երևանի նորմալ դաշնակցային բնականոնությանը վերադարձը միակ խելամիտ լուծումն է․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
 |civilnet.am|

Մոսկվայի և Երևանի նորմալ դաշնակցային բնականոնությանը վերադարձը միակ խելամիտ լուծումն է․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Երևանի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33 ամյակի առթիվ՝ նշելով, որ երկու երկրների սերտ, դաշնակցային կապերը համապատասխանում են ինչպես ռուսների, այնպես էլ հայերի իրական շահերին։ «Անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել։ Փոխվել են և՛ երկրները, և՛ աշխարհը, որում մենք ապրում ենք։ Ցավոք, մեր հարաբերություններում նաև շատ տարաձայնություններ կան, ինչպես նաև փոխադարձ պահանջներ։ Վստահ ենք, որ Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում ոչ միայն հնարավոր է շտկել այդ տարաձայնությունները և վերադառնալ նորմալ դաշնակցային հարաբերությունների, այլև դա միակ խելամիտ որոշումն է»,- ասված է հայտարարությունում։ Դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցնում է, որ Երևանի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին, որով երկու երկրների միջև փոխհարաբերություններում նոր փուլի սկիզբ դրեց։ Հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանը միշտ հատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին` որպես դաշնակցի և կարևոր գործընկերոջ։ Դեսպանությունը հիշեցնում է նաև, որ 2 երկրերն էլ ընդգրկված են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում` ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում, փոխգործակցում են ՄԱԿ-ի կառույցներում, միջազգային այլ ձևաչափերում: Երկրների միջև ամենատարբեր ոլորտներում գործում են համագործակցության շուրջ 200 համաձայնագրեր և այլ մեխանիզմներ։ «Հարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում անվտանգության ոլորտը։ Հայաստանում և Հարավային Կովկասում կայունության ապահովման անգնահատելի գործոն է շարունակում լինել ռուսական 102-րդ ռազմաբազան և ՌԴ սահմանապահների ներկայությունը։ Դինամիկ զարգանում է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում։ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է` արտաքին առևտրում 35,4 տոկոս ընդհանուր մասնաբաժնով, ինչպես նաև առանցքային ներդրողը` ավելի քան 40 տոկոս տեսակարար կշռով»,- ասված է հայտարարությունում։ Նշվում է, որ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերում գործում են ավելի քան 40 խոշոր ձեռնարկություններ` ռուսական կապիտալի 100% կամ մասնակի մասնակցությամբ, և նրանցից շատերը ՀՀ խոշորագույն հարկատուներն ու գործատուներն են։
13:55 - 04 ապրիլի, 2024
Ես չեմ հասկանում Մոսկվայի ու Բաքվի մտահոգությունները՝ կապված Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հետ․ Ֆրանսիայի դեսպան |armenpress.am|

Ես չեմ հասկանում Մոսկվայի ու Բաքվի մտահոգությունները՝ կապված Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հետ․ Ֆրանսիայի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Բաքվից և Մոսկվայից հնչող կարծիքներին, թե Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։  Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպանն ասել է, թե չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է հումանիտար ճգնաժամի դիմակայող և տարածքային սպառնալիքների առջև կանգնած երկրին օգնելը վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ «Չեմ հասկանում, թե ինչպե՞ս մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջև, կարող է վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ Ինձ համար այս մտահոգություններն անհասկանալի են»,- ասել է Դըկոտինյին։   Անդրադառնալով դիտարկմանը, թե Մոսկվայից հայտարարում են, որ առաջիկա եռակողմ հանդիպումը Ռուսաստանի դեմ քայլ է՝ դեսպանն ասել է․ «Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»։ Դեսպանն անդրադարձավ նաև ՌԴ-ից հնչող կարծիքներին, թե Արևմուտքը ոչ թե ուզում է Հայաստանին օգնել, այլ ցանկանում է Հայաստանի ձեռքերով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ «Վերջին տարիներին, երբ Հայաստանն օգնության կարիք է ունեցել, Ռուսաստանը տեղում չի եղել, և Արևմուտքը, որը մեկ բլոկ չէ, այլ իրենից ներկայացնում է բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր կազմակերպություններ, տարբեր երկրներ, այսօր օգնության է հասնում, և դա դրական երևույթ է»,- ընդգծել է դեսպանը։ Նա արձանագրել է, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը, որը Հայաստանի պաշտոնական դաշնակիցն է (երկու երկրները ՀԱՊԿ-ի անդամ են), Հայաստանին օգնության չի հասել, երբ վերջինիս տարածքը ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից երկու անգամ հարձակման է ենթարկվել 2021 և 2022 թվականներին։   «2023 թվականին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020 թվականից ի վեր, որն ուներ խաղաղապահ զորքեր Լեռնային Ղարաբաղում, չմիջամտեց։ Ռուսաստանի խաղաղապահ զինվորներն անմասն մնացին, նրանք իրենց զորանոցից դուրս եկան միայն Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ուժերը զինաթափելու ժամանակ, Բաքվի հետ հրադադար կնքելուց հետո։ Այսպիսով, եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է։ Վերջին տարիներին դա Ռուսաստանն է»,- նշել է Դըկոտինյին։ Անդրադառնալով հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Արևմուտքը, քանի որ վերջինս Հայաստանին ստիպել է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից և ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությունն ապահովելու առումով՝ դեսպանն ասել է․ «Այն, ինչ տեղի է ունեցել, հետևյալն է՝ երբ հրադադարի պայմանագիրը խախտվել է Ադրբեջանի կողմից, հրադադարի երաշխավոր ռուսները երաշխավորի իրենց դերը չեն խաղացել։ Շատ պարզ է՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ուժերը, որոնք պետք է երաշխավորեին այդ հրադադարը, ռուսական ուժերն էին։ Ինչ վերաբերվում  է փախստականներին, որոնք լքեցին Լեռնային Ղարաբաղը, նրանք դա արեցին 9 ամիս տևած շրջափակումից և դաժան ռազմական հարձակումից հետո։ Եվրոպացիները չեն կազմակերպել այս շրջափակումը, եվրոպացիները չեն կազմակերպել այս դաժան հարձակումը»։
10:49 - 04 ապրիլի, 2024
«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

Ապրիլի 3-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։  Սա նախարարների առաջին խոսակցությունն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։ Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Լըկորնյուն Ֆրանսիայի անունից համերաշխություն է հայտնել մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարելու և Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ այդ սպառնալիքին առավելագույնս արդյունավետ հակազդելու համար։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացի նախարարը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։ «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Լըկորնյուն ասել է, որ Ֆրանսիան դատապարտում է ռուսական ներխուժումը և կշարունակի աջակցել Կիևին։ Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել  «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։  ՌԴ ՊՆ-ն նշում է՝ Ֆրանսիացի նախարարը համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ պատասխանատվությունը բարդելով ԻԼԻՊ-ի վրա(Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) Սերգեյ Շոյգուն, ընդգծելով, ահաբեկչության հետ կապված սկսված հետաքննությունը կավարտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն, նշել է, որ ահաբեկչության մեջ ուկրաինական հետքի մասին տեղեկություններ կան.  «Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության։ Հույս ունենք, որ այս դեպքում ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն սրա հետևում կանգնած»,- ասել է Շոյգուն։  ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ ֆրանսիական զորախմբի հնարավոր ուղարկումն Ուկրաինա «խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար»։
09:30 - 04 ապրիլի, 2024
Ղրղզստանում ևս դադարեցնում են «Միր» քարտերի սպասարկումը |hetq.am|

Ղրղզստանում ևս դադարեցնում են «Միր» քարտերի սպասարկումը |hetq.am|

hetq.am: Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ղրղզստանի ազգային «Էլքարտ» վճարային համակարգի օպերատորի տարածած հայտարարությանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը «երկրորդային պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու համար» դադարեցնում է «Միր» բանկային քարտերի սպասարկումն այն պատճառով, որ ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի վճարային քարտերի ազգային համակարգի (NSPK) և «Միր» օպերատորի նկատմամբ: Ղրղզստանում «Միր» ծառայության դադարեցումից հետո «Էլքարտ» համակարգի քարտերը կդադարեն գործել արդեն Ռուսաստանում: «Միր» քարտերը Ղրղզստանում գործում էին 2019 թվականից սկսած՝ երկու վճարային համակարգերի՝ ռուսական «Միր»-ի և ղրղզական «Էլքարտ»-ի ինտեգրման շրջանակներում (այս համակարգին մասնակցում է 21 բանկ): Ղրղզստանի շատ բանկեր (23 ընկերություններից 10-ը) 2022 թվականի հոկտեմբերին դադարեցրել էին «Միր» քարտերի սպասարկումը, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնաց պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա այն ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի սահմաններից դուրս սպասարկում էին «Միր» քարտերը։ ԱՄՆ-ն 2024 թվականի փետրվարին արգելափակող պատժամիջոցներ սահմանեց «Միր» վճարային քարտերի օպերատորի նկատմամբ։ Այդ ժամանակ «Միր» քարտերը սպասարկվում էին Ղազախստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Վիետնամի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Կուբայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի որոշ բանկերի կողմից։ Պատժամիջոցների սահմանումից հետո «Միր» քարտերը դադարեցին սպասարկել ղազախական Bereke Bank-ը և Halyk Bank-ը։ Մարտի 30-ից սկսած «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրին նաև Հայաստանի գրեթե բոլոր բանկերը, բացի «ՎՏԲ Հայաստան» բանկից։
12:12 - 03 ապրիլի, 2024
Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում
 |azatutyun.am|

Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում։ Team TV-ում ու «Ռոստելեկոմ»-ում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները չեն հեռարձակվել արգելքից անմիջապես հետո։ Ընկերություններից պարզաբանում են՝ պատճառն այն է, որ այդ հաղորդումները վերահեռարձակվել են հենց հանրային մուլիտիպլեքսից։ Մինչդեռ, Ucom-ը վերահեռարձակումն իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից։ Այդ պատճառով արգելիքից հետո էլ են հաղորդումները շարունակել հեռարձակել։ Ընկերությունից ասում են՝ որոշել են իրենք ևս վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսից անել, որտեղ Սոլովյովի հաղորդումներն արդեն արգելափակվել են։ «Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին՝ որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն այսուհետև վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են», - ասված է ընկերության պարզաբանման մեջ։ Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները շաբաթավերջից եթերազրկվել են Հայաստանի հանրային մուլտիպլեքսում։ Ըստ հայկական կողմի՝ հեղինակային հաղորդումները խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։
18:12 - 02 ապրիլի, 2024
ՀՀ ՆԳՆ–ն անդրադարձել է ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի պահանջին
 |arm.sputniknews.ru|

ՀՀ ՆԳՆ–ն անդրադարձել է ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի պահանջին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Այն, որ 2024 թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) ՀՀ անձնագրերը տրամադրվելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման, ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացրել է ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմիններին։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան կրկին հիշեցրել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, և ՀՀ ՆԳ նախարարին` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ են ՌԴ միգրացիոն ծառայության մի շարք տեղամասային ծառայությունների աշխատակիցներ հրաժարվում հաշվառել ՀՀ–ից արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին` պատճառաբանելով, որ նրանց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության կլոր կնիքը կամ բացակայում է, կամ ժամկետը լրացել է: Արդյոք մեր գերատեսչություններից փորձե՞լ են հասկանալ` ո՞րն է խնդիրը և ինչո՞ւ իրենց կողմից արված պաշտոնական իրազեկումը չի ընդունվել ի գիտություն։ Բոլոր այս հարցերին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պատասխանել են, որ «2023 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարված փոփոխությունների մասին պաշտոնապես իրազեկվել են հավատարմագրման երկրների արտաքին գերատեսչությունները»։ Ի դեպ, ՀՀ ՆԳ նախարարին ուղղված հարցումը վերահասցեավորվել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ «Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջը հանվել է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) Timatic համակարգից։ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է քաղաքացիներին իրազեկող հաղորդագրություն, որը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից։ Համապատասխան տեղեկատվություն է տեղադրվել նաև ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում»,– ավելացրել են ծառայությունից։ Նշենք, որ 2024 թ. տարեսկզբին «Հայկական Կարիտաս» ՀԿ–ն հայտարարել էր, որ կլոր կնիքի հետ կապված խնդիր չի առաջանում Հայաստանի և Ռուսաստանի անցակետերում. սահմանապահները տեղեկացված են, որ 2024 թ. հունվարի 1–ից ՀՀ անձնագրերում այլևս չի նշվում օտարերկրյա պետություններում վավերականության կլոր կնիքը։ Խնդիրն առաջանում է ՌԴ–ում որոշ հատվածներում միգրացիոն տարածքային ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք շատ հաճախ հրաժարվում են միգրացիոն հաշվառման վերցնել կամ հաշվառումը երկարացնել ՀՀ քաղաքացիների համար, որոնք գտնվում են ՌԴ–ում և որոնց անձնագրում ելքի կամ վավերականության կնիքի ժամկետն անցած է։
10:27 - 02 ապրիլի, 2024
Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար վճարման հաշվարկի նոր կանոնները |armenpress.am|

Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար վճարման հաշվարկի նոր կանոնները |armenpress.am|

armenpress.am: Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման համար վճարի չափի հաշվարկման նոր կարգը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այժմ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման պատճառով թերավճարված հարկերն ու տուրքերը հաշվի կառնվեն որպես յուրաքանչյուր մեքենայի ներմուծման համար վճարվող մաքսազերծման վճարի մաս։ Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներմուծում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծված ավտոմեքենաներ, և նրանց համար, ովքեր այդ ընթացակարգն անցնում են Ռուսաստանում՝ վճարելով բոլոր անհրաժեշտ հարկերն ու տուրքերը, նշել են ՌԴ կառավարությունում։ Ոչինչ չի փոխվի այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ են ներկրում և մաքսազերծման ընթացակարգերն անցնում անմիջապես Ռուսաստանում: Բացի այդ, այժմ ԵԱՏՄ երկրներից ներկրված էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման ընթացակարգը պետք է անպայման իրականացվի Ռուսաստանում։ Խոսելով այն մասին, թե ինչպես կարող են նոր կանոններն ազդել Ռուսաստանի ավտոշուկայի իրավիճակի վրա՝ «Ավիլոն» բաժնետիրական ընկերության նոր մեքենաների վաճառքի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ստարիկովը նշել է, որ մեքենաների տեսականու կրճատում, ինչպես նաև առաքման ժամկետներում զգալի փոփոխություններ չեն նախատեսվում։ «Ավտոմեքենաների արժեքն այս ֆոնին կարող է բարձրանալ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում վճարումները հաստատված են, և դա ճիշտ է. ավտոմեքենայի վերջնական գնում ներառված են բոլոր վճարումները՝ մաքսայինը, ակցիզայինը, ԱԱՀ-ն։ Թե ինչպիսին կլինի գների աճը կոնկրետ թվերով, դեռևս բարդ է կանխատեսել», - հավելել է Ստարիկովը:
12:10 - 01 ապրիլի, 2024
Ուկրաինան ցինիկ է անվանել Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավարին արտահանձնելու Ռուսաստանի պահանջը |news.am|

Ուկրաինան ցինիկ է անվանել Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավարին արտահանձնելու Ռուսաստանի պահանջը |news.am|

news.am: Ուկրաինայի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ի պահանջը արտահանձնելու բոլոր այն անձանց, ում Մոսկվան համարում է Ռուսաստանի տարածքում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ կապված, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԽ ղեկավար Վասիլի Մալյուկին, «հատկապես ցինիկ է հնչում, քանի որ այն գալիս է հենց ահաբեկչական պետությունից»,- հայտնում է Reuters-ը։ Ռուսական հայտարարությունն անուղղակիորեն վերաբերում էր Մոսկվայի մերձակայքում գտնվող համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ամերիկացի պաշտոնյաները շեշտում են, որ իրենք տեղեկություններ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ դա իրականացրել է ԻՊ Խորասանի աֆղանական մասնաճյուղը։ Անցյալ շաբաթ ռուս քննիչները հայտարարեցին, որ ապացույցներ են գտել, որ հարձակվողները կապված են եղել «ուկրաինացի ազգայնականների» հետ։ Կիևը կտրականապես հերքում է որևէ կապ հարձակման հետ։ Ռուսական լրատվական գործակալությունները կիրակի օրը մեջբերել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի խոսքը, որ աշխատանքները շարունակվում են հարձակման հետևում կանգնած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ուկրաինայի ԱԽ-ն անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կողմից ուկրաինացի երեխաներին Ռուսաստան արտաքսելու գործով Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանին, ասել է, որ «Հագայի տրիբունալը սպասում է նրան»։
10:55 - 01 ապրիլի, 2024
ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

ՌԴ ԱԳՆ հայտարարում է՝ քննչական գործողությունները ցույց են տվել, որ  «Crocus City Hall»-ում հարձակման և Ռուսաստանում տեղի ունեցած այլ ահաբեկչությունների հետքը տանում է դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «TASS»-ը։ Այդ կապակցությամբ Մոսկվան Կիևից պահանջել է ձերբակալել և արտահանձնել բոլոր ներգրավվածներին։ ՌԴ-ն պահանջում է նաև ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ Ղրիմի կամրջի պայթյունի վերաբերյալ գործով։ «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության պարտականությունն է, ռուսական կողմը պահանջում է Կիևի ռեժիմից անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործողություններին ցանկացած աջակցություն, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նշենք, որ Ուկրաինան բազմիցս հերքել է Կիևի մասնակցությունը  «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։
21:44 - 31 մարտի, 2024
Մոսկովյան ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի |azatutyun.am|

Մոսկովյան ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 22-ին մոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 114-ի, վիրավորներինը՝ 551-ի, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ զոհերից հինգը անչափահասներ են։ Մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է համարվում։ Baza տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ նրանց թիվը այս պահին հասնում է 95-ի։ Այսօր ահաբեկչական գործողության վայր են ժամանել Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։ Crocus City Hall-ի հարձակման զոհերին հարգանքի տուրք է մատուցել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
18:56 - 30 մարտի, 2024