Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար վճարման հաշվարկի նոր կանոնները |armenpress.am|
12:10 - 01 ապրիլի, 2024

Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար վճարման հաշվարկի նոր կանոնները |armenpress.am|

armenpress.am: Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման համար վճարի չափի հաշվարկման նոր կարգը։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այժմ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման պատճառով թերավճարված հարկերն ու տուրքերը հաշվի կառնվեն որպես յուրաքանչյուր մեքենայի ներմուծման համար վճարվող մաքսազերծման վճարի մաս։

Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներմուծում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծված ավտոմեքենաներ, և նրանց համար, ովքեր այդ ընթացակարգն անցնում են Ռուսաստանում՝ վճարելով բոլոր անհրաժեշտ հարկերն ու տուրքերը, նշել են ՌԴ կառավարությունում։ Ոչինչ չի փոխվի այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ են ներկրում և մաքսազերծման ընթացակարգերն անցնում անմիջապես Ռուսաստանում:

Բացի այդ, այժմ ԵԱՏՄ երկրներից ներկրված էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման ընթացակարգը պետք է անպայման իրականացվի Ռուսաստանում։

Խոսելով այն մասին, թե ինչպես կարող են նոր կանոններն ազդել Ռուսաստանի ավտոշուկայի իրավիճակի վրա՝ «Ավիլոն» բաժնետիրական ընկերության նոր մեքենաների վաճառքի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ստարիկովը նշել է, որ մեքենաների տեսականու կրճատում, ինչպես նաև առաքման ժամկետներում զգալի փոփոխություններ չեն նախատեսվում։

«Ավտոմեքենաների արժեքն այս ֆոնին կարող է բարձրանալ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում վճարումները հաստատված են, և դա ճիշտ է. ավտոմեքենայի վերջնական գնում ներառված են բոլոր վճարումները՝ մաքսայինը, ակցիզայինը, ԱԱՀ-ն։ Թե ինչպիսին կլինի գների աճը կոնկրետ թվերով, դեռևս բարդ է կանխատեսել», - հավելել է Ստարիկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել