Ռուսաստանի Դաշնության հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել․ Նիկոլ Փաշինյան
 |tert.am|
21:10 - 02 ապրիլի, 2024

Ռուսաստանի Դաշնության հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր գործընկերներ չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ դուք այստեղ այս ինչ պարտավորությունը ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել։

Մենք կարող ենք ցույց տալ  և ցույց ենք տալիս։ Մեկի դեմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք էդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան։

Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի դա հարցը չի լուծելու»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել