ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Լավրովն ու Պոմպեոն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկխոսության պատրաստակամություն են հայտնել |shantnews.am|

Լավրովն ու Պոմպեոն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկխոսության պատրաստակամություն են հայտնել |shantnews.am|

shantnews.am: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ժամանակ քննարկվել է թեմաների լայն շրջանակ՝ իրավիճակը Կորեական թերակղզում, Աֆղանստանում, Սիրիայում, Ուկրաինայում և այլ տարածաշրջաններում: Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը: Առանձին քննարկվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ռուսական պատվիրակության անդամներին վիզա չտրամադրելու հարցը: Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, սակայն միայն փոխադարձ հարգանքի հիման վրա: Հանդիպումից հետո Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները պետք է կառուցողական զարգանան՝ չնայած որոշ հարցերի շուրջ լարվածությանը: «Մենք նախկինում համատեղ աշխատել ենք, հիմա էլ կարող ենք»,-իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Պոմպեոն: Քննարկվել է նաև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմափափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգումը:
06:37 - 28 սեպտեմբերի, 2019
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին |shantnews.am|

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին |shantnews.am|

shantnews.am։ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև: Հանդիպումից առաջ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի համար առաջնահերթություն է կոռուպցիայի դեմ պայքարը, տարածքային ամբողջականության վերականգնումը և երկրի արևելքում պատերազմի ավարտը:Թրամփն իր հերթին հիշեցրել է, որ Ռուսաստանը բռնազավթել է Ղրիմն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն սկսել է զենքի մատակարարումն Ուկրաինա:Երկու ղեկավարների միջև առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի շուրջ ձևավորված սկանդալի ֆոնին: Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփի կողմից ճնշում չի զգացել և նրան որևէ խոստում չի տվել:Խոսքն այն մասին է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննել ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի և նրա որդու՝ Ուկրաինայում ծավալած գործունեությունը: Սա Կոնգրեսում Թրամփի դեմ իմպիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել:
06:32 - 26 սեպտեմբերի, 2019
ՀՀ-ն և Մալթան ստորագրել են եկամուտի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր

ՀՀ-ն և Մալթան ստորագրել են եկամուտի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն իր մալթացի գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ: ՀՀ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն հայտնել եմ երկու երկրների միջև առկա դինամիկ երկխոսության և դրա շրջանակներում արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ: Այս առնչությամբ կարևորվել եմ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, խորհրդարանական ձևաչափով երկկողմ արդյունավետ շփումների խթանումը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների իրականացումը, կրթական և մշակութային ոլորտներում փոխանակման ծրագրերի նախաձեռնումը: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել շարունակել գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության հեռանկարային ուղղություններ հանդիսացող առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտներում գործընկերության զարգացման և ընդլայման ուղղությամբ՝ կարևորելով համատեղ ջանքերով այդ ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փոխգործակցության նոր հարթակների ստեղծումը: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև եկամուտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին համաձայնագիրը: ԱԳ նախարարների բնորոշմամբ՝ համաձայնագրի ստորագրումն առաջնային քայլ է՝ երկու երկրների գործարար շրջանակներին առավել մերձեցնելու և նրանց համար համագործակցության նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
11:27 - 25 սեպտեմբերի, 2019
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի |azatutyun.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի |azatutyun.am|

azatutyun.am։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Սիրիային վերաբերող երկու բանաձևերի վերաբերյալ, որոնցից մեկը ներկայացվել է Քուվեյթի, Գերմանիայի և Բելգիայի կողմից, մյուսը նախաձեռնել են Ռուսաստանն ու Չինաստանը։Քուվեյթի և եվրոպական երկրների բանաձևում ասված է, որ Անվտանգության խորհուրդը պետք է բոլոր կողմերից պահանջի «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները» Սիրիայի Իդլիբ նահանգում: Այն կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել տեղական ժամանակով սեպտեմբերի 21-ի կեսօրից, և պնդում է, որ դա կօգնի «խուսափել Իդլիբում արդեն իսկ աղետալի մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացումից»:Իսկ Ռուսաստանի և Չինաստանի կողմից առաջարկվող բանաձևը պահանջում է, որ զինադադարը չտարածվի զինված խմբավորումների դեմ գործողությունների վրա։
11:20 - 19 սեպտեմբերի, 2019
Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը |tert.am|

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը |tert.am|

tert.am։ Սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի առաջին նիստը, հաղորդում է un.org-ը: Նոր նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Իր ելույթում նա շնորհավորել է նիգերիացի Թիջանի Մուհամադ Բանդեին՝ Գլխավոր ասամբլեայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:«Ես նաև ողջունում եմ մարդու իրավունքներին և գենդերային հավասարությանն ուղղված ձեր ջանքերը»,- հայտնել է Գուտերեշը: «Գլխավոր ասամբլեան առանցքային նշանակության բացառիկ ու անփոխարինելի համաժողով է, որը համախմբում է ողջ աշխարհին և կարող է առաջընթաց գրանցել հրատապ թեմաների շուրջ»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հավելել, որ այս տարի օրակարգում տեղ են զբաղեցրել մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ խաղաղությունը, անվտանգությունը, աղքատության վերացումը, որակյալ կրթությունը, կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցներն ու համընդհանուր առողջապահությանը վերաբերող խնդիրները:Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը, Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նյու Յորքում նա կմասնակցի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:
06:07 - 18 սեպտեմբերի, 2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը. կայուն երկխոսություն հաստատել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը. կայուն երկխոսություն հաստատել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ |armenpress.am|

armenpress.am։ ՄԱԿ-ն անհանգստացած Է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճից եւ շահագրգիռ կողմերին կոչ Է անում կայուն երկխոսություն հաստատել խաղաղության եւ կայունության համար: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի ուղերձում, որը սեպտեմբերի 16-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովի մասնակիցների համար ընթերցել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ ՄԱԿ-ի՝ թմրանյութերի ու հանցավորության դեմ պայքարի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը: «Ողջունում եմ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում Իրանի պարտավորությունների ստուգման ուղղությամբ գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) ներդրած ջանքերը: Այնուամենայնիվ, իրանական միջուկային հարցի կապակցությամբ աճող լարվածությունն ավելի ու ավելի Է անհանգստացնում մեզ: Կայուն երկխոսությունը խիստ անհրաժեշտ Է տարածաշրջանում խաղաղություն ու կայություն ապահովելու համար»,-նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 63-րդ նստաշրջանը սեպտեմբերի 16-ին սկսվել Է Վիեննայում ՄԱԿ-ի բաժանմունքում: 170-ից ավելի երկրների ներկայացուցիչներ մինչեւ սեպտեմբերի 20-ը քննարկելու են միջուկային Էներգետիկայի զարգացումը, միջուկային անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման մասին երաշխիքների ռեժիմը եւ Իրանի ու ԿԺԴՀ-ի միջուկային դոսիեները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:56 - 16 սեպտեմբերի, 2019
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Իրանին կոչ է արել մահապատժի մորատորիում հայտարարել |news.am|

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Իրանին կոչ է արել մահապատժի մորատորիում հայտարարել |news.am|

news.am: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի կառավարությանը կոչ է անում մահապատժի կիրառման մորատորիում հայտարարել, նշված է նրա՝ «Մարդու իրավունքների դրությունը Իրանում» թեմայով զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Զեկույցը տեղեկություններ է պարունակում, որոնք ստացվել են Իրանի կառավարությունից, պետական լրատվամիջոցներից, ՀԿ-ներից, բաց աղբյուրներից եւ մահապատժի դատապարտվածների, ինչպես նաեւ նրանց ազգականների ու փաստաբանների հետ անհատական զրույցներից: Զեկույցում նշվում է, որ 2018 թվականի նոյեմբերից 2019 թվականի մայիս Իրանի կառավարությունը դրական փոխգործակցություն է հաստատել ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հետ: Վարչության ներկայացուցիչները 2019-ի մարտին այցելել են Թեհրան եւ հանդիպումներ ունեցել՝ երկրում մարդու իրավունքների ոլորտի իրավիճակը, ներառյալ անչափահասների շարունակվող մահապատիժները քննարկելու համար: «Գլխավոր քարտուղարը կառավարությանը կոչ է անում վերացնել պարտադիր մահապատիժը եւ դրա կիրառման մորատորիում հայտարարել, արգելել ցանկացած հանգամանքի դեպքում անչափահաս իրավախախտների մահապատիժը»,- նշված է Իրանի կառավարությանն ուղղված հանձնարարականներում:Զեկույցում նշված է, որ Իրանում մահապատիժը շարունակվում է կիրառվել որպես հանցագործությունների պատժամիջոց, «որոնք չեն պարունակում դիտավորյալ սպանության տարր, ինչպես նաեւ հանցագործությունների համար, որոնց սահմանումը լղոզված բնույթ ունի»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այնպիսի հանցագործություններին, ինչպես «իֆսադ-ֆի-լ-արզը» (երկրում սրբապղծության տարածումը) եւ «մոհարեբեն» («Բարձրյալի հանդեպ թշնամական գործունեությունը», որը կառավարությունը մեկնաբանում է որպես հանցավոր արարք մահաբեր զենքի օգտագործմամբ այլ անձանց կամ ընդհանրապես հանրության դեմ):ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ 2018 թվականին առնվազն 253 մարդ մահապատժի է դատապարտվել: Զեկույցի հեղինակների տվյալներով՝ սա զգալիորեն ավելի քիչ է, քան 2017 թվականին, «երբ գրանցվել էր մահապատժի առնվազն 427 դեպք»:«Մահվան այդ դատավճիռներից առնվազն 38-ը կայացվել է «իֆսադ-ֆի-լ-արզ»-ի եւ «մոհարեբե»-ի հանցագործությունների պատճառով։ 79 մահապատժից 59-ը ի կատար է ածվել 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը»,- նշում են զեկույցի հեղինակները։ 2018-ին մահապատիժների թվի կրճատումը՝ 2017 թվականի համեմատ, հեղինակները կապում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին օրենքում 2017 թվականի նոյեմբերին լրացում մտցնելու հետ։ Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար 2018 թվականին մահապատժի է ենթարկվել 24 մարդ, այն դեպքում, երբ 2017-ին գրանցվել է 231 նման մահապատիժ, ասված է փաստաթղթում։
06:59 - 05 սեպտեմբերի, 2019
ՄԱԿ ԱԽ-ը նախազգուշացրել է. հրադադարի ռեժիմի խախտումը կարող է հանգեցնել պատերազմի Լիբանանի եւ Իսրայելի միջեւ |news.am|

ՄԱԿ ԱԽ-ը նախազգուշացրել է. հրադադարի ռեժիմի խախտումը կարող է հանգեցնել պատերազմի Լիբանանի եւ Իսրայելի միջեւ |news.am|

news.am։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է, որ հրադադարի խախտման ռեժիմը Իսրայելի եւ Լիբանանի կողմից վերջինի հարավում «կարող է հանգեցնել նոր հակամարտության, որը կողմերից ոչ մեկը կամ տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ», տեղեկացնում է AP-ը։Խորհրդի նախազգուշացումն ընդունվել է Ֆրանսիայում միաձայն ընդունված բանաձեւով, որը մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը երկարացնում է ՄԱԿ 10 հազար 500 թվաքանակով խաղաղարար ուժերի մանդատը Լիբանանի հարավում, որոնք հայտնի են որպես ՄԱԿԼԶՈւ։Անվտանգության խորհուրդը կոչ է արել բոլոր կողմերին «առավելագույն հանգստություն եւ զսպվածություն ցուցաբերել եւ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել մարտական գործողությունների դադարեցումը կամ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»։Բանաձեւում կրկնվում է Խորհրդի կոչը Իսրայելին եւ Լիբանանին՝ պահպանել հրադադարը։Խորհուրդը նորից բոլոր երկրներին կոչ է արել ապահովել զենքի մատակարարման 2006 թվականի էմբարգոյի պահպանումը եւ կանխել զենքի վաճառքը կամ մատակարարումը ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի Լիբանանում, որը լիազորված չէ կառավարության կամ ՄԱԿ ուժերի կողմից։
07:03 - 30 օգոստոսի, 2019
Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Օգոստոսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:  Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի կենտրոնակայանում հուլիսին կայացած Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը: Քննարկվել են կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացի համակարգմանը վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով Հայաստանի երկարաժամկետ զարգացման ու վերափոխման ռազմավարությանը և վերջինիս մեջ կայուն զարգացման նպատակների ունեցած դերին: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը դիտարկում է 2020թ. կայանալիք ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ Կամավոր ազգային զեկույց ներկայացնելու հնարավորությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության շրջանակի փաստաթղթի մշակման գործընթացի մանրամասները և այս առումով կարևորել կառավարության ու մշտական համակարգողի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:   Տիգրան Ավինյանի գրասենյակ
13:40 - 15 օգոստոսի, 2019
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2025 թ. Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու |«Հայաստանի Հանրապետություն»|

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2025 թ. Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու |«Հայաստանի Հանրապետություն»|

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանի 5 մարզերում 2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով գրանցվել է բացասական բնական հավելաճ, մինչդեռ 2018 թվականին դեպոպուլյացիա է գրանցվել միայն մեկ մարզում` Լոռիում, որտեղ մահացածների թիվը գերազանցել է ծնվածների թվին:«Դեպոպուլյացիայի բուն պատճառները հասկանալու համար վարչապետի հանձնարարականով մարզերում հետազոտություններ են կատարվում: Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ խնդիրը միայն ծնելիության ցածր ցուցանիշը չէ: Լոռիում տարիներ առաջ ունեցել ենք 11 հազար բնական հավելաճ, այսինքն` 11 հազար հոգի ավելի էր ծնվել, քան մահացել: Անցյալ տարվա պատկերը բոլորովին այլ բան ցույց տվեց` մահերի թիվը 90-ով ավելի էր ծնունդներից: Հետազոտություն ենք անցկացնում` հասկանալու համար, թե ինչու սա տեղի ունեցավ հենց Լոռիում: Այս տարի դեպոպուլյացիայի միտումները գնահատելիս արձանագրեցինք, որ հինգ մարզերից առաջատարը կրկին Լոռին էր` առաջին եռամսյակի կտրվածքով մահերի թիվը 121-ով գերազանցում է ծնունդների թվին:Նախնական ուսումնասիրության համաձայն` 2025 թվականին Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու, որին կարող է նպաստել նաեւ ծնելիության ցածր ցուցանիշը»,- Հայաստանի ժողովրդագրական պատկերը ներկայացնելիս` «ՀՀ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:
06:10 - 25 հուլիսի, 2019
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգողին

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգողին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Բադասյանը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է, այնուհետև ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը: ՄԱԶԾ մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ առաքելության համար մեծ պատիվ է աջակցել դատաիրավական բարեփոխումներին, որը Հայաստանի զարգացման գործում ամենաառանցքային նշանակությունն ունեցող ոլորտն է: ՄԱԶԾ մշտական համակարգողը վստահություն է հայտնել, որ նոր Կառավարությունն իրապես կկարողանա բարեփոխել և բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը: Դմիտրի Մարիյասինը նաև կարևորել է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ իրականացումը՝ ուղղված պետական մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Նախարարը վստահեցրել է, որ Կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրյա ներդրողի համար դատական համակարգը վստահելի ու արժանահավատ դարձնելն է: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրումը:Դմիտրի Մարիյասինը վերահաստատել է ՄԱԶԾ-ի՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:
10:45 - 23 հուլիսի, 2019
ՁԻԱՀ-ից մահացությունը նվազել է մեկ երրորդով. ՄԱԿ |pastinfo.am|

ՁԻԱՀ-ից մահացությունը նվազել է մեկ երրորդով. ՄԱԿ |pastinfo.am|

pastinfo.am։ Անցյալ տարի աշխարհում ՄԻԱՎ-ից մահացել է 770 հազար մարդ՝ ինչը 3 անգամ պակաս է 2010 թվականի ցուցանիշից: Նման ցուցանիշները ներկայացվել են միավորված ազգերի կազմակերպության համատեղ ծրագրի ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի (UNAIDS) վերաբերյալ զեկույցում: Ըստ հեղինակների՝ դա հնարավոր է դարձել շնորհիվ բուժման մատչելիությանը: Մինչդեռ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում մահացության ցուցանիշը, ընդհակառակը, աճել է 5 տոկոսով, իսկ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում` ինը: Այսօր բուժման վիճակագրությունն այսպիսին է` ՄԻԱՎ-ով վարակված հինգից երեքին հասանելի է հակառետրովիրուսային թերապիան, իսկ դրանից հետո վիրուսը չի փոխանցվում այլոց: Չինացի գիտնական Նա Ցզյանկույը հասել է ավելիին. նա գենետիկորեն ձևափոխված ձվաբջիջներով բեղմնավորել է ՄԻԱՎ վարակակիր կանանց: Երեխաները ծնվել են առողջ՝ չնայած սովորաբար վիրուսը փոխանցվում է երեխային:
06:52 - 17 հուլիսի, 2019
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

Հուլիսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի (Peter Maurer) հետ։ ԱԳՆ տեղեկացմամբ, զրուցակիցներն անդրադարձել են վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին դրա ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում` շեշտելով կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում իրականացվող գործունեության կարևորությունը։ Անդրանիկ Հովհաննիսյանն ու Պետեր Մաուրերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ԿՄԽԿ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։ Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ԼՂ համակարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովման կարևորությունը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ շեշտել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը խաղաղ գործընթացի առաջմղման գործում։
06:18 - 09 հուլիսի, 2019