Աշխարհում միգրանտների թիվը վերջին տասը տարում ավելացել Է 51 միլիոնով |armenpress.am|
07:15 - 18 սեպտեմբերի, 2019

Աշխարհում միգրանտների թիվը վերջին տասը տարում ավելացել Է 51 միլիոնով |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում միգրանտների թիվը հասել Է 272 միլիոնի: Այդ մասին հայտնել Է ՄԱԿ-ը:

2019 թվականի տվյալներով՝ Եվրոպայում են գտնվում առավել մեծ թվով միջազգային միգրանտները (82 միլիոն), Հյուսիսային Ամերիկայում նրանց թվաքանակը 59 միլիոն Է, Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում՝ 49 միլիոն:

«Միջազգային միգրանտների թիվն աշխարհում հասել Է մոտավորապես 272 միլիոնի, ինչը 51 միլիոնով ավելի Է, քան 2010 թվականին: Ներկայում միջազգային միգրանտները կազմում են աշխարհի բնակչության 3,5 տոկոսը՝ 2000 թվականի 2,8 տոկոսի համեմատությամբ»,- վկայում են ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի տվյալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել