ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը. կայուն երկխոսություն հաստատել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ |armenpress.am|
12:56 - 16 սեպտեմբերի, 2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը. կայուն երկխոսություն հաստատել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ |armenpress.am|

armenpress.am։ ՄԱԿ-ն անհանգստացած Է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճից եւ շահագրգիռ կողմերին կոչ Է անում կայուն երկխոսություն հաստատել խաղաղության եւ կայունության համար: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի ուղերձում, որը սեպտեմբերի 16-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովի մասնակիցների համար ընթերցել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ ՄԱԿ-ի՝ թմրանյութերի ու հանցավորության դեմ պայքարի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը:

«Ողջունում եմ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում Իրանի պարտավորությունների ստուգման ուղղությամբ գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) ներդրած ջանքերը: Այնուամենայնիվ, իրանական միջուկային հարցի կապակցությամբ աճող լարվածությունն ավելի ու ավելի Է անհանգստացնում մեզ: Կայուն երկխոսությունը խիստ անհրաժեշտ Է տարածաշրջանում խաղաղություն ու կայություն ապահովելու համար»,-նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 63-րդ նստաշրջանը սեպտեմբերի 16-ին սկսվել Է Վիեննայում ՄԱԿ-ի բաժանմունքում:

170-ից ավելի երկրների ներկայացուցիչներ մինչեւ սեպտեմբերի 20-ը քննարկելու են միջուկային Էներգետիկայի զարգացումը, միջուկային անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման մասին երաշխիքների ռեժիմը եւ Իրանի ու ԿԺԴՀ-ի միջուկային դոսիեները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել