Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

ԼՂ-ում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը․ Պեսկովը

ԼՂ-ում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը․ Պեսկովը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, և դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը։ Գիտեք, որ և Հայաստանն է մեր ամենամոտ դաշնակիցներից մեկը, և Ադրբեջանն է մեզ համար շատ արժեքավոր և թանկ գործընկեր»,- ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուրեմն ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ռուսական զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու համար»։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: ԿԽՄԿ միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին միայն մեկ անգամ 10 տոննա մարդասիրական բեռ՝ մանկական և այլ սնունդ, դեղորայք է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ դեղորայքը կարող է բավարարել 10 օրվա պահանջարկը։ 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 5 հայ և 4 օտարերկրացի է միայն ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
15:28 - 29 դեկտեմբերի, 2022
Պեսկովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները անում են ամեն ինչ՝ Ղարաբաղում կարգուկանոն ապահովելու համար

Պեսկովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները անում են ամեն ինչ՝ Ղարաբաղում կարգուկանոն ապահովելու համար

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ կարգուկանոն և հանգստություն ապահովելու համար։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրատվականը հղում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին, և նշել, որ «Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ռուս խաղաղապահներն, իբր, չեն կատարում Լաչինի միջանցքում վերահսկողության հետ կապված իրենց պարտավորությունները, արվել է, չնայած միջանցքի ապաշրջափակման ռուսական կողմի ջանքերին»։  «Ռուս խաղաղապահներն անում են հնարավորը, որպեսզի ապահովեն կարգուկանոն և հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Եվ գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջև: Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այս թեման»,- ասել է Պեսկովը։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում դարձյալ ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը․ «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
14:11 - 22 դեկտեմբերի, 2022
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման անցկացմանը․ Պեսկով
 |news.am|

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման անցկացմանը․ Պեսկով |news.am|

news.am: Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռուսաստանն, անկասկած, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպման անցկացման համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, հնարավո՞ր է արդյոք, որ մինչեւ տարեվերջ Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանում կայանա։ Նա նաեւ նշել է, որ եթե այս հանդիպումից հետո որեւէ փոխըմբռնում լինի, ապա այդ մասին կտեղեկացվի։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
15:49 - 07 դեկտեմբերի, 2022
Կրեմլը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե պայմանը Ուկրաինայից դուրս գալն է․ Պեսկով

 |factor.am|

Կրեմլը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե պայմանը Ուկրաինայից դուրս գալն է․ Պեսկով |factor.am|

factor.am: «Կրեմլը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների, եթե նրանց պայմանը մեր հեռանալն է Ուկրաինայից, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդհանուր առմամբ, բաց է շփումների համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ բանակցությունները հնարավոր են «միայն այն բանից հետո, երբ Պուտինը հեռանա Ուկրաինայից»։ «Բայդենը կարծում է, որ դա պետք է  լինի ցուցադրություն նրա, որ Պուտինը պատրաստ է բանակցությունների»,-ասել է Պեսկովը։ Լրագրողի ճշտող հարցին, թե Կրեմլը պատրաստ չէ՞ դրան, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Միաժամանակ ,նախագահ Պուտինը բաց է մնում շփումների, բանակցությունների համար։ Իհարկե, մեր շահերին հասնելու ամենանախընտրելի ճանապարհը խաղաղ, դիվանագիտական ​​ճանապարհն է»։ Նա նշել է, որ «ԱՄՆ-ն չի ճանաչում ՌԴ կազմում նոր տարածքները և դա էապես դժվարացնում է փոխադարձ քննարկման համար հնարավոր հիմքի որոնումը»:
15:54 - 02 դեկտեմբերի, 2022
Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում ՀԱՊԿ գոյությունը․ Պեսկով |tert.am|

Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում ՀԱՊԿ գոյությունը․ Պեսկով |tert.am|

tert.am: ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում այդ կազմակերպության գոյությունը, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:«Ո՛չ»,- ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի ճակատագրի վրա ինչ-որ կերպ կազդի՞ Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին հռչակագրի նախագիծը չստորագրելու հանգամանքը։«Ո՛չ, ոչ մի կերպ (չի ազդի), որոշ կետերի շուրջ կան որոշակի տարաձայնություններ, որոնք, իրոք, երեկ թույլ չեն տվել ստորագրել երկու փաստաթուղթ, բայց դա չի նշանակում, որ դա ինչ-որ կերպ վտանգում է ՀԱՊԿ-ի գոյությունը»,- ընդգծել է նա։Պեսկովի խոսքով՝ ընդհակառակը, ՀԱՊԿ գագաթնաժողովը և դրանում հնչեցված կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև ամբողջ անցած տարին ցույց են տվել մասնակից պետությունների համար նման կազմակերպության աճող անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։
17:38 - 24 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Պեսկով
 |1lurer.am|

Ռուսաստանը կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրներին հակիրճ իրազեկել, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ ռազմական գործողությունները հաջող ավարտ են ունենալու: Պեսկովը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ-ը պահանջված է և անհրաժեշտ, նաև նշել` Հայաստանն, անշուշտ, շարունակում է մնալ ՀԱՊԿ կազմում` չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր հարցերում է հաջողվել համաձայնության հասնել: ՌԴ նախագահի խոսնակը շեշտել է` Ռուսաստանը շարունակում է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում և կշարունակի աջակցել գործընթացին: «Ոչ ոք չի փորձում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչ-որ ամսաթվի հարմարեցնել, կարևոր է, որ այն ստորագրվի: Կարևոր է, որ երկրները պայմանավորվածություն ձեռք բերեն խաղաղության պայմանագրի վերաբերյալ. բոլորը պետք է դրա համար առավելագույն ջանքեր ներդնեն` չմրցակցելով միմյանց հետ»,- ասել է նա:
09:39 - 24 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով |tert.am|

ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման թեման շոշափվել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մասնակցել կարգավորմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս թեման շոշափվել է, միանգամայն անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական, դեռ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, կան որոշակի նրբերանգներ, բայց այս թեման օրակարգում է»,- լրագրողներին ասել է նա։ «Բայց Ռուսաստանն ինքը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ: Ռուսաստանի բոլոր առաջարկները ֆիքսվել են Երևանի և Բաքվի կողմից: Եվ մենք կշարունակենք մեր ծառայությունները մատուցել այնքանով, որքանով երկրները կարիքը կունենան այդ ծառայությունների»,- ասել է Պեսկովը։ Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ ծառայությունները պահանջված են։ Պեսկովը հիշեցրել է, որ սահմանին իրավիճակի սրումից հետո լիազորված անձանց պատվիրակություն է ուղարկվել զեկույց կազմելու համար։ Շարունակությունը՝ tert.am-ում
09:24 - 24 նոյեմբերի, 2022
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնող քայլերից
 |civilnet.am|

Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնող քայլերից |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը։ Այս մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կոչ ենք անում երկու երկրներին զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին տեղի ունեցած փոխհրաձգության վերաբերյալ հարցին: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից էլ հայտարարել էին, թե հայկական կողմն է կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:23 - 07 նոյեմբերի, 2022
Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը
 |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին։Պեսկովը նշել է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նման հանդիպում տեղի կունենա, գրում է gazeta.ru։«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա, տեղի և ժամանակի առնչությամբ հավելյալ կկողմնորոշվենք», - ասել է Կրեմլի խոսնակը։Հոկտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի` քննարկելու եռակողմ և երկկողմանի մի շարք հարցեր։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասի տարածք տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»։ Այդուհանդերձ, ընդգծել է Զախարովան, Մոսկվային և Երևանին կռվեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա։
14:51 - 26 հոկտեմբերի, 2022