Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
«Հարկավոր է սպասել հանդիպմանը»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց․ «պատրաստ եմ Սոչիում ստորագրել և ընդունել փաստաթուղթը, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15, 20 տարով, ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել» ։
comment.count (0)