Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ. Պեսկով
11:49 - 01 նոյեմբերի, 2022

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ. Պեսկով

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդության հետ կապված իրենց շահագրգռվածությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ շարունակելու մեր միջնորդական ջանքերը, ուստի աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել