ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Արևմտյան ԶԼՄ–ների սադրանքներն աշխատում են. Զախարովան` Փաշինյանի հարցազրույցի մասին
 |armeniasputnik.am|

Արևմտյան ԶԼՄ–ների սադրանքներն աշխատում են. Զախարովան` Փաշինյանի հարցազրույցի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Wall Street Journal թերթին տված հարցազրույցը։ Փաշինյանը հարցազրույցում հայտարարել է, որ հանրապետությունում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ առավելություն չի տեսնում։   «Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան ԶԼՄ–ները «հարձակվել» պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա` նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմապլանային կապերին առավելագույն վնաս հասցնելուն»,– ասել է Զախարովան։   Նրա խոսքով` հայկական ներկայիս իրականությունում նմանատիպ սադրանքները, ցավոք, աշխատում են։   «Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա հարցերը, մասնավորապես` Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ խողովակներով։ Մենք առիթ չենք տալիս, որ սադրանքների այդ «բացիլը» տարածվի»,– ընդգծեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։   Նրա խոսքով` հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել Հայաստանի և Ռուսաստանի կապի նշանակությունը, ցածրացնել ՌԴ զինվորականների, սահմանապահների դերը հանրապետության ու նրա քաղաքացիների ապահովման գործում։   Ըստ Զախարովայի` 1990-ականներից սկսած` Հայաստանում ՌԴ զինծառայողների և սահմանապահների ներկայությունը մշտապես պահանջված է եղել` հաշվի առնելով Հարավային Կովկասում առկա բարդ իրավիճակը և Երևանի` հարևանների հետ հարաբերությունների չկարգավորված լինելը։   Նա ընդգծեց, որ ՀՀ–ում առկա 102-րդ ռուսական ռազմաբազան պարբերաբար վարժանքներ է անցկացնում սեփական մարտունակությունը և հայ գործընկերների հետ ներդաշնակությունը բարձրացնելու համար։   «Մեր սահմանապահները հակազդում են հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերին, կասեցնում մաքսանենգությունը հայ–իրանական սահմանին։ 2020 թ. դեկտեմբերից մշտադիտարկում են իրականացնում հայ–ադրբեջանական սահմանագծում։ Բոլոր միջոցառումներն անցկացվում են հայկական կողմի հետ համատեղ` հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով»,– նշեց Զախարովան:   Ինչ վերաբերում է ԼՂ–ում խաղաղապահներին, Զախարովան այն կարծիքին է, որ եթե իրենք չլինեին, ապա իրավիճակը կարող էր զարգանալ 2020 թվականի աշնանից ավելի դրամատիկ սցենարով, հատկապես ՀՀ իշխանության կողմից հանրային կերպով Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։   Զախարովան նաև անդրադարձավ ՀԱՊԿ–ի արդյունավետության հարցին` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ այն ցուցադրվել է, օրինակ, Ղազախստանում 2022 թվականի հունվարին։   «Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել։ Դրա փոխարեն, սակայն, Հայաստանի ղեկավարությունը նախընտրել է հրավիրել ԵՄ առաքելությանը, որը մոնիտորինգի անվան տակ զբաղվում է Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելով ու հաշվետվություն է մշակում բացառապես Բրյուսելի համար»,- ասաց Զախարովան։   Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
18:25 - 26 հոկտեմբերի, 2023
Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների ժամանակ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել, ինչը հիասթափեցնող է. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|

Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների ժամանակ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել, ինչը հիասթափեցնող է. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ-ի պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես`  ՌԴ-ն, ինչ պետք է անեին այլ կերպ, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանն արևմտյան դաշնակիցներից:  The Wall Street Journal-ի հետ զրույցում, այս հարցին անդրադառնալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսել ենք, այն մասին, որ 2021 թ. նոյեմբերին, 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է իրականացրել ՀՀ նկատմամբ և տարածքներ է օկուպացրել, Հավաքական անվտանգության պայմանագրում և ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում. նկարագրվածը տեղի չի ունեցել, բնականաբար, դա հիասթափեցնող է թե ՀՀ կառավարության, թե հայ հանրության համար: Նաև ՌԴ հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, դրանում նկարագրված գործողությունները ևս տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և կառավարության, և հանրության շրջանում: Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, անկեղծ կլինեմ` ահա այս իրադրությունները մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, և մենք հիմա փորձում ենք դա անել»: Հարցին` Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը առավելությո՞ւն, թե՞խոչընդոտող հանգամանք է, Փաշինյանը պատասխանեց. «Գոնե այս պահին իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել»: Ճշտող հարցին` արդյո՞ք սա նշանակում է, որ պլանավորում է  ՌԴ-ից պահանջել հանել ռազմաբազաները ՀՀ-ից, վարչապետն արձագանքեց. «Մենք նման հարց չենք քննարկել, ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ`  ի՞նչն է նման իրադրության պատճառը, սա նաև ՀՀ և ՌԴ, ՀՀ և ՀԱՊԿ միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:
22:50 - 25 հոկտեմբերի, 2023
Կարծում եմ՝ Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են․ Պեսկով

Կարծում եմ՝ Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են․ Պեսկով

Մոսկվան հերքում է Երևանի մեղադրանքները, թե երկկողմ գործընկերությունը և ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չեն Հայաստանի պաշտպանության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բացարձակապես համաձայն չենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի այն խոսքերի հետ, որ Հայաստանի որոշումը՝ միանալ Հռոմի ստատուտին, կապված է ՀԱՊԿ գործիքների «անբավարարությամբ» և հայ-ռուսական գործընկերությամբ՝ ապահովելու երկրի [Հայաստանի] անվտանգությունը։ Դա այդպես չէ։ Եվ ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
16:14 - 03 հոկտեմբերի, 2023
Մի շարք ՀԿ-ներ ՀՀ կառավարությունից պահանջում են սկսել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման պաշտոնական գործընթաց

Մի շարք ՀԿ-ներ ՀՀ կառավարությունից պահանջում են սկսել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման պաշտոնական գործընթաց

Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել իրենց ձևակերպմամբ «Ռուսաստանի Դաշնության թշնամական քայլերի կապակցությամբ»․ «2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից մինչ օրս բազմաթիվ դեպքերում ինչպես Արցախում գտնվող, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդհանուր առմամբ, ապացուցել են, որ չեն իրականացնում իրենց ստանձնած պայմանագրային և ռազմաքաղաքական պարտավորությունները, ու Հայաստանի և Արցախի հաշվին հետևողականորեն սպասարկում են Ադրբեջանի շահերը: 2023 թ. սեպտեմբերի 19-ից լայնամասշտաբ ռազմական գործողություններով սկսված Արցախի՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված հայաթափման ծրագիրը վերահաստատեց, որ Կրեմլը սպասարկում է Ադրբեջանի շահերը: 2023 թ․ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանրագույն վիճակի պատասխանատվությունը դրեց Հայաստանի իշխանությունների վրա՝  «Արևմուտքին» միջնորդական ջանքերում ներգրավելու պատճառաբանությամբ։ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը մինչ այդ արդեն ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Կրեմլից ուղղակի կախվածության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու խոսույթի տրամաբանական շարունակությունը դարձավ: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն չի կատարում Հայաստանի անվտանգության երաշխավորի իր դաշնակցային պարտավորությունները, չի ապահովում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իր խաղաղապահ գործառույթները, այլև փորձում է ուղղակի և հրապարակավ միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացներին ու աջակցել հակապետական և ապակայունացնող գործողություններին:  Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս համարում ենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական շրջանակները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, որը պայմանավորված է մեր երկրի՝ իր բոլոր խնդիրներով և դժվարություններով հանդերձ ժողովրդավարական զարգացման հանձնառությամբ: Պետական մակարդակով մարդու իրավունքների արժեքները համակարգված ու շարունակական կերպով խախտող Ռուսաստանի Դաշնության իշխող ռեժիմը ակնհայտորեն նպատակ է հետապնդում իր գործողություններով և Հայաստանում գտնվող իր համակիրների և այլ միջոցների օգնությամբ նվազեցնել ՀՀ ինքնիշխանության աստիճանը և անկախության մակարդակը, հնարավորության դեպքում դարձնել իր նման բռնապետական երկիր՝ մեծացնելով իրենից Հայաստանի կախվածության մակարդակը Մենք հաստատակամորեն պնդում ենք, որ Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ազատ, թափանցիկ ու արդար ընտրություններով:  Կտրականապես մերժում ենք որևէ այլ, առավել ևս, օտարերկրյա կամ բռնի միջամտությամբ իշխանությունների ձևավորումն ու պետության հերթական զավթումը և դատապարտում ենք նման փորձերը Ռուսաստանի Դաշնության, հեղաշրջման կոչեր անող հայաստանյան գործակալների կամ բռնապետության այլ սիրահարների կողմից:  Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անթաքույց թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդավարության նկատմամբ՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք.   Իրենց լիազորությունների շրջանակում վճռականորեն խափանել ներքաղաքական գործընթացներում օտարերկրյա միջամտության բոլոր փորձերը, Դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների վերահեռարձակումը ապահովող հայ-ռուսական պայմանագրերի գործողությունը, իսկ կաբելային հեռարձակում իրականացնող օպերատորներին պարտադրել՝ իրենց ցանցերից անջատել ռուսաստանյան բոլոր այն հեռուստաալիքները, որոնք հակահայաստանյան, հակահայկական բացահայտ կամ քողարկված պրոպագանդա են սփռում, հաղորդում են ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը վարկաբեկող, նվաստացնող արտադրանք, Սկսել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման պաշտոնական գործընթաց, դրանով  իսկ վերացնել Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման այս լրջագույն խոչընդոտը, «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաև հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններին բոլոր սահմանապահ գործառույթները փոխանցել ՀՀ սահմանապահ զորքերին, ինչպես նախատեսված է 1992 թվականի հայ-ռուսական համապատասխան պայմանագրով: Սկսել Հայաստանում ռուսաստանյան (102-րդ) ռազմակայանի գտնվելու հետ կապված բոլոր պայմանագրերի գործունեության դադարեցման և մեր երկրից ՌԴ զինված ուժերի ամբողջական դուրսբերման պաշտոնական գործընթացը»։   «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ «Ազատ քաղաքացի» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Փինք» իրավապաշտպան ՀԿ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ «Ռեստարտ Գյումրի երիտասարդական քաղաքացիական կետնրոն» ՀԿ «Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» ՀԿ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
14:59 - 29 սեպտեմբերի, 2023
Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպում
 |armenpress.am|

Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպում |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 27-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալ Թասմագամբետովի, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանգ Մինգի և ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովի միջև Պեկինում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։  Այս մասին տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում եվրասիական առաջատար տարածաշրջանային երեք կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաները կիսվել են իրենց պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականներով։  «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում գործնական փոխգործակցությանը, ինչպես նաև երեք կազմակերպությունների տեղեկատվական և կանխատեսող կառույցների միջև առավել ակտիվ փոխգործակցության զարգացմանը»,-նշված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
21:48 - 27 սեպտեմբերի, 2023
Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովա

Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովա

Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է, «թե ինչ ապակառուցողական ֆանատիզմով են ամերիկացիներվերաբերվում Երևանին»։ «Հանրապետություն է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը, որը հայտնի է իր ռուսատյացությամբ։ Պետքարտուղարի տեղակալ Քիմը, որը վերջին լսումների ժամանակ խոստովանել է, որ իրենք զբաղվում են Ռուսաստանի հետ դանշակից կամ համագործակցող երկրներին վերակողմնորոշելով»,- ասել է Զախարովան։
16:19 - 27 սեպտեմբերի, 2023
Մենք քաղաքական գնահատական և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում էինք ակնկալում․ դա չեղավ․ Էդմոն Մարուքյան |news.am|

Մենք քաղաքական գնահատական և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում էինք ակնկալում․ դա չեղավ․ Էդմոն Մարուքյան |news.am|

news.am: Ադրբեջանական ագրեսիայից հետո, որի ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել, ժամանել է ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը։ Մենք ակնկալում էինք քաղաքական գնահատական ​​և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում։ Դա չեղավ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանը մերժում հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու ՀԱՊԿ առաջարկը։ «Հիմա խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Մենք անկեղծ ու բաց խոսում ենք խնդիրների մասին, ինչպես մեր գործընկերները։ Մենք շարունակում ենք կանխատեսելի լինել մեր գործընկերների համար, մեր խնդիրն է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է Էդմոն Մարուքյանը։
11:37 - 17 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը զորավարժություններ անցկացնում ԱՄՆ-ի հետ. Պեսկով
 |aravot.am|

Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը զորավարժություններ անցկացնում ԱՄՆ-ի հետ. Պեսկով |aravot.am|

aravot.am: Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը որոշում կայացնում զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, և ոչ թե ՀԱՊԿ-ի հետ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այդ վերլուծությունը կարվի Երևանի հետ երկխոսության միջոցով: «Այն ֆոնին, որ Հայաստանը ցանկություն չհայտնեց զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և հիմա ցանկություն է հայտնում զորավարժություններ անցկացնել ամերիկացիների հետ, թերևս մեզ համար դա որոշում է, որը պահանջում է միանգամայն խորը վերլուծություն՝ հասկանալու համար՝ ինչու է Հայաստանը նման որոշում կայացնում, ինչ նպատակներ է հետապնդում»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Մոսկվան դա «կիմաստավորի և կհասկանա»: «Բայց ամեն դեպքում այդ ամենը կանենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային շփման միջոցով»,- ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ թեև «արևմտամետ վերլուծաբանները» խոսում են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին, Մոսկվան այդ ուղղությամբ որևէ պաշտոնական ազդակ չի ստացել Հայաստանից: «Մենք բազմաթիվ դատողություններ են տեսել այդ թեմայով, այդ թվում, Հայաստանում գործող, այսպես ասենք, արևմտամետ տրամադրված վերլուծաբաններ բազմիցս նման դատողություններ են արել: Բայց այդ առումով մենք որևէ պաշտոնական ազդակ չենք ստացել»,- ասել է Պեսկովը: Հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է պաշտպանելու Հայաստանին, եթե այդ երկրի տարածքը հարձակման ենթարկվի՝ Պեսկովը պատասխանել է. «Եթե խոսքը գնում է Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք՝ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ գծով: Դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991թ. սահմաններով, այնտեղ որոշ բաներ թեթևակի փոխվել են, դրա համար դա պետք է հստակեցնել: Դա եղել է Երևանի որոշումը»: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ռուսաստանը չունի մտավախություն՝ կորցնելու Հայաստանը որպես դաշնակից: Ըստ Պեսկովի՝ Մոսկվան ու Երևանը շարունակում են մնալ մոտ դաշնակիցներ: «Ոչ, մենք եղել ենք և հիմա էլ վստահ ենք, որ Հայաստանի հետ կլինենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ: Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել, բայց դրանք լուծել պետք է երկխոսության շրջանակում, քանի որ երկու երկրների զարգացման և ազգային շահերի տրամաբանությունը թելադրում է խորացնել մեր դաշնակցային և գործընկերային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը:
15:36 - 11 սեպտեմբերի, 2023
Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել՝ ռուսական կողմի հետ լարվածություն. ԱԳ փոխնախարար
 |news.am|

Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել՝ ռուսական կողմի հետ լարվածություն. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել որպես ռուսական կողմի հետ լարվածություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ռուսական կողմի հետ ունեցած լարվածության մասին հարցին:  «Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես ունենում ենք մյուս գործընկերների հետ: Տարաձայնություններ, քննարկումներ, դա չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն: Աշխատանքային կարգով գնում է տարբեր հարցերի շուրջ քննարկումներ»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն այժմ դիտարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալը, փոխնախարարն ասաց. «Գիտեք, որ հայտարարությունները այդ հարցով ինչպես են ընթանում, մենք այդ հարցին անդրադարձել ենք: Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»:
16:27 - 07 սեպտեմբերի, 2023
Մոսկվան կողմ է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը․ Զախարովա
 |armenpress.am|

Մոսկվան կողմ է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը․ Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ցավակցություն է հայտնում Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայման օգտին։ Ճեպազրույցի ընթացքում այս թեմային է անդրադարձել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պահանջված է համարում «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ կանոնավոր, ռիթմիկ աշխատանքը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, վստահության ամրապնդման միջոցառումների զուգահեռ կազմակերպմամբ»: «Մենք նաև կողմ ենք հանդես գալիս սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը: Այստեղ գնդակը Երևանի դաշտում է: Կազմակերպության մյուս անդամ երկրներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ քայլին», - ասել է Զախարովան: Անդրադառնալով սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր՝ Զախարովան կոչ է արել զերծ մնալ լարվածության հանգեցնող գործողություններից։ «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Սոթք գյուղում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են էսկալացիայի, լարվածության և առավել ևս՝ մարդկային զոհերի։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանում տեղակայված Եվրոպական միության առաքելության ցածր արդյունավետությունը», - ասել է դիվանագետը։
17:35 - 05 սեպտեմբերի, 2023
Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից

Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»,- նշված է հրամանագրի մեջ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Վիկտոր Բիյագովը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիկտոր Բիյագովին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,- նշված է հրամանագրում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է հրամանագրում:  
17:16 - 05 սեպտեմբերի, 2023
2020-ի պատերազմը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր․ ռուսական ՏԱՍՍ-ի աղբյուր

2020-ի պատերազմը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր․ ռուսական ՏԱՍՍ-ի աղբյուր

ՏԱՍՍ-ի աղբյուրը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի կողմից հնչեցված այն թեզը, թե «ղարաբաղյան հակամարտությունը երբեք տարածքային վեճ չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև», կեղծ է։ «Առճակատման արմատը նախկին ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի կարգավիճակի հարցն է, մինչդեռ Երևանը երկար ժամանակ իր վերահսկողության տակ էր պահում ադրբեջանական տարածքի մի մասը»,- ասել է աղբյուրը։ Աղբյուրը նշել է, թե 2020 թ․ պատերազմը Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունքում է եղել․ «2020 թվականի աշնանը տեղի ունեցած զինված դիմակայությունը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր, այդ թվում՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարության և Շուշայում Լեռնային Ղարաբաղի «նախագահի» երդմնակալության արարողությանը մասնակցության պատճառով։ Դա մեծապես արժեզրկեց կողմերի համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: Եթե չլիներ Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը, ռազմական գործողությունների արդյունքներն էլ ավելի ողբալի կլինեին։ Չնայած նրան, որ պատերազմի սկզբից երեք շաբաթ անց ՌԴ նախագահը հորդորեց Հայաստանի վարչապետին համաձայնել հրադադարի, որը թույլ կտար խուսափել հետագա զոհերից և կապահովեր խաղաղություն և հանգստություն Լեռնային Ղարաբաղի տարածքում»։ ՌԴ դիրքորոշում Դիվանագիտական աղբյուրը անհիմն է համարել նաև ՀՀ ԱԳՆ-ի այն հայտարարությունը, ըստ որի՝ «ռուսական կողմը բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ»։  Աղբյուրը հիշեցրել է, որ երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև տեղի են ունեցել համապատասխան խորհրդակցություններ, ինչպես նաև ՀԱՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչների այցելություններ տարածաշրջան։ «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնական ուղին ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որն անընդունելիորեն հետաձգվել է ոչ Ռուսաստանի մեղքով»,- ընդգծել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։ Միևնույն ժամանակ, դիվանագիտական ​​աղբյուրը նշել է, որ «Երևանը լիարժեքորեն չի օգտագործում ՀԱՊԿ-ի ներուժը, ինչը, մասնավորապես, դրսևորվել է կազմակերպության առաքելության տեղակայմանը համաձայնություն չտալով և ընտրություն ԵՄ անարդյունավետ առաքելության օգտին կատարելով»: Աղբյուրի խոսքով՝ այս ֆոնին ՀԱՊԿ-ում որոշակի ճգնաժամի մասին փաստարկները քաղաքականություն են թվում։ Գործակալության զրուցակիցը անդառնալիության կետ է անվանել ԵՄ հովանու ներքո 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թ․ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպումներում Հայաստանի հայտարարությունները, որոնցով Հայաստանի ղեկավարությունը 180 աստիճանով շրջադարձ է կատարել՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունից հասնելով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ճանաչելուն։ Դա արմատապես փոխեց 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմանները և առավելագույնս դժվարացրեց ռուսական խաղաղապահ զորակազմի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում։ Այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները ամեն ջանք գործադրում են տեղում իրավիճակի սրումը կանխելու համար»,- ընդգծել է աղբյուրը։ Աղբյուրի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին նման անհիմն հարձակումները վնասից բացի այլ բան չեն բերում, այդ թվում՝ հենց Հայաստանին։ Աղբյուրը նշել է, թե Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշ տեղադրելու ադրբեջանցիների փորձին խաղաղապահների ենթադրյալ օգնության մասին ակնարկները ավելի ուշ հերքվել են հրապարակված տեսաապացուցյներով։  «Հայաստանի ինքնաբացարկը չի օգնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։ Մեգաֆոնային դիվանագիտությունը ունակ չէ փոխարինել Բաքու-Ստեփանակերտ-Երեւան եռանկյունու մեջ պրակտիկ աշխատանքին»,- եզրափակել է գործակալության զրուցակիցը: Լուսանկարը՝ 2019 թ․ օգոստոսի 6/ Ստեփանակերտ
18:07 - 04 սեպտեմբերի, 2023
Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. պատրաստ ենք շարունակել այն. ԱԳ փոխնախարար
 |news.am|

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. պատրաստ ենք շարունակել այն. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձեւաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ եւ ունենք պատրաստակամություն շարունակել այդ գործընթացը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կարող է մի օր արթնանաք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլեւս այստեղ չէ, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին եւ այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք այս հարաբերություններում, դրանց մասին բարձրաձայնվել է բազմիցս, մասնավորապես, 2022-ի սեպտեմբերին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից, մենք այլ, ավելի ադեկվատ  արձագանք էինք սպասում, թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից»: Հարցին, թե արդյոք ռուսական կոմի հետ հանդիպումների ժամանակ ուղիղ հարց չի տրվում, թե արդյոք իրենք ուզում են դուրս գալ տարածաշրջանից, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ պարզ, բաց քննարկումներ, արտահայտում ենք այն դժգոհությունները, որ ունենք՝ կապված քայլերի բացակայության հետ, որը նկատում ենք ռուսական կողմից»:
15:43 - 04 սեպտեմբերի, 2023
Երկիրը պետք է ազատել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կապանքներից. հայտարարություն

Երկիրը պետք է ազատել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կապանքներից. հայտարարություն

ՀՀ մի խումբ քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ ՀՀ ռազմավարական շրջադարձի հրամայականի վերաբերյալ․ «Մե՛նք, Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներս, առաջնորդվելով ժողովրդավարական, արդար, ուժեղ, բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհի մասը կազմող պետություն ունենալու մղումով, հռչակում ենք մեր երկրի ռազմավարական շրջադարձի հրամայականը, որպես հրատապ, անհետաձգելի եւ ազգային շահերով պայմանավորված քաղաքականություն։ Հավատացած ենք, որ ռազմավարական շրջադարձը կստեղծի նոր անվտանգային համակարգ ձևավորելու հուսալի հիմքեր, կերաշխավորի ժողովրդավարական արժեքները, կբացի տնտեսական զարգացման հավակնոտ հեռանկարներ։ Վստահ ենք, որ հայաստանցու բնական ազնվությունը, ողջախոհությունը և արդարամտությունը, Հայաստանի ժողովրդի աշխատասիրությունը և ստեղծագործական ջիղը, մեր երիտասարդության ուսումնատենչ խառնվածքը և խիզախությունը, հագեցած արեւմտյան առաջադեմ տեխնոլոգիաներով, Հայաստանը կարող են դարձնել աշխարհի ամենազարգացած ժողովրդավարություններից մեկը, իսկ հայկական բանակը՝ աշխարհի ամենամարտունակ զինված ուժերից մեկը։ Հայաստանի ուղենիշը պետք է լինի տարածաշրջայնացումը, բայց դա պետք է լինի Եվրաատլանտյան տարածաշրջայնացումը, որի հաստատման համար երկիրը պետք է դուրս բերել Հայաստանի Հանրապետության ազգային շահերին հակոտնյա ընթացող տարատեսակ ինտեգրացիոն միություններից ու դաշինքներից, մասնավորապես, ազատել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ուխտադրուժ և կործանարար կապանքներից, ինչպես նաև ռուսական մեծապետական հավակնությունների աղետաբեր ճիրաններից։ Համամարդկային և ազգային բարձրագույն արժեքները պետք է խրախուսվեն և ամրապնդվեն մեր երկրում, իսկ դրա համար այդ արժեքները կրող մարդիկ հասարակական և քաղաքական դաշտերում պետք է համախմբվեն և կազմակերպվեն, աջակցեն միմյանց և պայքարեն հանուն այդ արժեքների։ 2013 թ. սեպտեմբերի 3-ին՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու և Մաքսային միությանը (այժմ՝ Եվրասիական տնտեսական միություն՝ ԵԱՏՄ) անդամակցելու Ս.Սարգսյանի միանձնյա որոշումը հակոտնյա էր Հայաստանի Հանրապետության ազգային շահերին եւ ի վերջո չծառայեց այն ռազմաքաղաքական նպատակին՝ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, որն ի սկզբանե բերվում էր իբրեւ այդ քայլին դիմելու հիմնական արդարացում եւ պատճառաբանություն։ Ուստի, նկատի ունենալով օրվա խորհուրդը եւ երկրի առաջ ծառացած մարտահրավերները, Մենք կոչ ենք անում սույն հայտարարության դրույթներին համախոհ քաղաքական եւ հասարակական ուժերին, ինչպես նաեւ անհատներին՝ համախմբվել եւ հասնել Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ստորեւ նշված հրատապ միջոցառումների իրագործմանը՝ 1) Դադարեցնել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը» (ՀԱՊԿ)․ 2) Լուծել Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ․ 3) Դուրս գալ «Անկախ պետությունների համագործակցության» (ԱՊՀ) կազմից․ 4) Ուժը կորցրած ճանաչել, լուծել կամ միակողմանի չեղարկել Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտներին, ոլորտներին և պետության կենսունակության ապահովման համար հույժ կարևոր ոլորտներին առնչվող միջպետական պայմանագրերն ու համաձայնագրերը․ 5) Վերագործարկել ԵՄ անդամակցությանը միտված քաղաքականությունը․ 6) Սերտացնել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ երկկողմ և բազմակողմ անվտանգային համագործակցությունը։ Հայաստանի հանրապետությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներին եւ պետք է սպասարկի այդ քաղաքացիների շահերը: Դրանում է պետության եւ քաղաքացու հարաբերությունների արդարությունը, միասնությունը, ուժը, պատասխանատվությունը և երջանկությունը»,- նշված է հայտարարության մեջ։ Հայտարարությունը բաց է միանալու համար Հովսեփ Խուրշուդյան Գուրգեն Սիմոնյան Արմեն Հովհաննիսյան Ռաֆիկ Հակոբյան Նինա Կարապետյանց Դանիել Իոաննիսյան Հարութ Կալայջյան Հասմիկ Թադեւոսյան Լեւոն Բարսեղյան Սուսաննա Բարխուդարյան Միքայել Հայրապետյան Դավիթ Ստեփանյան Արզուման Հարությունյան Հրանտ Վարդանյան։
13:55 - 04 սեպտեմբերի, 2023