Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել՝ ռուսական կողմի հետ լարվածություն. ԱԳ փոխնախարար
 |news.am|
16:27 - 07 սեպտեմբերի, 2023

Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել՝ ռուսական կողմի հետ լարվածություն. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել որպես ռուսական կողմի հետ լարվածություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ռուսական կողմի հետ ունեցած լարվածության մասին հարցին: 

«Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես ունենում ենք մյուս գործընկերների հետ: Տարաձայնություններ, քննարկումներ, դա չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն: Աշխատանքային կարգով գնում է տարբեր հարցերի շուրջ քննարկումներ»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն այժմ դիտարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալը, փոխնախարարն ասաց. «Գիտեք, որ հայտարարությունները այդ հարցով ինչպես են ընթանում, մենք այդ հարցին անդրադարձել ենք: Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել