Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ արած հայտարարություններին՝ նշելով, թե «ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջներ հնչեցնելուց բացի, նաև անհիմն շահարկումներ է արել, որոնք կոպտորեն խեղաթյուրում են բանակցային գործընթացի էությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատմական փաստերը»։ Հայտարարության մեջ նշվում է, թե «հայկական կողմի հակաադրբեջանական արշավը, որը չի կատարում միջազգային տարբեր հարթակներում ստանձնած խոստումներն ու պարտավորությունները, ներառյալ խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը զրոյացնող հռետորաբանությունը, ապացուցում են, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից անդրադարձել են Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է, և այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ ՀՀ-ում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ»։ Ադրբեջանական կողմը նշում է․ «ՀՀ ԱԳ նախարարի կողմից ադրբեջանցիներին ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող իրենց հողերից բռնի տեղահանման հերքումը և պնդումը, որ զուգահեռ մոտեցում չկա «Արևմտյան Ադրբեջան» համայնքի իրավունքների և Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների իրավունքների միջև, ինչպես նաև այդ մասին բանակցությունների հերքումը, Հայաստանի կողմից կոնվենցիաներով ստանձնած համապատասխան միջազգային պարտավորությունների և չկատարումը վկայում է Հայաստանի՝ էթնիկ զտումների քաղաքականությունն արդարացնելու մտադրության մասին»։  Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտում է՝ «Ղարաբաղի հայերը չեն կարող գերակա իրավունքներ ունենալ ադրբեջանցի բնակչության նկատմամբ»։ «Ադրբեջանը իր երկրի տարածքում ապրող տարբեր էթնիկ ժողովուրդների նկատմամբ կիրառում է և կկիրառի միայն հավասար մոտեցում։  «Այն, որ Հայաստանը, որը չի կատարում որևէ համաձայնագիր և պարտավորություն, Ադրբեջանին մեղադրում է մտածացին պայմանավորվածությունները ժխտելու մեջ, խոսում է սեփական հնարավոր սադրանքները թաքցնելու մտադրության մասին։ Հայաստանի այս ապակառուցողական գործողությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից և դադարեցվեն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 
13:38 - 28 հուլիսի, 2023
Ի՞նչ է խոսվել մոսկովյան հանդիպմանը. Միրզոյանն արձագանքում է Լավրովին

Ի՞նչ է խոսվել մոսկովյան հանդիպմանը. Միրզոյանն արձագանքում է Լավրովին

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները լրատվամիջոցներից ստացված հարցերին․  Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ». ինչպե՞ս կարձագանքեք ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությանը, արդյո՞ք Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե առանց դրա հանդիպման մասին էր խոսում Ռուսաստանի արտգործնախարարը։ Պատասխան. Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով։ Հարց. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքից հասկացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։ Ինչպե՞ս է պաշտոնական Երևանը մեկնաբանում այս հայտարարությունը։ Պատասխան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։  Այն, ըստ էության, արձանագրված է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ առանձնահատուկ կերպով նշված են թե՛ Լեռնային Ղարաբաղ, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարածք, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծ հասկացությունները: Նույն եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին: Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։ Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։ Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել: Հարց. Ադրբեջանական կողմը, հղում անելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը հաջորդած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, պնդում է, որ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։ Պատասխան. Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբրի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի վերաբերյալ, և այդ համաձայնության տակ առկա է նշյալ երեք երկրների ղեկավարների ստորագրությունները։  Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։ Հատկանշական է, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է: Այս առումով ավելորդ չէ կրկին հիշեցնել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների մասին, որոնք աներկբայորեն վերահաստատում են մեր նշյալ դիրքորոշումը։
17:44 - 27 հուլիսի, 2023
Ի տարբերություն ադրբեջանցիների՝ հայ փախստականները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից. Արցախից տեղահանվածների հայտարարությունը

Ի տարբերություն ադրբեջանցիների՝ հայ փախստականները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից. Արցախից տեղահանվածների հայտարարությունը

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով օրերս Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված մտքերին: «Մենք՝ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ Շուշիի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններս, մեր տարակուսանքն ու զայրույթն ենք արտահայտում՝ հուլիսի 26-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված մտքերի կապակցությամբ։ ՌԴ ԱԳ նախարարը հավասարության նշան է դնում Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, Արցախի Հանրապետության ցեղասպանությունից փրկված հայ փախստականների և ժողովուրդների սեգրեգացիայի հետևանքով Հայաստանի տարածքը լքած ադրբեջանցիների միջև։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ՌԴ իշխանություններին, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց տները, իրենց հետ տեղափոխել իրենց ունեցվածքը, Հայաստանի Հանրապետությունից ստանալ փոխհատուցում։ Ի տարբերություն ադրբեջանցիների, հայ փախստականները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից, իսկ ովքեր չեն հասցրել կամ չեն կամեցել լքել իրենց բնակավայրերը, դաժանաբար սպանվել են իրենց տներում կամ բակերում»,- ասված է հայտարարության մեջ: Տեղահանված արցախցիներն ընդգծել են, որ վերադառնալու իրենց իրավունքն արձանագրված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 7-րդ կետում, որտեղ ասված է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Ելնելով վերոհիշյալից՝ նրանք կոչ են անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին՝ իրենց վերադարձի պայմանների ապահովման համար քննարկումների պատշաճ ֆորմատ ստեղծել, ներառելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին: «Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը, այլապես մենք չենք կարող ունենալ անվտանգության երաշխիքներ։ Համոզված ենք նաև, որ հակամարտության ներկա փուլում չկա այլընտրանք, քան՝ Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների պաշտոնյաների ուղիղ բանակցությունները՝ միջազգային երաշխավորների միջնորդությամբ։ Ռուսաստանի Դաշնությանը  հորդորում ենք՝ իրենց պաշտոնական դիրքորոշումը բխեցնել այդ ելակետից։ ՀՀ վարչապետին կոչ ենք անում միջազգային բոլոր ձևաչափերում բարձրացնել մեր հարցը:  Ամբողջ միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել մեր լեգիտիմ իրավունքների պաշտպանությանը»,- եզրափակվում է հայտարարությունը:
16:02 - 27 հուլիսի, 2023
Ամենազգայունը խնդիրը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը․ Լավրովի հայտարարությունը եռակողմ բանակցություններից հետո

 |armenpress.am|

Ամենազգայունը խնդիրը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը․ Լավրովի հայտարարությունը եռակողմ բանակցություններից հետո |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԶԼՄ-ների համար հայտարարությամբ ամփոփել է հուլիսի 25-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման արդյունքները՝ արդյունավետ գնահատելով դրանք: Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, Սերգեյ Լավրովը նշել է. «Այսօր արդյունավետ բանակցություններ ենք վարել մեր գործընկերների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջ.Ա. Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Ս. Միրզոյանի հետ: Սկզբում կազմակերպեցինք ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական երկկողմ բանակցությունների երկու փուլ։ Քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների վիճակը, նախանշեցինք հետագա քայլերը՝ բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։ Այնուհետեւ երեքով հանդիպեցինք, որպեսզի քննարկենք տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մեր զրուցակիցներին ներկայացրինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով այն զեկույցները, որոնք ներկայացնում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, այն քայլերը, որոնք խիստ ցանկալի է անհապաղ, առանց ուշացման ձեռնարկել՝ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու, անխափան էլեկտրա  և գազամատակարարումն ապահովելու համար։ Դա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից։ Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, սկսած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ լիովին համապատասխան այն եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին։ Խոսեցինք ևս մեկ կարևոր դրույթի մասին, որն այդ պայմանավորվածությունների շրջանակում է: Նկատի ունեմ ամբողջ տարածաշրջանում անարգել երթևեկության ապահովումը, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ապաշրջափակումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին: Ակնկալում ենք, որ բանակցային մեծ գործընթացի գագաթնակետը կլինի հենց այդ պայմանագրի ստորագրումը, որը գիծ կքաշի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ընթացքում հայերի և ադրբեջանցիների սկսած ջանքերի տակ: Ճանապարհը հեշտ չէ: Շատ բարդ և կարևոր հարցեր պետք է լուծվեն։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականի հռչակագրին համապատասխան, որը նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները ստորագրել են Ալմա-Աթայում։ Դրա արդյունավետությունն այսօր հաստատված է և՛ ադրբեջանական, և՛ հայկական ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը։ Հայկական կողմը ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների մեջ համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները: Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաև իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։ Հարցերը հեշտ չեն։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին այս և այլ ուղղություններով: Այս փուլում առավել մոտ արդյունք է դիտվում այն եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվածության ձեռքբերումը, որը գլխավորում են երեք փոխվարչապետները, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ: Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտային ոլորտում հեռանկարային նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ: Պայմանավորվեցինք փորձել վերսկսել երկխոսությունը երկրորդ «ուղու» շուրջ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջև։ Նաև հույս ունենք (առաջարկել ենք դա այսօր) սկսել եռակողմ երկխոսություն խորհրդարանականների գծով։ Ակնկալում ենք, որ բանակցությունների գործընթացը կշարունակվի։ Հասկանում ենք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետաքրքրությունը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև մյուսների։ Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր՝ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների։ Մեր գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս նախաձեռնության համար։ Շարունակելու ենք եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, այդ թվում՝ այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական գագաթնաժողովն անցկացնելու ծրագրեր կան»։
22:34 - 25 հուլիսի, 2023
Միրզոյանը և Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը

Միրզոյանը և Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը

Մոսկայում երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը, սննդի և դեղորայքի բացակայությունը, կոնկրետ քայլերի հրատապությունը, թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Նա և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ռուս-ադրբեջանական, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս պահին Մոսկվայում ընթանում են երեք արտգործնախարարների բանակցությունները։
19:32 - 25 հուլիսի, 2023
Հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմանը․ Լավրովը՝ Միրզոյանին
 |1lurer.am|

Հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմանը․ Լավրովը՝ Միրզոյանին |1lurer.am|

1lurer.am: Անշուշտ, հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը՝ ցանկանալով աջակցել այնտեղ ծագած հումանիտար սուր խնդիրների լուծմանը։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավելել՝ դրա համար կան ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության՝ դա հեշտ չէ անել։ «Պատրաստ ենք առաջ տանել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրագործումը, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։ Կարևոր ենք համարում առաջ շարժվել հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով, ներառյալ՝ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատման և հասարակական կառույցների ու փորձագետների միջև երկխոսության հաստատման հարցերը: Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան։ Հատուկ շեշտադրում ենք ակնկալում անել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հանգուցալուծումների որոնման վրա։ Մենք ունենք մի շարք նկատառումներ, որոնք, հուսով եմ, օգտակար կլինեն»,- ասել է Լավրովը: Նա նաև հավելել է, որ Միրզոյանի հետ հանդիպմանը անդձադարձ կլինի երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին։ «Մենք շատ հետաքրքիր համատեղ նախագծեր ունենք տնտեսական և մշակութային ոլորտներում։ Ապրանքաշրջանառության աճը շարունակվում է։ Ամեն տարի Հայաստանում սկսեցին անցկացվել ռուսական մշակույթի օրեր։ Այս տարվա հունիսին հերթական անգամ մեկնարկեցին այդ միջոցառումները։ Սա կարևոր ներդրում է մեր դաշնակցության, մեր քաղաքացիների շահերի ապահովման գործում միասնական հումանիտար և լեզվական տարածքի ամրապնդման համատեղ աշխատանքում»,- ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը։
19:08 - 25 հուլիսի, 2023
Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության․ Լավրովը՝ Բայրամովին
 |tert.am|

Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության․ Լավրովը՝ Բայրամովին |tert.am|

tert.am: Ցանկանում ենք այսօրվա հանդիպումը օգտագործել մեր տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը լուծելու համար, նկատի ունեմ Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունացումը։ Ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման բացման խոսքում։ «Համոզված ենք, որ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների (1, 2, 3, 4) գործող եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացումն է։ Մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են պատրաստվում մեր ղեկավարների կողմից քննարկման համար»,- շարունակել է Լավրովը։ Լավրովը նաև խոսել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման մասին․ «Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրելով ստորագրման համար»։ «Բայց Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրություն և մեկնաբանություններ է գրավում միջազգային հանրության շրջանում։ Մենք գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական հարցերից մեկն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։ Լավրովը նաև անդրադարձել է երկկողմ հարաբերություններին․ «Թե ինչպես են իրականացվում մեր նախագահների միջև կանոնավոր շփումների ընթացքում ամենաբարձր մակարդակով ընդունված որոշումները։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններն աստիճանաբար զարգանում են»։
18:47 - 25 հուլիսի, 2023
Լաչինի միջանցքի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը․ Արարատ Միրզոյան
 |armeniasputnik.am|

Լաչինի միջանցքի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը․ Արարատ Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդացնում է բանակցային գործընթացը: Այս մասին Մոսկվայում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ՌԴ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։ «Արցախում լուրջ հումանիտար ճգնաժամ է, և այն շատ մոտ է իսկական հումանիտար աղետի։ Իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Արցախ չեն հասնում ոչ սննդամթերք, ոչ դեղորայք, պարբերաբար անջատվում է գազն ու էլեկտրաէներգիան», - նշեց նախարարը։ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը չապաշրջափակի Արցախը, ապա հումանիտար աղետն իր բացասական հետևանքները կունենա նաև բանակցային գործընթացի վրա: Նա ընդգծեց, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ օրակարգի բոլոր հարցերի շուրջ հանդիպումներն ու բանակցությունները բավականին ինտենսիվ են։ Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ որոշ հարցերում կան համաձայնության գալու հեռանկարներ, բայց մնում են նաև խնդրահարույց հարցեր, որտեղ դիրքորոշումները տարբերվում։  
18:33 - 25 հուլիսի, 2023
Աբդոլահիանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները, «3+3» ձևաչափը |factor.am|

Աբդոլահիանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները, «3+3» ձևաչափը |factor.am|

factor.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։ Իրանի ԱԳՆ հաղորդմամբ նախարարները երկու երկրների հարաբերություններն անվանել են զարգացող և ընդգծել երկրների նախագահների կամքը՝ էլ ավելի զարգացնելու դրանք։ Անդրադառնալով Հարավային Կովկասի զարգացումներին՝ կողմերն ուշադրություն են հրավիրել Իրանի արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի նախագահի վերջին զրույցի ուղղությամբ։ «Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, ապա ընդգծվել է տարածաշրջանային բանակցությունների շրջանակը, ներառյալ, այսպես կոչված, «3+3» ձևաչափը, որը ներառում է մի կողմից՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երկու նախարարները քննարկել են նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների երկրորդ հանդիպման անցկացումը։ Աբդոլահիանն իր զարմանքն է արտահայտել Պարսից ծոցի երեք իրանական կղզիների մասին պարբերության բովանդակության վերաբերյալ, որը ներառված է Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների միջև վերջերս Մոսկվայում կայացած համատեղ հայտարարության մեջ և ընդգծել այդ կղզիների նկատմամբ Իրանի պատմական և հավերժական սեփականությունը: Շարունակությունը՝ factor.am-ում
11:31 - 19 հուլիսի, 2023
Ռուսաստանը համարժեք քայլեր է ձեռնարկում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման. Լավրով
 |armenpress.am|

Ռուսաստանը համարժեք քայլեր է ձեռնարկում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան համարժեք և վաղօրոք քայլեր է ձեռնարկում՝ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման հնարավորության։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսայիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք ձեռնարկում ենք համարժեք քայլեր, և ես համարձակվում եմ ձեզ հավաստիացնել` վաղօրոք քայլեր», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԳ նախարարը այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ին նոր երկրների, մասնավորապես՝ Ուկրաինայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությանն ապշեցրել է, թե Ֆինլանդիան և Շվեդիան ինչ արագությամբ հրաժարվեցին չեզոքությունից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գիտի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել և ինչպես դրանք գործնականում իրականացնել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից հետո իր անվտանգության ապահովման համար։ «Մենք, անշուշտ, կանենք եզրակացություններ՝ կախված այն բանից, թե ՆԱՏՕ-ն ինչ արագությամբ և ինչ խորությամբ կյուրացնի  Ֆինլանդիայի և Շվեդիայի տարածքը: Արդեն կասկած չկա, որ նրանք պատրաստվում են դա անել։ Արդեն թե՛ Հելսինկին, թե՛ Ստոկհոլմը Միացյալ Նահանգների հետ քննարկում են շատ հարցեր` կապված դաշինքի ենթակառուցվածքների ծավալման հետ անմիջականորեն  Ռուսաստանի Դաշնության հետ սահմաններին՝ Ֆինլանդիայի դեպքում, և մեր սահմաններին շատ մոտ՝ Շվեդիայի դեպքում», - նշել է նախարարը:
16:59 - 11 հուլիսի, 2023
Լավրովը Պրիգոժինի խռովությունն անվանել է անախորժություն |news.am|

Լավրովը Պրիգոժինի խռովությունն անվանել է անախորժություն |news.am|

news.am: Ռուսաստանը պարտավոր չէ որեւիցե մեկին որեւէ բան բացատրել խռովության փորձի եւ երկրում գործընթացների վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Գիտեք, մենք պարտավոր չենք որեւիցե մեկին որեւէ բան բացատրել, ինչ-որ հավաստիացումներ տալ, մենք գործում ենք թափանցիկ, նախագահը է խոսել այս թեմայով, մեր երկրի բոլոր քաղաքական ուժերը խոսել են այս թեմայով։ Եթե ​​Արեւմուտքում որեւէ մեկն ինչ-որ կասկածներ ունի, դրանք ձեր խնդիրներն են»,- ասուլիսում ասել է նախարարը՝ պատասխանելով արեւմտյան լրագրողի հարցին՝ կայուն է արդյոք Ռուաստանում իրավիճակը՝ վերջերս կատարված խռովության փորձի ֆոնին։ «Ռուսաստանը միշտ ցանկացած անախորժությունից, իսկ սա այլ կերպ, քան անախորժություն, դժվար է անվանել, դուրս է եկել ավելի դիմացկուն, ավելի ուժեղ », -հավելել է Լավրովը։
13:24 - 30 հունիսի, 2023