Բանակցությունների արդյունքները զիջում են բանակցային գործընթացի բուն դինամիկային․ Բայրամովը՝ եռակողմ հանդիպմանը
 |tert.am|
19:53 - 25 հուլիսի, 2023

Բանակցությունների արդյունքները զիջում են բանակցային գործընթացի բուն դինամիկային․ Բայրամովը՝ եռակողմ հանդիպմանը |tert.am|

tert.am: Բանակցությունների արդյունքները զիջում են բանակցային գործընթացի բուն դինամիկային։ Այս մասին եռակողմ հանդիպմանն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Բայց գուցե սխալ կլիներ ասել, որ դրական արդյունքներ ընդհանրապես չկան կամ գոյություն չունեն։ Այսօր կարծում եմ՝ հնարավորություն կլինի մտքերի փոխանակում անել հարցերի բոլորի շրջանակների մասին  և ավանդաբար այսպիսի ձևաչափում մենք հայկական պատվիրակության հետ սովորաբար ավելի ուշադրություն ենք դարձնում խաղաղության պայմանագրի մնացած հոդվածների վրա»,- նշել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել