Լաչինի միջանցքի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը․ Արարատ Միրզոյան
 |armeniasputnik.am|
18:33 - 25 հուլիսի, 2023

Լաչինի միջանցքի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը․ Արարատ Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդացնում է բանակցային գործընթացը: Այս մասին Մոսկվայում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ՌԴ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։

«Արցախում լուրջ հումանիտար ճգնաժամ է, և այն շատ մոտ է իսկական հումանիտար աղետի։ Իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Արցախ չեն հասնում ոչ սննդամթերք, ոչ դեղորայք, պարբերաբար անջատվում է գազն ու էլեկտրաէներգիան», - նշեց նախարարը։

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը չապաշրջափակի Արցախը, ապա հումանիտար աղետն իր բացասական հետևանքները կունենա նաև բանակցային գործընթացի վրա:

Նա ընդգծեց, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ օրակարգի բոլոր հարցերի շուրջ հանդիպումներն ու բանակցությունները բավականին ինտենսիվ են։ Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ որոշ հարցերում կան համաձայնության գալու հեռանկարներ, բայց մնում են նաև խնդրահարույց հարցեր, որտեղ դիրքորոշումները տարբերվում։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել