Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության․ Լավրովը՝ Բայրամովին
 |tert.am|
18:47 - 25 հուլիսի, 2023

Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության․ Լավրովը՝ Բայրամովին |tert.am|

tert.am: Ցանկանում ենք այսօրվա հանդիպումը օգտագործել մեր տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը լուծելու համար, նկատի ունեմ Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունացումը։ Ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման բացման խոսքում։

«Համոզված ենք, որ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների (1, 2, 3, 4) գործող եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացումն է։ Մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են պատրաստվում մեր ղեկավարների կողմից քննարկման համար»,- շարունակել է Լավրովը։

Լավրովը նաև խոսել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման մասին․ «Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրելով ստորագրման համար»։

«Բայց Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրություն և մեկնաբանություններ է գրավում միջազգային հանրության շրջանում։ Մենք գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական հարցերից մեկն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նաև անդրադարձել է երկկողմ հարաբերություններին․ «Թե ինչպես են իրականացվում մեր նախագահների միջև կանոնավոր շփումների ընթացքում ամենաբարձր մակարդակով ընդունված որոշումները։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններն աստիճանաբար զարգանում են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել