Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

2022թ. սկզբին համաճարակը կմնա հետևում, սակայն վիրուսը չի վերանա․ ԱՀԿ ներկայացուցիչ |factor.am|

2022թ. սկզբին համաճարակը կմնա հետևում, սակայն վիրուսը չի վերանա․ ԱՀԿ ներկայացուցիչ |factor.am|

factor.am: Երկրները կհաղթահարեն կորոնավիրուսի համաճարակը 2022 թվականի սկզբին, սակայն սա չի նշանակում, որ կորոնավիրուսը կվերանա: Այս մասին Welt գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն: Ըստ նրա՝ 2021 թվականը կդառնա «քովիդի ևս մեկ տարի»։ «Իմ աշխատանքում կարևոր է ամեն բան նախօրոք ծրագրելը։ Այս պատճառով էլ կարծում եմ, որ 2022 թվականի սկզբին համաճարակը կմնա հետևում, սակայն սա չի նշանակում, որ կվերանա նաև վիրուսը»,- ենթադրել է նա։ Մասնագետի խոսքով՝ քաղաքացիների պատվաստման հարցում անհրաժեշտ է համբերությամբ զինվել, քանզի սկզբում միշտ էլ պահանջարկն ավելի շատ է լինում, քան առաջարկը։ «Չի կարելի միանգամից մոլորակի ողջ բնակչությանը պատվաստել»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը։ Ինչպես հավելել է Կլյուգեն, հօգուտ պատվաստման անձնագրերի է խոսում «քաղաքական իրականությունը», սակայն անձամբ ինքը կասկածներ ունի այս հարցում։ «Բացի այդ, պատվաստման անձնագիրը խորացնում է անհավասարությունը»,-եզրափակել է Կլյուգեն։
14:26 - 05 մարտի, 2021
Նիգերիուհի Նգոզի Օքոնջո Իվեալան ստանձնեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը |armenpress.am|

Նիգերիուհի Նգոզի Օքոնջո Իվեալան ստանձնեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը |armenpress.am|

armenpress.am: Նգոզի Օքոնջո Իվեալան (Նիգերիա) մարտի 1-ին ստանձնել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնը թափուր Էր մնում 2020 թվականի օգոստոսի 31-ից, երբ այն մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը թողեց կազմակերպության նախկին ղեկավար Ռոբերտու Ազեվեդուն։ Մարտի 1-ի առավոտյան ԱՀԿ-ի կենտրոնակայան ժամանելուց հետո Օքոնջո Իվեալան ՄԱԿ-ում լիազորագրված թղթակիցների ասոցիացիայի մամուլի միությանը հայտարարել Է, որ «ամենաբարձր գերակայություններից մեկը» համարում Է ձկնորսության սուբսիդիաների շուրջը բանակցությունների հաջող ավարտն» այնքան արագ, որքան դա հնարավոր Է»: «Մենք կարծում ենք, որ ձկան չափից դուրս որսը, ինչպես նաեւ ապօրինի ձկնորսությունն Էական վնաս են հասցնում»,- նշել Է նա՝ հիշեցնելով, որ այդ թեմայի շուրջը բանակցություններն ԱՀԿ-ում «վարվում են արդեն 20 տարի, եւ դա բավական Է»: Նգոզի Օքոնջո Իվեալան՝ Նիգերիայի ֆինանսների նախկին նախարարը, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Է նշանակվել 2021 թվականի փետրվարի 15-ին կայացած կազմակերպության Գլխավոր խորհրդի հատուկ նիստում: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, որը նշանակվում Է չորս տարով, ղեկավարում Է քարտուղարությունը, պատասխանատու Է կազմակարպության վարչական գործողությունների հսկման եւ ղեկավարման համար: Նրա դերն առաջին հերթին խորհրդակցական Է եւ կառավարչական, քանի որ ԱՀԿ-ում որոշումներն ընդունում են կազմակերպության անդամները. կա՛մ նախարարների խորհրդաժողովում, կա՛մ Գլխավոր խորհրդի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:36 - 01 մարտի, 2021
Առողջապահության փոխնախարարն ընդունել է ԱՀԿ մասնագետներին

Առողջապահության փոխնախարարն ընդունել է ԱՀԿ մասնագետներին

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ արտակարգ իրավիճակներում վերականգնողական գնահատում իրականացնող մասնագետ Պիտեր Սկելտոնին և ԱՀԿ փորձագետ Ջուդիթ Ստարկուլային: Մասնագետները Հայաստան են ժամանել վերականգնողական ծառայությունների որակի, ծավալների ուսումնասիրության և գնահատման համար հետագա աջակցությունն ավելի թիրախային դարձնելու նպատակով: «Ուրախ ենք, որ հատուկ առաքելությամբ ժամանել ենք Հայաստան և կարող ենք պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած առողջապահական ծրագրերի և կորոնավիրուսային հիվանդության շրջանակներում աջակցություն ցուցաբերել: Այստեղ աշխատելու ենք 3 շաբաթ: Գնահատելով առողջապահության նախարարության ներկայացրած կարիքները` պատրաստակամ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Պիտեր Սկելտոնը: «Բարձր եմ գնահատում այս առաքելության շրջանակում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը և համոզված եմ, որ Հայաստանում միջազգային փորձի ներդրումը կլինի շատ արդյունավետ և շարունակական»,- նշել է Գևորգ Սիմոնյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային հարցեր և պայմանավորվել առաջիկա անելիքների մասին:
19:45 - 22 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարը ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է վերականգնողական ծառայությունների բարելավման հարցեր

Առողջապահության նախարարը ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է վերականգնողական ծառայությունների բարելավման հարցեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի և ԱՀԿ այլ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում վերականգնողական ծառայությունների և հոգեկան առողջության բարելավմանը, Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը, բնակչության համար մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարելավմանն ուղղված հարցերը:«Հայաստանը մեզ համար կայուն գործընկեր է, և պատրաստ ենք առողջապահության նախարարության և կառավարության հետ շարունակել համագործակցել: Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է լսել ձեր երկրի կարիքները և հնարավորություն ունենալ կենտրոնանալու առավել անհրաժեշտ ուղղությունների վրա: ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութեր ձեռք բերելու, բուժման գործըթացում հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը կանխելու աշխատանքներում»,- ասել է Հանս Կլյուգեն և հավելել, որ չափազանց բարձր է գնահատում Հայաստանում տեղեկատվության հասանելիության և կարիքների բարձրաձայնման քաղաքականությունը: «Շնորհակալ ենք գործակցության` մասնավորապես COVID-19-ի ժամանակ ցուցաբերված ահռելի աջակցության համար: Նշված ոլորտները մեր առաջնահերթություններից են՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է շտապ բարելավել վերականգնողական կենտրոնների կարողությունները»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի գտնել վերհանված խնդիրների լուծման տարբերակները:
20:52 - 18 փետրվարի, 2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մրցավազքում հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին. ՅՈՒՆԻՍԵՖ
 |1lurer.am|

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մրցավազքում հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին. ՅՈՒՆԻՍԵՖ |1lurer.am|

1lurer.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը և ԱՀԿ գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է. «Հաստատված պատվաստանյութերի 128 միլիոն չափաբաժնից, պատվաստումների ավելի քան երեք քառորդը, մինչ օրս, կատարվել է ընդամենը 10 երկրում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60% -ը։ Այժմ գրեթե 130 երկիր՝ 2.5 միլիարդ մարդ, դեռ պետք է ընդունեն մեկ դեղաչափ: Ինքնաոչնչացման այս ռազմավարությունը կյանքեր և նյութական միջոցներ կարժենա, վիրուսը կենթարկվի մուտացիայի, պատվաստանյութի ազդեցությունը կնվազի, կխարխլի համաշխարհային տնտեսության վերականգնումը։ Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն և ավելի քան 70 տարվա գործընկերներ, պետություններին կոչ են անում շրջահայացություն ցուցաբերել, պատվաստանյութերի կիրառման այնպիսի ռազմավարություն մշակել, որը հնարավորություն կտա կանխարգելել վիրուսի տարածումն ու վերջ դնել համավարակին։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առողջապահության աշխատակիցները համավարակի առաջնագծում են եղել. պետք է նախ իրենք պաշտպանված լինեն, որպեսզի կարողանան պաշտպանել մեզ։ COVAX- ի մասնակից երկրներն արդեն իսկ պատրաստվում են պատվաստանյութերի  կիրառմանը: Առողջապահական աշխատողները վերապատրաստվել են, դեղաչափերի պահպանման համակարգերը (սառցային շղթաները) պատրաստ են: Սպասում են պատվաստանյութերի համաչափ և արդարացի բաշխմանը։ Բոլոր երկրներում 2021 թվականի առաջին 100 օրվա ընթացքում պատվաստանյութերի կիրառումը սկսելու համար անհրաժեշտ է ապահովել. որ այն երկրները, որոնք պատվաստել են իրենց առողջապահության աշխատակիցներին և հիվանդության ռիսկի խմբում գտնվող բնակչությանը, COVAX նախաձեռնության միջոցով  պատվաստանութերը տրամադրեն այլ երկրներին, որպեսզի վերջիններս նույնպես կարողանան կիրառել դրանք: որ COVAX նախաձեռնությունը լիովին ֆինանսավորվի՝  պատվաստանյութերի ստեղծման, արտադրության ու հավասար բաշխման համար, որպեսզի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն իրենց ֆինանսական և տեխնիկական միջոցներն օգտագործեն պատվաստանյութերը տեղակայելու և կիրառելու համար: Ամբողջական ֆինանսավորման դեպքում, COVAX-ում ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց մինչև 166 ԱՄՆ դոլար եկամուտ կլինի: որ պատվաստանյութերի արտադրողներն արդարացիորեն բաշխեն պատվաստանյութերի սահմանափակ քանակը. կարգավորումների և քաղաքականության վերանայման նպատակով ԱՀԿ-ին տրամադրեն արտադրության անվտանգության և արդյունավետության վերաբերյալ տվյալները՝ որպես գերակա խնդիր, արագացնել և առավելագույնի հասցնել արտադրություն ու փոխանցել տեխնոլոգիան այլ արտադրողների, որոնք կարող են օգնել ընդլայնել գլոբալ հասանելիությունը։ Պատվաստանյութերի արտադրության ընդլայնման և առավել հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է նաև երկրների ղեկավարների աջակցությունը: ՔՈՎԻԴ-19-ը ցույց տվեց, որ բոլորիս ճակատագրերը փոխկապակցված են: Հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին»:
19:55 - 12 փետրվարի, 2021
ԵՄ-ն և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ հաջակցություն Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման
 |1lurer.am|

ԵՄ-ն և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ հաջակցություն Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում` պատվաստումների համակարգը հզորացնելու համար: Ծրագիրն իրականացվելու է ԱՀԿ կողմից երեք տարում՝ որպես Եվրոպական միության ֆինասնավորմամբ՝ 40 միլիոն եվրո արժողությամբ նախաձեռնության մի մաս, որի նպատակն է աջակցել ԱՀԿ-ի՝ եվրոպական տարածաշրջանի վեց երկրներին COVID-19-ի դեմ պատվաստումների նախապատրաստման, իրականացման և մոնիտորինգի անցկացման գործում: «Պատվաստանյութերը մեզ մոտեցնում են համավարակի ավարտին: Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հաղթի համավարակը, եթե պատվաստումների ծածկույթը կենտրոնացված լինի աշխարհի միայն որոշակի հատվածներում: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին նաև պատվաստումների իրականացման գործընթացում, որպեսզի շուտով կարողանանք հանդիպել միմյանց՝ առանց վախենալու մեր և մեր մտերիմների կյանքի համար: Միասին մենք ավելի արագ կհաղթահարենք այս համավարակը»,- ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:
19:23 - 12 փետրվարի, 2021
ԱՀԿ-ն կոչ է արել պատվաստանյութը կիսել այլ երկրների հետ |hetq.am|

ԱՀԿ-ն կոչ է արել պատվաստանյութը կիսել այլ երկրների հետ |hetq.am|

hetq.am: Բոլոր այն երկրները, որոնք ունեն COVID-19-ի պատվաստանյութի մատակարարմանը կայուն հասանելիություն, պետք է օգնեն մյուս երկրներին՝ նրանց հետ կիսելով պատվաստանյութը։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։ BBC-ի եթերում նա նշել է, որ ԱՀԿ-ն այն կարծիքին է, որ յուրաքանչյուր երկիր առաջին հերթին պետք է պատվաստի իր բուժանձնակազմին և ռիսկային խմբերի ներկայացուցիչներին, այնուհետ օգնի մյուս երկրներին։ Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ միայն դրանից հետո պետությունները պետք է մտածեն սեփական բնակչության ամբողջական պատվաստման մասին։  «Մենք խնդրում ենք երկրներին, որ երբ իրենք պատվաստում են բնակչության այդ ռիսկային խմբերին, անեն այնպես, որ հնարավորություն տան մյուս երկրներին ևս հասանելիություն ունենալ պատվաստանյութին»,- նշել է Հարիսը։ Նա կարծում է, որ նման մոտեցումը ճիշտ է ինչպես բարոյական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։ «Կան մի քանի հետաքրքիր հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ եթե դուք ուղղակի պատվաստեք ձեր բնակչությանը, այնուհետ հանգիստ սպասեք՝ կարծելով, որ ամեն ինչ լավ է, տնտեսական տեսանկյունից այն չի աշխատի»,- հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը։
12:53 - 31 հունվարի, 2021
ԱՀԿ-ի պատվիրակությունն Ուհանում ավարտեց կարանտինը. Reuters |armenpress.am|

ԱՀԿ-ի պատվիրակությունն Ուհանում ավարտեց կարանտինը. Reuters |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, որոնք Ուհան Էին ժամանել կորոնավիրուսի առաջացումն ուսումնասիրելու համար, ավարտել են երկշաբաթյա կարանտինը: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ մասնագետների միջազգային անձնախումբը դուրս Է եկել հյուրանոցից, նստել ավտոբուս եւ մեկնել դաշտային աշխատանքների: ԱՀԿ-ի փորձագետներն Ուհան են ժամանել հունվարի 14-ին: Ժամանումից հետո նրանց տարել են երկշաբաթյա կարանտինի, որի ժամանակ գիտնականները տեսակապով կոնսուլտացիաներ են վարել իրենց չինացի գործընկերների հետ: Ավելի վաղ ԱՀԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կորոնավիրուսով առաջին վարկման աղբյուրի որոնումներն անհրաժեշտ Է սկսել Չինաստանի Ուհան քաղաքից: Անցյալ տարվա ամռանը ՉԺՀ Էին այցելել երկու փորձագետներ հիմնական առաքելության նախապատրաստման համար: Այդ ուղեւորության արդյունքն Է կազմակերպության մասնագետների եւ Չինաստանի մշակած փաստաթուղթն «ԱՀԿ-ի ղեկավարության ներքո միջազգային խմբի հետազոտությունների եւ գործունեության ծրագրի մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:55 - 28 հունվարի, 2021
ԱՀԿ-ն կսկսի քննարկել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալները |armenpress.am|

ԱՀԿ-ն կսկսի քննարկել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալները |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին կսկսի կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալների քննարկումը, այն կարող Է տեւել մի քանի օր։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) հաղորդել Է, որ խոսքը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումային հայտի նախահանձնման ընթացակարգի մասին Է: Պատվաստանյութի արտադրողներն անցյալ տարվա վերջին հավաստագրման հայտ են ներկայացրել ԱՀԿ-ի կենտրոնակայան: ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը հունվարի 19-ին ասել Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը թույլատրվածների ցուցակում ընդգրկելու շուրջ բանավեճերը կարող են տեւել մի քանի օր: «Այն, որ այդ բանավեճերն անցկացվելու են, խոսում Է այն մասին, որ մենք գտնվում ենք բավականին լավ փուլում: Բայց պարտադիր չԷ, որ այդ բանավեճերն ավարտվեն հենց այդ օրը: Օգտագործման համար պատրաստուկների ցուցակում ընդգրկելու թույլտվությունը փորձագետների կողմից կտրվի միայն այն ժամանակ, երբ նրանց բավարարեն բոլոր տվյալները (պատվաստանյութի վերաբերյալ)»,-նշել Է նա: «Սպուտնիկ V» պատվաստանյութն արագացված ընթացակարգի շրջանակներում գրանցվել Է ԱՄԷ-ում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Հունգարիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում եւ Թուրքմենստանում: Այն նաեւ գրանցվել Է Ռուսաստանում եւ Բելառուսում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել Է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն դարձել Է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը, որի կարեւոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:25 - 22 հունվարի, 2021
«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ն մնաց մեր ընտանիքում». ԱՀԿ ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ-ի վերադարձը կազմակերպություն |tert.am|

«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ն մնաց մեր ընտանիքում». ԱՀԿ ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ-ի վերադարձը կազմակերպություն |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին կազմակերպություն վերադառնալու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Այսօր լավ օր է ԱՀԿ-ի և համաշխարհային առողջապահության համար: Միացյալ Նահանգների գլոբալ դերը կարևոր է: Եվ ես ողջունում և շնորհավորում եմ նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և Միացյալ Նահանգների ժողովրդին»,-ասել է կազմակերպության ղեկավարը ՝ ելույթ ունենալով հինգշաբթի ԱՀԿ գործկոմի 148-րդ նստաշրջանին:Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին ԱՀԿ վերադառնալու և COVAX ծրագրին միանալու պատրաստակամության համար, որը կարգավորում է պատվաստանյութերի հավասար հասանելիությունը և բաշխումը երկրների միջև։
15:25 - 21 հունվարի, 2021
ԱՀԿ-ն հայտնել Է մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակումների թվի ռեկորդային աճի մասին |armenpress.am|

ԱՀԿ-ն հայտնել Է մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակումների թվի ռեկորդային աճի մասին |armenpress.am|

armenpress.am: Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել Է գրեթե 5 միլիոնով, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է համավարակի սկզբից ի վեր: Մահացու վախճաններով դեպքերի քանակն ավելացել Է ավելի քան 85 հազարով, հունվարի 13-ին իր շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Կազմակերպության տվյալների համաձայն՝ հունվարի 4-ից մինչեւ 10-ն աշխարհում գրանցվել են վարակման 4 953 758 նոր դեպք եւ 85 436 մահացու վախճան: Յոթ օրվա ընթացքում հիվանդացության նախորդ ռեկորդն արձանագրվել Է դեկտեմբերի 14-ից մինչեւ 20-ն ընկած ժամանակամիջմցում՝ 4 612 790 հիվանդացածներ: Ինչպես նշում Է ԱՀԿ-ն, անցյալ շաբաթ վերականգնվել Է հիվանդացության աճի սաստկացման միտումը: COVID-19-ի եւ մահերի նոր դեպքերի թիվը համապատասխանաբար 20 տոկոսով եւ 11 տոկոսով աճել Է նախորդ յոթ օրվա համեմատությամբ: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում հիվանդացել Է ավելի քան 2,5 միլիոն (աճը 30 տոկոս) եւ մահացել ավելի քան 38 հազար մարդ (աճը՝ 18 տոկոս): Եվրոպայում հիվանդացել Է ավելի քան 1,8 միլիոն եւ մահացել 36 հազարից ավելի մարդ: Հիվանացության ավելացում Է արձանագրվել նաեւ Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (36 տոկոսով), Աֆրիկայում (34 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (11 տոկուսով): ԱՄՆ-ում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել Է ավելի քան 1,7 միլիոնով: Այնուհետեւ գալիս են Մեծ Բրիտանիան (ախտահարման 417 հազարից ավելի նոր դեպք), Բրազիլիան (ավելի քան 313 հազար), Ռուսաստանը (ավելի քան 165 հազար), Գերմանիան (ավելի քան 142 հազար), Հնդկաստանը (ավելի քան 126 հազար), Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ավելի քան 125 հազար), Ֆրանսիան (ավելի քան 122 հազար), Իտալիան (ավելի քան 116 հազար) եւ Կորլումբիան (ավելի քան 100 հազար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:34 - 13 հունվարի, 2021
ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է 50 երկրում և տարածքներում |tert.am|

ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է 50 երկրում և տարածքներում |tert.am|

tert.am: Ի սկզբանե Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի խիստ վարակիչ շտամի առկայությունը արդեն հաստատվել է 50 երկրում և տարածքներում: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից չորեքշաբթի Ժնևում հրապարակված  շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Դեկտեմբերի 14-ին առաջին հայտնաբերումից ի վեր (կորոնավիրուսի շտամի) VOC-202012 / 01- ը հայտնաբերվել է ԱՀԿ 6 շրջաններից  5-ում՝ 50 պետություններում /տարածքներում»,-նշում է կազմակերպությունը:Նշվում է նաև, որ 501Y.V2 անվանումը ստացած կորոնավիրուսի շտամը, որի մասին տեղեկատվությունն ի սկզբանե եկել է Հարավային Աֆրիկայից, «հայտնաբերվել է ԱՀԿ 6 շրջաններից 4-ում` 20 երկրներում/ տարածքներում»: Բացի այդ, հունվարի 9-ին Ճապոնիան ԱՀԿ-ին տեղեկացրել էր, որ Բրազիլիայից ժամանած 4 մարդու մոտ հայտնաբերվել է B.1.1.28 նոր շտամ:«Հայտնի է, որ վիրուսները անընդհատ փոխվում են, ուստի սպասվում էր այդ նոր տարբերակների առաջացումը»,-բացատրել են ԱՀԿ-ում: 
12:43 - 13 հունվարի, 2021