tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ երկիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունանը (ԱՀԿ) վերադարձնելու որոշումը: Այս մասին հաղորդում է thehindu.com-ը։
Նա նշել է, որ Վաշինգտոնի՝ պատվաստանյութերի գլոբալ նախաձեռնությանը միացումը կնպաստի բոլոր երկրների համար պատվաստանյութերի հավասար հասանելիություն ապահովելու ջանքերին։
«Քանի որ պատվաստանյութերը COVID-19-ի դեմ պայքարի կարևորագույն գործիքն են, COVAX հիմնադրամին Միացյալ Նահանգների միացումը և աջակցությունը խթան կհանդիսանան բոլոր երկրների համար պատվաստանյութերի արդարացի հասանելիության ապահովման ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
Առավել մանրամասն՝ tert.am-ում։
comment.count (0)