2022թ. սկզբին համաճարակը կմնա հետևում, սակայն վիրուսը չի վերանա․ ԱՀԿ ներկայացուցիչ |factor.am|
14:26 - 05 մարտի, 2021

2022թ. սկզբին համաճարակը կմնա հետևում, սակայն վիրուսը չի վերանա․ ԱՀԿ ներկայացուցիչ |factor.am|

factor.am: Երկրները կհաղթահարեն կորոնավիրուսի համաճարակը 2022 թվականի սկզբին, սակայն սա չի նշանակում, որ կորոնավիրուսը կվերանա: Այս մասին Welt գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն: Ըստ նրա՝ 2021 թվականը կդառնա «քովիդի ևս մեկ տարի»։

«Իմ աշխատանքում կարևոր է ամեն բան նախօրոք ծրագրելը։ Այս պատճառով էլ կարծում եմ, որ 2022 թվականի սկզբին համաճարակը կմնա հետևում, սակայն սա չի նշանակում, որ կվերանա նաև վիրուսը»,- ենթադրել է նա։ Մասնագետի խոսքով՝ քաղաքացիների պատվաստման հարցում անհրաժեշտ է համբերությամբ զինվել, քանզի սկզբում միշտ էլ պահանջարկն ավելի շատ է լինում, քան առաջարկը։

«Չի կարելի միանգամից մոլորակի ողջ բնակչությանը պատվաստել»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը։ Ինչպես հավելել է Կլյուգեն, հօգուտ պատվաստման անձնագրերի է խոսում «քաղաքական իրականությունը», սակայն անձամբ ինքը կասկածներ ունի այս հարցում։ «Բացի այդ, պատվաստման անձնագիրը խորացնում է անհավասարությունը»,-եզրափակել է Կլյուգեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել