ԱՀԿ-ն կոչ է արել պատվաստանյութը կիսել այլ երկրների հետ |hetq.am|
12:53 - 31 հունվարի, 2021

ԱՀԿ-ն կոչ է արել պատվաստանյութը կիսել այլ երկրների հետ |hetq.am|

hetq.am: Բոլոր այն երկրները, որոնք ունեն COVID-19-ի պատվաստանյութի մատակարարմանը կայուն հասանելիություն, պետք է օգնեն մյուս երկրներին՝ նրանց հետ կիսելով պատվաստանյութը։

Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։ BBC-ի եթերում նա նշել է, որ ԱՀԿ-ն այն կարծիքին է, որ յուրաքանչյուր երկիր առաջին հերթին պետք է պատվաստի իր բուժանձնակազմին և ռիսկային խմբերի ներկայացուցիչներին, այնուհետ օգնի մյուս երկրներին։ Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ միայն դրանից հետո պետությունները պետք է մտածեն սեփական բնակչության ամբողջական պատվաստման մասին։ 

«Մենք խնդրում ենք երկրներին, որ երբ իրենք պատվաստում են բնակչության այդ ռիսկային խմբերին, անեն այնպես, որ հնարավորություն տան մյուս երկրներին ևս հասանելիություն ունենալ պատվաստանյութին»,- նշել է Հարիսը։ Նա կարծում է, որ նման մոտեցումը ճիշտ է ինչպես բարոյական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։ «Կան մի քանի հետաքրքիր հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ եթե դուք ուղղակի պատվաստեք ձեր բնակչությանը, այնուհետ հանգիստ սպասեք՝ կարծելով, որ ամեն ինչ լավ է, տնտեսական տեսանկյունից այն չի աշխատի»,- հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել