Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»․ Էրդողան |armtimes.com|

«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»․ Էրդողան |armtimes.com|

armtimes.com: «Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ այդպիսով հաստատելով Անկարայի մասնակցությունը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Էրդողանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման հնարավորություն կա։ Էրդողանը նաև հայտարարել  է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ «Թուրքիան մեր ժամանակներում դարձել է մի երկիր, որի մասնակցությունը շատ կարևոր հարցերում դարձել է անհրաժեշտություն։ Մեր նպատակն է երկխոսության և դիվանագիտության միջոցով մեր երկրի շուրջ ստեղծել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի»,- ասել է Էրդողանը:
09:55 - 09 օգոստոսի, 2023
Պուտինը և Էրդողանը քննարկել են «հացահատիկի գործարքը» և առաջիկա հնարավոր հանդիպումը
 |armenpress.am|

Պուտինը և Էրդողանը քննարկել են «հացահատիկի գործարքը» և առաջիկա հնարավոր հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարբեր թեմաներ, որոնք առնչվում են, այդ թվում՝ հացահատիկի շուրջ գործարքին և երկու ղեկավարների առաջիկա հանդիպմանը։ Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նշվել է, որ «հացահատիկային գործարքի» ռուսական մասի իրականացման հարցում առաջընթացի իսպառ բացակայության պայմաններում դրա հաջորդ երկարաձգումը կորցրել է իմաստը։ Հաստատվել է պատրաստակամությունը՝ վերադառնալու Ստամբուլյան համաձայնագրերին, հենց որ Արևմուտքը գործնականում կատարի Ռուսաստանի հանդեպ դրանցում արձանագրված բոլոր պարտավորությունները», - նշված է հաղորդագրությունում։ Պուտինը և Էրդողանը նաև քննարկել են ռուս-թուրքական գործընկերության օրակարգը՝ կենտրոնանալով առևտրատնտեսական հետագա զարգացման հեռանկարների, էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի և զբոսաշրջային ոլորտում համագործակցության վրա։ Կողմերը գոհունակություն են հայտնել 2022 թ․-ին ապրանքաշրջանառության գրեթե կրկնակի աճի կապակցությամբ։ «Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ երկու ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում», - ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի շուրջ:
16:57 - 02 օգոստոսի, 2023
Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունենալու

 |factor.am|

Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունենալու |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիայի այցի հստակ ժամկետներ չկան, իսկ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախօրերից, երբ այդ հարցին պատասխանել է նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչինչ չի փոխվել։ Իսկապես, հեռախոսազրույցը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ), ինչպես Պուտինն ասել է, նախատեսված է չորեքշաբթի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայտնի է դարձել Թուրքիա Պուտինի այցի ժամկետը։ Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտնել էր, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցը նախատեսվում է օգոստոսի 2-ին։  Նա նշել էր, որ առաջիկայում ինքն ու Թուրքիայի նախագահը նախատեսում են նաև հանդիպում անցկացնել։ «Մենք պայմանավորվել ենք, որ կտեսնվենք, կա՛մ նա մեզ կայցելի, կա՛մ ես կմեկնեմ, տեսնենք»,- ասել է էր ՌԴ նախագահը։
14:59 - 31 հուլիսի, 2023
Զախարովան արձաքանգել է Էրդողանի՝ 2025-ին ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու հայտարարությանը
 |civilnet.am|

Զախարովան արձաքանգել է Էրդողանի՝ 2025-ին ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու հայտարարությանը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձանագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2025-ին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռանալու հայտարարությանը։ «Անկարան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ, որի հիման վրա ԼՂ-ի հակամարտության գոտում տեղակայվել էր ռուսական խաղաղապահ զորախումբ։ Հենց այդ փաստաթղթում հստակ նշված են ինչպես տարածաշրջանում զորախմբի գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա ժամկետով հնարավոր երակարացման պարամետրերը»,- հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքով՝ խաղաղապահները կարևոր կայունացնող դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում, նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է․ «Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունն էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է Երևանի և Բաքվի, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների շահերից, որոնց թվում է նաև Անկարան»,- նշել է Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը կկատարի Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա հույս էր հայտնել, որ ռուս զինվորականները ԼՂ-ում կմնան մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո կհեռանան։
13:52 - 20 հուլիսի, 2023
Էրդողանն ու Բայդենն են հանդիպել․ միմյանց շնորհակալություն են հայտնել |tert.am|

Էրդողանն ու Բայդենն են հանդիպել․ միմյանց շնորհակալություն են հայտնել |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում (Լիտվա, Վիլնյուս) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է NBC News-ը՝ տեսանյութ հրապարակելով։ Հանդիպման ընթացքում Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին իր առաջնորդության ու ՆԱՏՕ-ն «էլ ավելի ուժեղ» դարձնելու ջանքերի համար։ Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացում դիվանագիտական մոտեցում ցուցաբերելու համար՝ հավելելով, որ «անհամբեր սպասում է» Թուրքիայի նախագահի հետ նոր հանդիպմանը։ Ի պատասխան՝ Էրդողանը շնորահակալություն է հայտնել է Բայդեն այս խոսքերի համար։ Էրդողանի կարծիքով՝ ժամանակն է պետությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ՝ որպես ռազմավարական գործիքակազմի մաս։ «Այս հանդիպումը ես համարում եմ դրա առաջին քայլը»,- հավելել է նա։
20:56 - 11 հուլիսի, 2023
Շառլ Միշելը Վիլնյուսում հանդիպել է Էրդողանի հետ
 |factor.am|

Շառլ Միշելը Վիլնյուսում հանդիպել է Էրդողանի հետ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ում գրել է, որ հուլիսի 10-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում «լավ հանդիպում» է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ես լավ հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ: Մենք քննարկեցինք ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցության առաջին պլանին վերադառնալու և մեր հարաբերությունները վերականգնելու հնարավորությունները»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Նա հավելել է, որ խոսքը նաև դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին է։ Բացի այդ, Միշելը երախտագիտություն է հայտնել Էրդողանին Սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցում Թուրքիայի միջնորդության համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիան Թուրքիային օգնություն է խոստացել ԵՄ-ի հետ մերձեցման հարցում՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցելու արգելափակումն ապաշրջափակելու դիմաց։ Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից։ Այդուհանդերձ, Անկարայի և Բրյուսելի միջև այս հարցի շուրջ բանակցությունները վաղուց սառեցված են։
17:40 - 11 հուլիսի, 2023
«Բացեք Թուրքիայի ճանապարհը ԵՄ, բացենք Շվեդիայի ճանապարհը ՆԱՏՕ»․ Էրդողան
 |azatutyun.am|

«Բացեք Թուրքիայի ճանապարհը ԵՄ, բացենք Շվեդիայի ճանապարհը ՆԱՏՕ»․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, թե վաղը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի լիդերների գագաթնաժողովում եվրոպացիներին կոչ կանի Թուրքիային ընձեռել Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, ինչից հետո Շվեդիան կստանա կարողանա միանալ ՆԱՏՕ-ին: «Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ, այնպես, ինչպես մենք արել ենք Ֆինլանդիայի պարագայում»,- ասել է Էրդողանն «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում: Նա նշել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու հարցը կախված է այդ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից: Այսօրվա դրությամբ Շվեդիայի հայտը չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցած շաբաթ ասել է, որ կփորձի նախքան հուլիսի 11-ին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարգավորել Շվեդիայի անդամակցումը խոչընդոտող քաղաքական բարդությունները: Թուրքիան 1999 թվականից է համարվում Եվրոպական միության թեկնածու, սակայն Անկարայի և Բրյուսելի բանակցությունները հայտնվել են փակուղում: Եվրոպայի ոչ բոլոր երկրներն են Թուրքիայի անդամության կողմնակիցներ: Արձագանքելով Եվրամիության մասին Էրդողանի մեկնաբանությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե լիովին սատարում է Անկարայի եվրոպական ձգտումներին, սակայն անդամակցումը ԵՄ-ին երբեք չի եղել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանների ցանկում:
16:32 - 10 հուլիսի, 2023
Պուտինը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա. Էրդողան |news.am|

Պուտինը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի պաշտոնակցի՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն հաջորդ ամիս կայցելի Թուրքիա, հայտնում է «Անադոլուն»։ Էրդողանն ընդգծել է, որ հիմնական խնդիրը խաղաղությունն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Նա պատասխանել է լրագրողի՝ գերիների հնարավոր փոխանակման մասին հարցին հետեւյալ խոսքերով. «Ջանքերն այդ ուղղությամբ շարունակվում են։ Մենք այսօր նախագահ Զելենսկու հետ քննարկել ենք այդ թեման։ Հաջորդ ամիս պարոն Պուտինը եւս կայցելի Թուրքիա, մենք այդ հարցը քննարկելու հնարավորություն կունենանք»։ Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ որոշակիություն դեռևս չկա:
13:34 - 08 հուլիսի, 2023
Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. կայացել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը  |1lurer.am|

Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. կայացել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Երեկ կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տեւել է 2 ժամ 30 րոպե։ Բանակցություններից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիան հույս ունի՝ սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը կերկարաձգվի: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Ուկրաինային ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` հացահատիկային գործարքի շրջանակներում կարիքավոր երկրներ է ուղարկվել 33 մլն տոննա պարենամթերք: Թուրքիայի նախագահը նաև նշել է` Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկա ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա: Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ղեկավարները քննարկել են երկու երկրների համատեղ նախագծերը։ «Դրանք վերաբերում են համագործակցությանը ռազմարդյունաբերական ոլորտում, տեխնոլոգիաների զարգացմանը, անօդաչու թռչող սարքերի արտադրությանը, ռազմավարական այլ ոլորտներին։ Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ»,- հանդիպումից հետք հայտարարել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Էրդողանի հետ մանրամասն քննարկել են իրավիճակը Եվրոպայում, մասնավորապես՝ Սևծովյան տարածաշրջանում: Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը մշտապես աջակցելու համար: «Իհարկե, այսօր անդրադարձանք ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր համագործակցության առանցքային հարցերին, մասնավորապես՝ Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ես զրույցի ընթացքում բարձրացրել եմ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցը, և ուրախ եմ, որ նախագահ Էրդողանն ասել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
13:13 - 08 հուլիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում էHabertürk-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ Նախատեսվում է, որ նախագահ Զելենսկին Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ընդ որում, Զելենսկիի Թուրքիա այցն իրականացվում է Էրդողանի հրավերով։ TACC գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրին, գրում է, որ Զելենսկին ու Էրդողանը կհանդիպեն Ստամբուլի Սկյուտարի շրջանի Վահդեթին առանձնատանը։ «Վաղը մեր նախագահը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ։ Հանդիպումից հետո, որը կկայանա Վահդեթին առանձնատանը, կարող է կայանալ մամուլի ասուլիս»,- նշել է գործակալության աղբյուրը։  Sabah-ն էլ գրում է, որ Զելենսկիի՝ Թուրքիա այցի գլխավոր թեմաներից մեկը կլինի Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Anadolu գործակալության տվյալներով էլ՝ Զելենսկի-Էրդողան բանակցությունները երկկողմ ձևաչափից զատ կլինեն նաև պատվիրակությունների կազմերով։ Դրանց հիմնական թեմաները կլինեն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Կիևի ու Անկարայի երկկողմ փոխգործակցությունը, ինչպես նաև հացահատկի գործարքը, որը Ռուսաստանը չի ցանկանում երկարաձգել՝ պնդելով, թե դրա հիմքեր չկան։   Հացահատկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է դրա երկարաձգմանը։
09:10 - 07 հուլիսի, 2023