Էրդողանի և Ալիևի միջև հեռախոսազրույց է կայացել
 |azatutyun.am|
17:43 - 28 հունիսի, 2023

Էրդողանի և Ալիևի միջև հեռախոսազրույց է կայացել |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Կուրբան Բայրամի առթիվ, երկու առաջնորդները քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունները։

«Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է արտահայտվել, որ երկկողմ բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, տեղի է ունեցել մտքերի փոխանակում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման շուրջ», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել