Շառլ Միշելը Վիլնյուսում հանդիպել է Էրդողանի հետ
 |factor.am|
17:40 - 11 հուլիսի, 2023

Շառլ Միշելը Վիլնյուսում հանդիպել է Էրդողանի հետ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ում գրել է, որ հուլիսի 10-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում «լավ հանդիպում» է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ես լավ հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ: Մենք քննարկեցինք ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցության առաջին պլանին վերադառնալու և մեր հարաբերությունները վերականգնելու հնարավորությունները»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Նա հավելել է, որ խոսքը նաև դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին է։ Բացի այդ, Միշելը երախտագիտություն է հայտնել Էրդողանին Սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցում Թուրքիայի միջնորդության համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիան Թուրքիային օգնություն է խոստացել ԵՄ-ի հետ մերձեցման հարցում՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցելու արգելափակումն ապաշրջափակելու դիմաց։

Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից։ Այդուհանդերձ, Անկարայի և Բրյուսելի միջև այս հարցի շուրջ բանակցությունները վաղուց սառեցված են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել