Էրդողանն ու Բայդենն են հանդիպել․ միմյանց շնորհակալություն են հայտնել |tert.am|
20:56 - 11 հուլիսի, 2023

Էրդողանն ու Բայդենն են հանդիպել․ միմյանց շնորհակալություն են հայտնել |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում (Լիտվա, Վիլնյուս) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է NBC News-ը՝ տեսանյութ հրապարակելով։

Հանդիպման ընթացքում Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին իր առաջնորդության ու ՆԱՏՕ-ն «էլ ավելի ուժեղ» դարձնելու ջանքերի համար։

Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացում դիվանագիտական մոտեցում ցուցաբերելու համար՝ հավելելով, որ «անհամբեր սպասում է» Թուրքիայի նախագահի հետ նոր հանդիպմանը։

Ի պատասխան՝ Էրդողանը շնորահակալություն է հայտնել է Բայդեն այս խոսքերի համար։

Էրդողանի կարծիքով՝ ժամանակն է պետությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ՝ որպես ռազմավարական գործիքակազմի մաս։

«Այս հանդիպումը ես համարում եմ դրա առաջին քայլը»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել