Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում
 |arm.sputniknews.ru|
10:46 - 01 ապրիլի, 2024

Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների ՏԻՄ ընտրություններում:

Կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ շրջանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայների գրեթե 90 տոկոսը հաշվարկելուց հետո:

Ընդդիմության վերահսկողության տակ, բացի Ստամբուլից, Անկարայից և Անթալիայից, հայտնվել են նոր քաղաքներ, ինչպիսիք են Բուրսա և Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել