Լարս

Հեղեղումների պատճառով լարված իրավիճակ է Լարսի շրջակայքում
 |panorama.am|

Հեղեղումների պատճառով լարված իրավիճակ է Լարսի շրջակայքում |panorama.am|

panorama.am: Հեղեղումների պատճառով Վերին Լարսի անցակետի շրջանում բավական լարված իրավիճակ է, ջուրը ողողում է դաշնային մայրուղի։ Այս մասին Թելեգրամում գրել է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Նա գրել է, որ տեղում անցկացվել է Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտագնա նիստ, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ այցելել է վտանգավոր տարածք։ «Այս իրավիճակը առաջին անգամը չէ. շատ բան կախված է ձնհալի ակտիվությունից, թե որքան առատ էին եղել տեղումները։ Այս տարի և անձրևները, և շոգն իրենց գործն են անում՝ տեսնում եք, թե որքան է բարձրացել Թերեքի ջրի մակարդակը, ինչ բուռն հոսք է։ Այս ճանապարհը սպասարկում է «Ռոսավտոդորը»: Միասին կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում։ Մենք ափի երկայնքով պատնեշներ ենք շարում՝ հեռացնելով ջուրը։ Շտապ օգնության ծառայությունները տեղում են։ Մենք հետևում ենք իրավիճակին. Մասնագետների գնահատմամբ,  մոտակա բնակավայրերի համար վտանգ չկա»,-գրել է նա։
10:06 - 31 մայիսի, 2023
Այլընտրանք Վերին Lարսին. ծովային ճանապարհով Բաթումի-Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման մեկնարկը տրված է
 |armenpress.am|

Այլընտրանք Վերին Lարսին. ծովային ճանապարհով Բաթումի-Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման մեկնարկը տրված է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմանները, մեքենաների հոսքի ավելացումն ու խցանումներն ապահովված են։ Բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին։ Արդյունքում՝ գործարարները զգալի տուժում են թե ժամանակի, թե ֆինանսական առումով։ Պատկան մարմինները տևական ժամանակ քննարկումներ են անցկացնում՝ փորձելով առաջարկել այլընտրանք, այն է՝ ծովային ճանապարհը։ Այդ գործընթացը կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից որպես օպերատոր ճանաչվել էր «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը։ Այն արդեն ապրիլից սկսել է ծովային ճանապարհով բեռնափախադրումը Նովոռոսիյսկ-Բաթումի, Բաթումի- Նովոռոսիյսկ ուղղությամբ։ Բեռնափոխադրումները պետք է իրականացվեն պետության սուբսիդավորմամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը նշեց, որ նշված ուղղություններով արդեն երկու անգամ բեռնափոխախադրում իրականացվել է։ «Այսօրվա դրությամբ մեր նավը կարող է տեղափոխել 350 կոնտեյներ։ Ապրիլի 18-ին մենք առաջին բեռնափոխադրումը բարեհաջող կատարել ենք։ Նախատեսում ենք այնպես անել, որ շաբաթական մեկ կանոնավոր փոխադրում իրականացվի  Նովոռոսիյսկ-Բաթումի և հակառակ ուղղությամբ։ Պահանջարկին զուգահեռ կարող ենք ավելացնել փոխադրումների քանակը 2 կամ 3 անգամ, որքան անհրաժեշտ կլինի։ Հիմա ամենակարևորը շաբաթը մեկ անգամ կանոնավոր, կայուն փոխադրում իրականացնելն է»,-ասաց Դավիթ Իլոյանը։ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ բեռնափոխադրումների այս տարբերակը բավական ձեռնտու կարող է լինել բազմաթիվ գործարարների համար։ Բեռները սահմանված տեղ հասնում են 20-24 ժամվա ընթացքում։ Ճանապարին խնդիրներ չեն լինում, գործարարները կարող են վստահ լինել, որ իրենց գործընկերներին ապրանքը ժամանակին կհասնի։ «Մենք կարողանում ենք բեռնափոխադրումների համար երաշխավորել կայուն ժամկետներ և կայուն գներ, ինչը շատ դեպքերում հնարավոր չէ ցամաքային ճանապարհով բեռը տեղափոխելու պարագայում։ Մեծ հոսքերի ժամանակ Վերին Լարսի թողունակությունը բավարար չէ, անընդհատ ինչ-որ խնդիրներ են առաջանում։ Արտահանողները կամ ներմուծողներն իրենց ապրանքները չեն կարողանում գործընկերներին ժամանակին մատակարարել։ Ծովային ճանապարհի պարագայում նման խնդիրներ չեն լինելու։ Մենք ունեինք այդ մեկ ճանապարհը՝ Վերին Լարսը, այսօր արդեն երկրորդ ճանապարհն ունենք»,-ասաց ընկերության տնօրենը՝ հավելելով, որ եթե բեռնափոխադրումների մի մասը ծովային ճանապարհով իրականացվի, ապա կթեթևանա նաև Վերին Լարսի հոսքը, արդյունքում զբոսաշրջիկներն ավելի հեշտությամբ կտեղաշարժվեն։ Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Դավիթ Իլոյանը նշեց, որ տարվա կտրվածքով իրենք կարող են առաջարկել կայուն գին։ Պետությունն էլ նախատեսում է սուբսիդավորել, որ բեռների տեղափոխումն ավելի մատչելի լինի գործարարների համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:07 - 22 մայիսի, 2023
Դեվդորակի թունելի նորոգման պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը ապրիլի 29-ից փակ կլինի

Դեվդորակի թունելի նորոգման պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը ապրիլի 29-ից փակ կլինի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ընթացքում վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։
09:27 - 28 ապրիլի, 2023
Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար
 |armenpress.am|

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար |armenpress.am|

armenpress.am: Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը մեծ բեռնատարների համար արգելվել է՝ վատ եղանակի պատճառով: Այս մասին այսօր հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի ապրիլի 11-ի ժամը 00:20-ից (Երևանի ժամանակով 01:20-ից) արգելված է մեծաբեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - մեջբերում է ՏԱՍՍ-ը գերատեսչության տարածած հաղորդագրությունից: Նշվում է, որ ճանապարհը կբացվի հատուկ կարգադրությամբ։ Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ «Կազբեկ-Վերին Լարս»-ը վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ 
11:06 - 11 ապրիլի, 2023
Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վերին Լարսի անցակետ

Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վերին Լարսի անցակետ

 Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։ Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի շինարարական աշխատանքներին եւ կիրառվող տեխնոլոգիաներին։ Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։ Այնուհետև պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքերին։ Տվյալ ճանապարհահատվածում թունելներից բացի կառուցվում են նաեւ կամուրջներ։ Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան - Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։
21:49 - 06 ապրիլի, 2023