Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար
 |armenpress.am|
11:06 - 11 ապրիլի, 2023

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար |armenpress.am|

armenpress.am: Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը մեծ բեռնատարների համար արգելվել է՝ վատ եղանակի պատճառով: Այս մասին այսօր հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի ապրիլի 11-ի ժամը 00:20-ից (Երևանի ժամանակով 01:20-ից) արգելված է մեծաբեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - մեջբերում է ՏԱՍՍ-ը գերատեսչության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ ճանապարհը կբացվի հատուկ կարգադրությամբ։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ «Կազբեկ-Վերին Լարս»-ը վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել