Հեղեղումների պատճառով լարված իրավիճակ է Լարսի շրջակայքում
 |panorama.am|
10:06 - 31 մայիսի, 2023

Հեղեղումների պատճառով լարված իրավիճակ է Լարսի շրջակայքում |panorama.am|

panorama.am: Հեղեղումների պատճառով Վերին Լարսի անցակետի շրջանում բավական լարված իրավիճակ է, ջուրը ողողում է դաշնային մայրուղի։ Այս մասին Թելեգրամում գրել է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

Նա գրել է, որ տեղում անցկացվել է Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտագնա նիստ, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ այցելել է վտանգավոր տարածք։

«Այս իրավիճակը առաջին անգամը չէ. շատ բան կախված է ձնհալի ակտիվությունից, թե որքան առատ էին եղել տեղումները։ Այս տարի և անձրևները, և շոգն իրենց գործն են անում՝ տեսնում եք, թե որքան է բարձրացել Թերեքի ջրի մակարդակը, ինչ բուռն հոսք է։

Այս ճանապարհը սպասարկում է «Ռոսավտոդորը»: Միասին կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում։ Մենք ափի երկայնքով պատնեշներ ենք շարում՝ հեռացնելով ջուրը։ Շտապ օգնության ծառայությունները տեղում են։ Մենք հետևում ենք իրավիճակին. Մասնագետների գնահատմամբ,  մոտակա բնակավայրերի համար վտանգ չկա»,-գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել