Լարսի ավտոճանապարհը մի քանի ժամ փակ կլինի. վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ
 |news.am|
10:12 - 27 ապրիլի, 2023

Լարսի ավտոճանապարհը մի քանի ժամ փակ կլինի. վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ |news.am|

news.am: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգմամբ պայմանավորված՝ ապրիլի 29-ին՝ ժամը 00։00-ից մինչև 06։00-ն, ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ընթացքում վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել