Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Շարունակվում են ջանքերը հայ-ադրբեջանական գործընթացը բանակցային փուլ վերադարձնելու համար․ ՀՀ փոխարտգործնախարար |azatutyun.am|

Շարունակվում են ջանքերը հայ-ադրբեջանական գործընթացը բանակցային փուլ վերադարձնելու համար․ ՀՀ փոխարտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: v class="hdr-container"> Թե՛ Եվրամիության, թե՛ այլ գործընկերների կողմից շարունակվում են ջանքերը հայ-ադրբեջանական գործընթացը բանակցային փուլ վերադարձնելու համար, Ազգային ժողովում, 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ընդունելով, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արևմտյան միջնորդությամբ Հայաստանի հետ բանակցությունները շարունակելուց։ Փոխնախարարը այս համատեքստում կարևորեց Գերմանիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ այն որակելով պատմական։ Անալենա Բերբոքն այսօր է աշխատանքային այցով ժամանում Հայաստան, նա կլինի նաև Ադրբեջանում։ Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ մանդատների ուժեղացումը և ընդլայնումը Երևանի օրակարգում է»։ 
13:26 - 03 նոյեմբերի, 2023
2024թ. մայիսից կիրականացվի Բեռլին-Երևան ուղիղ չվերթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանատուն

2024թ. մայիսից կիրականացվի Բեռլին-Երևան ուղիղ չվերթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանատուն

Բեռլինից Երևան (և հակառակ ուղղությամբ) ուղիղ չվերթ կգործի 2024թ. մայիսի վերջից: Այս մասին հաղորդում է Գերմանիայում ՀՀ դեսպանատունը․   «Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթների ցանկում:   Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է: Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթը անշուշտ կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը։ Այսօրվանից թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար հետևյալ հղումով՝ https://www.eurowings.com/de.html»։
12:29 - 28 հոկտեմբերի, 2023
Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերը

Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակությանը՝ ղեկավար Բարբարա Բոշի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար։ Նախարարը նաև բարձր է գնահատել կազմակերպության հետ ձևավորված երկարատև համագործակցության դերը և վստահություն հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքները ևս կլինեն նույնքան արդյունավետ։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է նաև այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ տեղահանված անձանց՝ ՀՀ մուտք գործելու առաջին իսկ օրերից ԱՍՀ նախարարության առաջնահերթություններից է եղել արագ և արդյունավետ արձագանքել հայրենակիցների առաջնային կարիքներին։ Այս նպատակով գործարկված հարթակների միջոցով գույքագրվել են տեղահանված անձանց կարիքներն ու աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների ռեսուրսները։ Նախարարը նաև խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանված խոցելի խմբերին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, միայնակ տարեցներին, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվող ծառայությունների մասին՝ նշելով, որ վերջիններս շարունակում են անհրաժեշտ խնամք ստանալ նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում։ Բարբարա Բոշը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում։ Պատվիրակության ղեկավարը խստորեն դատապարտել է ԼՂ-ից անձանց բռնի տեղահանումը և ասել, որ այն խախտում է մարդու իրավունքները։ Բարբարա Բոշը նաև նշել է, որ մեծագույն հարգանք է տածում ՀՀ կառավարության և հայ ժողովրդի նկատմամբ՝ տեղահանված անձանց աջակցելու և առկա մարտահրավերներին պատշաճ դիմակայելու համար։
11:18 - 27 հոկտեմբերի, 2023
Հիասթափեցնող էր Ադրբեջանի հրաժարվելը Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց. Բունդեսթագի պատգամավոր |armenpress.am|

Հիասթափեցնող էր Ադրբեջանի հրաժարվելը Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց. Բունդեսթագի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հիասթափեցնող է համարում Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի՝ մասնակցությունից հրաժարվելը: Ռոթն այս մասին ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպանությունում հրավիրված ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի՝ Արևմուտքի միջնորդությամբ բանակցություններին մասնակցությունից Ադրբեջանի հրաժարվելու վերաբերյալ հարցին: Ռոթը նախ ողջունեց, որ Գերմանիայի կանցլերը, նաև՝ Ֆրանսիայի նախագահը մեծապես աջակցում են Եվրամիության, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ այս ձևաչափով բանակցությունները շարունակելուն: «Բնականաբար, ողջունելի էր Հայաստանի վարչապետի մասնակցությունը Գրանադայի հանդիպմանը: Նույնքան հիասթափեցնող էր Ադրբեջանի հրաժարվելն այս ձևաչափին մասնակցելուց: Այն, ինչ պետք է անենք մոտակա օրերին, համոզելն է ադրբեջանական կողմին, որ նաև իր շահերից է բխում վերադառնալ բանակցությունների սեղանին, և, որ իր բառերը նա կարողանա իսկապես վերածել գործողությունների»,-ասաց Բունդեսթագի պատգմավորը:
18:15 - 23 հոկտեմբերի, 2023
Վարչապետն ընդունել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Ռոթի այցը և կարևորել Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների միջև համագործակցության և երկխոսության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Գերմանիա և Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին: Միխայել Ռոթը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական կապերը և դրանց հետագա ամրապնդման վստահություն հայտնել: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականությունն ու տեղի հայության բռնի տեղահանությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, Հայաստանում եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:43 - 23 հոկտեմբերի, 2023
Բունդեսթագի պատգամավորը պատժամիջոցներով է սպառնում Ադրբեջանին, եթե վերջինս չդադարեցնի ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը
 |armenpress.am|

Բունդեսթագի պատգամավորը պատժամիջոցներով է սպառնում Ադրբեջանին, եթե վերջինս չդադարեցնի ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխայել Ռոթը հայտարարել է, որ Եվրոպական  Միությունը ձախողել է այն հավասարակշիռ քաղաքականությունը, որը վարում էր երիտասարդ ու ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի նկատմամբ։ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։ «Այն հավասարակշիռ քաղաքականությունը, որը վարում էինք երիտասարդ ու ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի նկատմամբ, ձախողվել է։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերաձևակերպենք մեր քաղաքականությունը, այսինքն՝ ունենանք հստակ դիրքորոշում, այն է՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունենք այդ երկու երկրների հետ կապված։ Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունն, անշուշտ, կկիրառվեն պատժամիջոցներ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որոնք այժմ մշակման փուլում են։  Շարունակելու ենք նույն ինտենսիվությամբ ակտիվորեն աջակցել խաղաղությանը միտված բոլոր  բանակցություններին»,- ընդգծեց Ռոթը։ Հարցին, թե ո՞ր պայմաններում կկիրառվեն Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, օրինակ՝ այն դեպքում, եթե Ադրբեջանը հարձակվի՞ Հայաստանի վրա, Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց, ամեն ինչ կանի, որ պատժամիջոցները սեղանին հայտնվեն և կիրառվեն։ «Ամեն դեպքում մենք թույլ չենք տա ԵՄ-ն ինտենսիվացնի էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ավտորիտար պետությունները միայն մի լեզու են հասկանում և այդ պատճառով հարկավոր է շեշտել, թե ինչպիսի հետևանքներ կունենան նրանց հնարավոր ռազմական գործողությունները, եթե այդպիսի զարգացումներ տեղի ունենան»,- եզրափակեց Ռոթը։
17:19 - 23 հոկտեմբերի, 2023
ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել մեր կողմից. Ռոթը՝ Ալեն Սիմոնյանին

ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել մեր կողմից. Ռոթը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:   Գործընկերները կարևորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը:   Հանդիպմանն անդրադարձ է եղել Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը և առաջացած խնդիրներին: Գերմանացի խորհրդարանականը նկատել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել իրենց կողմից:   Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի և իր անունից շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հասցեական ելույթի համար:   Կողմերը քննարկել են Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ:
14:00 - 23 հոկտեմբերի, 2023
Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի համատեղ հայտարարությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բախման վերաբերյալ:Հայտնի է, որ նախօրեին Բայդենը զրույցել է այս առաջնորդների հետ:Առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու նրա իրավունքին և կոչ են արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը: Նրանք ողջունել են ՀԱՄԱՍ-ի կողմից երկու պատանդի ազատ արձակումը և կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պատանդներին:Նրանք պարտավորվել են սերտ համակարգել գործողությունները՝ աջակցելու տարածաշրջանում իրենց քաղաքացիներին, մասնավորապես նրանց, ովքեր ցանկանում են լքել Գազայի հատվածը:Ղեկավարները ողջունել են Գազայի հատվածում պաղեստինցիներին առաջին մարդասիրական շարասյունների հասնելու հայտարարությունը և պարտավորվել են շարունակել համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու սննդի, ջրի, բժշկական օգնության և մարդասիրական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ այլ օգնության կայուն և անվտանգ հասանելիություն:Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ դիվանագիտական համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու հակամարտության տարածումը, ապահովելու կայունությունը Մերձավոր Արևելքում և աշխատելու դեպի հակամարտության քաղաքական լուծում և կայուն խաղաղություն:
13:57 - 23 հոկտեմբերի, 2023
Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո |armeniasputnik.am|

Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հարվածից հետո ի պաշտպանություն Պաղեստինի ցույցեր են սկսվել Թուրքիայում, Թունիսում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Հորդանանում, Սիրիայում և այլ երկրներում։ Շատ քաղաքներում դրանք տեղի են ունեցել Իսրայելի և ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների մոտ:   «Դո՛ւրս եկեք Թուրքիայից, Ամերիկա մարդասպան»- նման կարգախոսով թուրքերը Ստամբուլում բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ։ Բացի այդ, նրանք հրավառ նյութեր են շպրտել դեսպանատան շենքի ուղղությամբ և փորձել են գրոհել այն։   Ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:   Հորդանանում հազարավոր ցուցարարներ փորձել են ներխուժել Իսրայելի դեսպանատուն, նույնիսկ հրկիզել են շենքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հայտարարել Մերձավոր Արևելքում։
10:58 - 18 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԺ պատգամավորները Բունդեսթագի պատգամավորներին ներկայացրել են Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղիները

ՀՀ ԱԺ պատգամավորները Բունդեսթագի պատգամավորներին ներկայացրել են Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղիները

Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ այս և կարևորագույն այլ հարցեր են բարձրաձայնվել հոկտեմբերի 16-ին Բունդեսթագում: «ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել ենք Բունդեսթագի պատգամավորներ՝ ՔԴԿ խմբակցության մարդու իրավունքների հարցերով ավագ պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կնուտ Աբրահամի և ՔԴԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտի հետ: Քննարկվել են մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման հնարավորություններն ու ուղիները: Ներկայացվել են խաղաղության օրակարգի շուրջ հայկական տեսակետը, տարածաշրջանային դերակատարների նկատմամբ ՀՀ հարաբերությունների առանցքային դրույթները, ԵՄ արժեքներին հավատարիմ մնալու ՀՀ հանձնառությունը»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բաքոյանը:
10:23 - 17 հոկտեմբերի, 2023