Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության հավասարության ռազմավարությունը տապալվել է. Ռոթ
 |1lurer.am|
17:31 - 24 հոկտեմբերի, 2023

Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության հավասարության ռազմավարությունը տապալվել է. Ռոթ |1lurer.am|

1lurer.am: Երևան այցելած՝ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդյունավետ բանակցությունների համար:

«Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության հավասարության ռազմավարությունը տապալվել է: Լեռնային Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումներից հետո մենք պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, Հայաստանին աջակցենք օգնության մասշտաբային փաթեթով և հզորացնենք ԵՄ առաքելությունը»,- նշել է Ռոթը X-ի իր միկրոբլոգում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել