2024թ. մայիսից կիրականացվի Բեռլին-Երևան ուղիղ չվերթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանատուն
12:29 - 28 հոկտեմբերի, 2023

2024թ. մայիսից կիրականացվի Բեռլին-Երևան ուղիղ չվերթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանատուն

Բեռլինից Երևան (և հակառակ ուղղությամբ) ուղիղ չվերթ կգործի 2024թ. մայիսի վերջից: Այս մասին հաղորդում է Գերմանիայում ՀՀ դեսպանատունը․
 
«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթների ցանկում:
 
Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է: Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթը անշուշտ կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը։ Այսօրվանից թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար հետևյալ հղումով՝ https://www.eurowings.com/de.html»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել