Հիասթափեցնող էր Ադրբեջանի հրաժարվելը Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց. Բունդեսթագի պատգամավոր |armenpress.am|
18:15 - 23 հոկտեմբերի, 2023

Հիասթափեցնող էր Ադրբեջանի հրաժարվելը Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց. Բունդեսթագի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հիասթափեցնող է համարում Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի՝ մասնակցությունից հրաժարվելը:

Ռոթն այս մասին ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպանությունում հրավիրված ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի՝ Արևմուտքի միջնորդությամբ բանակցություններին մասնակցությունից Ադրբեջանի հրաժարվելու վերաբերյալ հարցին:

Ռոթը նախ ողջունեց, որ Գերմանիայի կանցլերը, նաև՝ Ֆրանսիայի նախագահը մեծապես աջակցում են Եվրամիության, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ այս ձևաչափով բանակցությունները շարունակելուն:

«Բնականաբար, ողջունելի էր Հայաստանի վարչապետի մասնակցությունը Գրանադայի հանդիպմանը: Նույնքան հիասթափեցնող էր Ադրբեջանի հրաժարվելն այս ձևաչափին մասնակցելուց: Այն, ինչ պետք է անենք մոտակա օրերին, համոզելն է ադրբեջանական կողմին, որ նաև իր շահերից է բխում վերադառնալ բանակցությունների սեղանին, և, որ իր բառերը նա կարողանա իսկապես վերածել գործողությունների»,-ասաց Բունդեսթագի պատգմավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել