ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ղրղզստանում ևս դադարեցնում են «Միր» քարտերի սպասարկումը |hetq.am|

Ղրղզստանում ևս դադարեցնում են «Միր» քարտերի սպասարկումը |hetq.am|

hetq.am: Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ղրղզստանի ազգային «Էլքարտ» վճարային համակարգի օպերատորի տարածած հայտարարությանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը «երկրորդային պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու համար» դադարեցնում է «Միր» բանկային քարտերի սպասարկումն այն պատճառով, որ ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի վճարային քարտերի ազգային համակարգի (NSPK) և «Միր» օպերատորի նկատմամբ: Ղրղզստանում «Միր» ծառայության դադարեցումից հետո «Էլքարտ» համակարգի քարտերը կդադարեն գործել արդեն Ռուսաստանում: «Միր» քարտերը Ղրղզստանում գործում էին 2019 թվականից սկսած՝ երկու վճարային համակարգերի՝ ռուսական «Միր»-ի և ղրղզական «Էլքարտ»-ի ինտեգրման շրջանակներում (այս համակարգին մասնակցում է 21 բանկ): Ղրղզստանի շատ բանկեր (23 ընկերություններից 10-ը) 2022 թվականի հոկտեմբերին դադարեցրել էին «Միր» քարտերի սպասարկումը, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնաց պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա այն ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի սահմաններից դուրս սպասարկում էին «Միր» քարտերը։ ԱՄՆ-ն 2024 թվականի փետրվարին արգելափակող պատժամիջոցներ սահմանեց «Միր» վճարային քարտերի օպերատորի նկատմամբ։ Այդ ժամանակ «Միր» քարտերը սպասարկվում էին Ղազախստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Վիետնամի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Կուբայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի որոշ բանկերի կողմից։ Պատժամիջոցների սահմանումից հետո «Միր» քարտերը դադարեցին սպասարկել ղազախական Bereke Bank-ը և Halyk Bank-ը։ Մարտի 30-ից սկսած «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրին նաև Հայաստանի գրեթե բոլոր բանկերը, բացի «ՎՏԲ Հայաստան» բանկից։
12:12 - 03 ապրիլի, 2024
Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում
 |azatutyun.am|

Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում։ Team TV-ում ու «Ռոստելեկոմ»-ում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները չեն հեռարձակվել արգելքից անմիջապես հետո։ Ընկերություններից պարզաբանում են՝ պատճառն այն է, որ այդ հաղորդումները վերահեռարձակվել են հենց հանրային մուլիտիպլեքսից։ Մինչդեռ, Ucom-ը վերահեռարձակումն իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից։ Այդ պատճառով արգելիքից հետո էլ են հաղորդումները շարունակել հեռարձակել։ Ընկերությունից ասում են՝ որոշել են իրենք ևս վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսից անել, որտեղ Սոլովյովի հաղորդումներն արդեն արգելափակվել են։ «Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին՝ որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն այսուհետև վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են», - ասված է ընկերության պարզաբանման մեջ։ Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները շաբաթավերջից եթերազրկվել են Հայաստանի հանրային մուլտիպլեքսում։ Ըստ հայկական կողմի՝ հեղինակային հաղորդումները խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։
18:12 - 02 ապրիլի, 2024
ՀՀ ՆԳՆ–ն անդրադարձել է ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի պահանջին
 |arm.sputniknews.ru|

ՀՀ ՆԳՆ–ն անդրադարձել է ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի պահանջին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Այն, որ 2024 թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) ՀՀ անձնագրերը տրամադրվելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման, ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացրել է ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմիններին։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան կրկին հիշեցրել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, և ՀՀ ՆԳ նախարարին` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ են ՌԴ միգրացիոն ծառայության մի շարք տեղամասային ծառայությունների աշխատակիցներ հրաժարվում հաշվառել ՀՀ–ից արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին` պատճառաբանելով, որ նրանց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության կլոր կնիքը կամ բացակայում է, կամ ժամկետը լրացել է: Արդյոք մեր գերատեսչություններից փորձե՞լ են հասկանալ` ո՞րն է խնդիրը և ինչո՞ւ իրենց կողմից արված պաշտոնական իրազեկումը չի ընդունվել ի գիտություն։ Բոլոր այս հարցերին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պատասխանել են, որ «2023 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարված փոփոխությունների մասին պաշտոնապես իրազեկվել են հավատարմագրման երկրների արտաքին գերատեսչությունները»։ Ի դեպ, ՀՀ ՆԳ նախարարին ուղղված հարցումը վերահասցեավորվել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ «Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջը հանվել է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) Timatic համակարգից։ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է քաղաքացիներին իրազեկող հաղորդագրություն, որը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից։ Համապատասխան տեղեկատվություն է տեղադրվել նաև ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում»,– ավելացրել են ծառայությունից։ Նշենք, որ 2024 թ. տարեսկզբին «Հայկական Կարիտաս» ՀԿ–ն հայտարարել էր, որ կլոր կնիքի հետ կապված խնդիր չի առաջանում Հայաստանի և Ռուսաստանի անցակետերում. սահմանապահները տեղեկացված են, որ 2024 թ. հունվարի 1–ից ՀՀ անձնագրերում այլևս չի նշվում օտարերկրյա պետություններում վավերականության կլոր կնիքը։ Խնդիրն առաջանում է ՌԴ–ում որոշ հատվածներում միգրացիոն տարածքային ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք շատ հաճախ հրաժարվում են միգրացիոն հաշվառման վերցնել կամ հաշվառումը երկարացնել ՀՀ քաղաքացիների համար, որոնք գտնվում են ՌԴ–ում և որոնց անձնագրում ելքի կամ վավերականության կնիքի ժամկետն անցած է։
10:27 - 02 ապրիլի, 2024
Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար վճարման հաշվարկի նոր կանոնները |armenpress.am|

Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար վճարման հաշվարկի նոր կանոնները |armenpress.am|

armenpress.am: Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման համար վճարի չափի հաշվարկման նոր կարգը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այժմ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման պատճառով թերավճարված հարկերն ու տուրքերը հաշվի կառնվեն որպես յուրաքանչյուր մեքենայի ներմուծման համար վճարվող մաքսազերծման վճարի մաս։ Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներմուծում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծված ավտոմեքենաներ, և նրանց համար, ովքեր այդ ընթացակարգն անցնում են Ռուսաստանում՝ վճարելով բոլոր անհրաժեշտ հարկերն ու տուրքերը, նշել են ՌԴ կառավարությունում։ Ոչինչ չի փոխվի այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ են ներկրում և մաքսազերծման ընթացակարգերն անցնում անմիջապես Ռուսաստանում: Բացի այդ, այժմ ԵԱՏՄ երկրներից ներկրված էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման ընթացակարգը պետք է անպայման իրականացվի Ռուսաստանում։ Խոսելով այն մասին, թե ինչպես կարող են նոր կանոններն ազդել Ռուսաստանի ավտոշուկայի իրավիճակի վրա՝ «Ավիլոն» բաժնետիրական ընկերության նոր մեքենաների վաճառքի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ստարիկովը նշել է, որ մեքենաների տեսականու կրճատում, ինչպես նաև առաքման ժամկետներում զգալի փոփոխություններ չեն նախատեսվում։ «Ավտոմեքենաների արժեքն այս ֆոնին կարող է բարձրանալ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում վճարումները հաստատված են, և դա ճիշտ է. ավտոմեքենայի վերջնական գնում ներառված են բոլոր վճարումները՝ մաքսայինը, ակցիզայինը, ԱԱՀ-ն։ Թե ինչպիսին կլինի գների աճը կոնկրետ թվերով, դեռևս բարդ է կանխատեսել», - հավելել է Ստարիկովը:
12:10 - 01 ապրիլի, 2024
Ուկրաինան ցինիկ է անվանել Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավարին արտահանձնելու Ռուսաստանի պահանջը |news.am|

Ուկրաինան ցինիկ է անվանել Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավարին արտահանձնելու Ռուսաստանի պահանջը |news.am|

news.am: Ուկրաինայի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ի պահանջը արտահանձնելու բոլոր այն անձանց, ում Մոսկվան համարում է Ռուսաստանի տարածքում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ կապված, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԽ ղեկավար Վասիլի Մալյուկին, «հատկապես ցինիկ է հնչում, քանի որ այն գալիս է հենց ահաբեկչական պետությունից»,- հայտնում է Reuters-ը։ Ռուսական հայտարարությունն անուղղակիորեն վերաբերում էր Մոսկվայի մերձակայքում գտնվող համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ամերիկացի պաշտոնյաները շեշտում են, որ իրենք տեղեկություններ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ դա իրականացրել է ԻՊ Խորասանի աֆղանական մասնաճյուղը։ Անցյալ շաբաթ ռուս քննիչները հայտարարեցին, որ ապացույցներ են գտել, որ հարձակվողները կապված են եղել «ուկրաինացի ազգայնականների» հետ։ Կիևը կտրականապես հերքում է որևէ կապ հարձակման հետ։ Ռուսական լրատվական գործակալությունները կիրակի օրը մեջբերել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի խոսքը, որ աշխատանքները շարունակվում են հարձակման հետևում կանգնած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ուկրաինայի ԱԽ-ն անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կողմից ուկրաինացի երեխաներին Ռուսաստան արտաքսելու գործով Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանին, ասել է, որ «Հագայի տրիբունալը սպասում է նրան»։
10:55 - 01 ապրիլի, 2024
ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

ՌԴ ԱԳՆ հայտարարում է՝ քննչական գործողությունները ցույց են տվել, որ  «Crocus City Hall»-ում հարձակման և Ռուսաստանում տեղի ունեցած այլ ահաբեկչությունների հետքը տանում է դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «TASS»-ը։ Այդ կապակցությամբ Մոսկվան Կիևից պահանջել է ձերբակալել և արտահանձնել բոլոր ներգրավվածներին։ ՌԴ-ն պահանջում է նաև ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ Ղրիմի կամրջի պայթյունի վերաբերյալ գործով։ «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության պարտականությունն է, ռուսական կողմը պահանջում է Կիևի ռեժիմից անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործողություններին ցանկացած աջակցություն, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նշենք, որ Ուկրաինան բազմիցս հերքել է Կիևի մասնակցությունը  «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։
21:44 - 31 մարտի, 2024
Մոսկովյան ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի |azatutyun.am|

Մոսկովյան ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 22-ին մոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 114-ի, վիրավորներինը՝ 551-ի, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ զոհերից հինգը անչափահասներ են։ Մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է համարվում։ Baza տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ նրանց թիվը այս պահին հասնում է 95-ի։ Այսօր ահաբեկչական գործողության վայր են ժամանել Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։ Crocus City Hall-ի հարձակման զոհերին հարգանքի տուրք է մատուցել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
18:56 - 30 մարտի, 2024
Ահաբեկչության սպառնալիքի մասին ռուսներին ԱՄՆ-ի տված տեղեկատվությունը կոնկրետ էր և արժանահավատ. Թրեյսի |azatutyun.am|

Ահաբեկչության սպառնալիքի մասին ռուսներին ԱՄՆ-ի տված տեղեկատվությունը կոնկրետ էր և արժանահավատ. Թրեյսի |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ը սկզբունքային դիրքորոշում ունի ահաբեկչական սպառնալիքների մասին այլ երկրներին նախազգուշացնելու հարցում։ Նա հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որով ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել մեկ շաբաթ առաջ Կրասնոգորսկում Crocus City Hall համերգային համալիրում բազմաթիվ անմեղ մարդկանց ահաբեկչական սպանության կապակցությամբ: «Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է ահաբեկչությունը դրա բոլոր դրսևորումներով: Մենք հիշում ենք, որ Ռուսաստանն առաջինը մեզ հետ կապ հաստատեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո: Ահաբեկչության դեմ պայքարում մեր երկրի սեփական փորձից ելնելով, մենք որդեգրել ենք ուրիշներին նախազգուշացնելու և տեղեկատվություն փոխանցելու գործելակերպ, երբ առկա է վտանգ խաղաղ բնակիչների համար: Խոսքը ոչ միայն մեր դաշնակիցների, այլև այն երկրների մասին է, որոնց հետ մենք կարող ենք ունենալ խորը տարաձայնություններ, այդ թվում՝ Ռուսաստանի»,- ասել է Լին Թրեյսին: Դեսպանի փոխանցմամբ, ռուսաստանցի մի շարք պաշտոնյաներ խեղաթյուրել և հրապարակայնորեն մերժել են «Իսլամական պետություն» կառույցից բխող սպառնալիքի մասին ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության ծառայություններին ամսվա սկզբին տրամադրված տեղեկատվության օգտակարությունը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:12 - 30 մարտի, 2024