ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը. Գայանե Աբրահամյան |news.am|

Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը. Գայանե Աբրահամյան |news.am|

news.am: Թեպետ արդեն Հաագայի դատարանի միջանկյալ վճիռ ունենք, որն Ադրբեջանին պարտավորեցնում է բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ որևէ գործողություն, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի գործողությունների է անցնում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոնի» ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ «Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը, որովհետև ադրբեջանցիներն ուզում են Արցախի հայկականության հետքը ջնջել», - ասաց նա: Աբրահամյանի խոսքով՝ այս հարցում շատ անելիքներ ունեն ինչպես պաշտոնյաները, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչները և պարզապես քաղաքացիները։ Գայանե Աբրահամյանն ասաց, որ այսօր հանդիպելու են ՄԱԿ-ի նորանշանակ դեսպանի հետ՝ ներկայացնելու խնդիրները։
14:54 - 16 փետրվարի, 2022
ՄԱԿ-ը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել |armenpress.am|

ՄԱԿ-ը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի փորձագետները մի քանի առաջարկներ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ընթերցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակի փորձագետների առաջարկները։ «ՄԱԿ-ի մեր գործընկերները կարծում են, որ եթե Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուին ստիպենք, որպեսզի իրենք նախապես ներկայացնեն իրենց տեսլականը Սահմանադրական բարեփոխումների հետ կապված, կարող է որոշակի առումով կաշկանդել և այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեր խորհուրդը փորձում է գտնել այնպիսի հանձնաժողովի անդամներ, որոնք կիսում են գործադիր իշխանության, կամ վարչապետի տեսլականը, կամ որևէ քաղաքական ուղղվածություն ենք թելադրում։ Սա մտահոգություն էր, որը ցանկացա անպայման փոխանցել մեր այս քննարկման ժամանակ»,- ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ը նաև առաջարկում է ապաքաղաքականացվածության վերաբերյալ փաստաթղթերի մեջ ներառվի նաև բարեվարքության պահպանման որոշակի տեղեկատվություն, նաև առաջարկում է  քննարկել, թե արդյոք հայտ ներկայացնելու ժամանակ անձինք կկարողանան դատվածության բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետներում ներկայացնել, թե՞ ոչ։ ՄԱԿ-ը նաև հետաքրքրվել է, թե արդյոք հրապարակվելու են այն թեկնածուների անունները, ովքեր մրցույթից դուրս են մնալու։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։
12:29 - 16 փետրվարի, 2022
Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով |armenpress.am|

Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական բախման մասին հաղորդումների առիթով: Փետրվարի 14-ին այդ մասին նա հայտարարել է լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Ես խորապես անհանգստացած եմ Եվրոպայում աճած լարվածության եւ հնարավոր ռազմական հակամարտության մասին շահարկումների առիթով,- ասել է նա:- Դրա գինը մարդկային տառապանքների, ավերածությունների եւ եվրոպական ու գլոբալ անվտանգության կորստի հարցում չափազանց մեծ է, որպեսզի նույնիսկ մտածենք այդ մասին»: «Մենք չենք կարող թույլ տալ այդ աղետալի ընդհարման նույնիսկ հնարավորությունը: Առաջիկա ժամերին եւ օրերին ես կշարունակեմ աշխատանքն այդ ուղղությամբ: Ես այսօր առավոտյան խոսեցի Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ղեկավարների (Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի) հետ: Ես պարզորոշ ասացի՝ դիվանագիտությանն այլընտրանք չկա: Բոլոր հարցերը, նույնիսկ ամենաբարդերը, պետք է լուծվեն դիվանագիտական շրջանակներում»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Գուտերիշը կոչ է արել խուսափելու Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններից, որոնք տանում են լարվածության սաստկացման: «Եկել է ժամանակը նվազեցնելու լարվածությունը եւ ձեռնարկելու երկիր մոլորակի վրա ապաէսկալացիայի միջոցներ»,- նշել է նա: Գլխավոր քարտուղարը ողջունել է Ուկրաինայի շուրջ՝ վերջերս կայացած դիվանագիտական, այդ թվում բարձր մակարդակի շփումները: «Բայց պետք է արվի ավելին, եւ ես ակնկալում եմ, որ բոլոր (կողմերը) կակտիվացնեն իրենց ջանքերը: Ես առաջարկեցի իմ բարի ծառայությությունները, մենք կօգտագործենք ցանկացած հնարավորություն խաղաղ լուծման հասնելու համար»,- ասել է նա: Ուկրաինայում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատանքը շարունակվում է ամբողջ ծավալով, հայտարարել է Գուտերիշը: Ավելի վաղ մի քանի երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են հեռանալ Ուկրաինայից լարվածության աճի ֆոնին: Այդ երկրում ՄԱԿ-ի նեկայացուցչությունում զբաղված է ավելի քան 1,6 հազար մարդ: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները։
10:43 - 15 փետրվարի, 2022
Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի հետ համագործակցող երկու լրագրողներ |azatutyun.am|

Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի հետ համագործակցող երկու լրագրողներ |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցող երկու լրագրողներ։ Ձերբակալության պատճառների մասին չի հաղորդվում։ Գերատեսչությունը թվիթերյան գրառմամբ հայտարարել է, որ անում են հնարավորը իրավիճակը կարգավորելու համար։ Աֆղանստանի մամուլի համաձայն՝ BBC-ի նախկին թղթակից Էնդրյու Նորթը անհետացել է Քաբուլում։ Նա համագործակցել է ՄԱԿ-ի հետ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Նորթի հետ բերման է ենթարկվել ութ օտարերկրացի։ Հաղորդումների համաձայն՝ ՄԱԿ-ի առաքելությունը նրանց ազատ արձակելու հարցով բանակցություններ է վարում իշխանության եկած թալիբների հետ։ Թալիբները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։ «Թալիբանի» կառավարման վեց ամիսների ընթացքում Աֆղանստանում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փակվել է 231 լրատվամիջոց, 6400 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից կորցրել է աշխատանքը: Ամենաշատը տուժել են կին լրագրողները։
15:02 - 12 փետրվարի, 2022
Բաքուն կոպիտ խախտում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման որոշումը. Արցախի ԱԳՆ

Բաքուն կոպիտ խախտում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման որոշումը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու մտադրության կապակցությամբ՝ նշելով, որ Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը կփոխակերպի հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից։ «Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում»,- ընդգծում են Արցախի ԱԳՆ-ում։ Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանի կողմից պատմության կեղծումն ու մշակութային ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ կանոնավոր կերպով իրականացվող ավելի լայն հակահայկական քաղաքականության մաս են կազմում: Եթե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում պատմության և մշակույթի հետ մեքենայությունները ծառայում էին որպես արդարացում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայկական բնակչության բռնի տեղահանման համար, ապա հիմա դրանք միտված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ուժի ապօրինի կիրառման արդյունքների օրինականացմանը»,- ընդգծում են Արցախի ԱԳՆ-ում:  Նշվում է, որ ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ադրբեջանում հայկական ներկայության ոչնչացումը պատմության կեղծման, հայկական մշակութային կոթողների ոչնչացման և բնիկ տեղանունների անվանափոխման միջոցով, ըստ էության, Ադրբեջանի ագրեսիայի շարունակումն է այլ մեթոդներով: «Միջազգային հանրությունում և փորձագիտական շրջանակներում հստակ համոզմունք կա, որ մշակութային կոթողների ոչնչացումը ոտնձգություն է ժողովուրդների արժանապատվության, արժեքների և կատարելատիպերի նկատմամբ, որի նպատակն է քայքայել ազգի՝ պատմական փորձություններին դիմակայելու և զարգանալու ունակությունը: Հայկական պատմությանը և մշակույթին պատերազմ հայտարարելով՝ Ադրբեջանը հենց այդ նպատակն է հետապնդում»,- շեշտված է հայտարարության մեջ, որի համաձայն՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն Արցախի ժողովրդին իր իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի իրավունքից զրկելու փորձ է, այլև՝ մարտահրավեր միջազգային հանրության համար և սպառնալիք խաղաղությանը և անվտանգությանը: Ըստ փաստաթղթի՝ վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի, արձագանքելով հակամարտությունների ընթացքում մշակութային կոթողների դիտավորյալ ոչնչացման հաճախակի դարձած դեպքերին, մշակել է դիրքորոշում, ըստ որի՝ մշակութային օբյեկտների ոչնչացումը պատերազմական հանցագործություն է և հավասարեցվում է ահաբեկչական գործողություններին: «Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը կփոխակերպի հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է: Դրանք  պաշտոնական Բաքվից պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով: Որոշումը պարտադիր ուժ ունի Ադրբեջանի համար: Բաքվի հրաժարումը կատարել այն ցուցադրում է Բաքվի մտադրությունը խափանել, թեկուզև տեղային մակարդակով, միջազգային հարաբերությունների համակարգը, որն ապահովում է միջազգային խաղաղություն և անվտանգություն»,- գտնում են Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ Արցախի ԱԳՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները՝ պահպանելով և հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, և լիարժեք կերպով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը:
19:58 - 08 փետրվարի, 2022
Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները

Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյային: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ՄԱԿ-ի մշտական համակարգողի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել ՄԱԿ-ի հետ ձևավորված կառուցողական համագործակցության հիմնական ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և Կառավարության ծրագրի համահունչ սկզբունքների և անելիքների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները: Երկուստեք ընդգծվել է 2021 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության Կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակի միջև ստորագրված Կայուն զարգացման համագործակցության շրջանակը փաստաթղթի կարևորությունը, և այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Համագործակցության շրջանակի Համատեղ ղեկավար կոմիտեի հիմնադրման հարցին: Փոխվարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը շեշտել են նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի կարևորությունը և դրա շրջանակներում աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: 
18:55 - 03 փետրվարի, 2022
ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ  ներկայացուցչին

ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ  ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական պաշտպանության հարցերով պատասխանատու Արմենուհի Հովակիմյանը:Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Փիլոյանը  բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունը և  վստահություն հայտնել արդյունավետ  գործակցության շարունակականության վերաբերյալ:Գերատեսչության ղեկավարը երախտագիտությունն է հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքների համար: Նա առանձնացրել է «Փոխգործակցության հուշագրի» շրջանակներում  համագործակցությունը, ինչպես նաև սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, փրկարար և հոգեբանական ծառայությունների  կարողությունների զարգացման հարցերը:Տիկին Քրիստինե Վայգանդին  վերահաստատել է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում,  ինչպես նաև ակնկալում է նախարարության մասնակցությունը  կլիմայի փոփոխության ռիսկերի նվազեցման ծրագրերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա խնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ:
17:39 - 02 փետրվարի, 2022
Հս․ Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից |armenpress.am|

Հս․ Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից |armenpress.am|

armenpress.am: Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից: Փետրվարի 2-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում: «Պատճառը, որ Կորեական թերակղզում իրադրությունը (պարբերաբար) սրվում է, ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն է: Միայն վերջին տարիներին ԱՄՆ-ը կատարել է հարյուրավոր համատեղ զորավարժություններ, որոնք նա խոստացել է դադարեցնել, եւ Հարավային Կորեային կամ Կորեական թերակղզուն հարեւան տարածքներին մատակարարել է ամենաարդիական հարձակողական միջոցներ եւ միջուկային ռազմավարական սպառազինություն, ինչն ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- հայտարարել են նախարարությունում: Փենյանը հիշեցրել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հայտարարությունը, որը հունվարի 14-ին նշել է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները սոսկ կսրեն իրադրությունը: «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկի համար, եւ հրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, նախքան այսպես կոչված դիվանագիատական լուծման եւ երկխոսության մասին հրապարակավ խոսելը»,- ասված է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
15:42 - 02 փետրվարի, 2022
Կայացել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վիճել են |hetq.am|

Կայացել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վիճել են |hetq.am|

hetq.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները երկուշաբթի երեկոյան քննարկել են Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման խնդիրը։ BBC-ի փոխանցմամբ, սակայն, հանդիպման գրեթե ողջ ընթացքում վիճել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք միասնական կարծիքի այդպես էլ չեն եկել։ Քվեարկության մեկնարկից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ԱԽ անդամներին կոչ է արել «սկզբունքայնություն ցուցաբերել և թույլ չտալ ԱԽ հարթակն օգտագործել մեր արևմտյան գործընկերների քարոզչական գործիքներն իրականացնելու համար»։  Ռուսական տարածքում զորքերի տեղաշարժի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը Նեբեզնյան անվանել է իր երկրի ներքին գործերին անթույլատրելի միջամտություն։ Այդուհանդերձ, ընթացակարգային քվեարկության ժամանակ Անվտանգության խորհուրդը կողմ է արտահայտվել ամերիկյան կողմի նախաձեռնած նիստի անցկացմանը։ Ինչպես նշել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, եթե Ռուսաստանը «շարունակի հարձակումն Ուկրաինայի վրա, ապա մեզնից ոչ ոք չի կարող ասել, որ մենք դա չէինք կանխատեսել, և հետևանքները սարսափելի կլինեն»։  «Մեր առաջարկները միշտ հստակ են եղել և հետևողական։ Մենք տեսնում ենք խաղաղության ճանապարհը, մենք տեսնում ենք երկխոսության ճանապարհը, մենք չենք ցանկանում առճակատում, սակայն մենք հաստատակամ կգործենք, արագ և միահամուռ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»,- հայտարարել է նա։ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալը պաշտպանել է ԱՄՆ դիրքորոշումը և ընդգծել, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ցանկացած ներխուժում կամ ագրեսիայի գործողություն կդառնա միջազգային իրավունքի և ռուսական պարտավորությունների կոպիտ խախտում։ Չինաստանի ներկայացուցիչն էլ ԱԽ անդամներին կոչ է արել լսել «անվտանգության ոլորտում Ռուսաստանի հիմնավոր մտահոգությունները», ինչպես նաև խոստովանել, որ չի հասկանում, «թե ինչ հիմքերի վրա են առաջացել հնարավոր պատերազմի վտանգները»։ Լսելով ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթները՝ Վասիլի Նեբեզնյան ամերիկյան կողմին խնդրել է ներկայացնել «որևէ ապացույց, բացի հերյուրանքներից, այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա»։ «Որտեղի՞ց է վերցվել 100 000 զինծառայողների թիվը, որոնք, ինչպես դուք պնդում եք, տեղակայված են ռուս-ուկրաինական սահմանին, չնայած դա այդպես չէ։ Մենք որևէ տեղ այդ թիվը չենք նշել»,- հարցրել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։  Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ հիասթափված է Նեբեզնյայի ելույթից։ «Մենք ծրագրեր չունենք թուլացնելու Ռուսաստանին, ինչպես պնդում է ռուս գործընկերը։ Հակառակը, մենք ողջունում ենք Ռուսաստանին որպես միջազգային հանրության պատասխանատու անդամի, սակայն նրա գործողություններն Ուկրաինայի հետ սահմանին անպատասխանատու են»,- եզրակացրել է նա։  Ի պատասխան Նեբեզնյան հայտարարել է. «Մենք նախկինի պես չենք հասկանում, թե ինչ սպառնալիքների ու սրման մասին է խոսքը և ինչում են մեզ մեղադրում»։  Արևմտյան երկրները մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը մտադիր է ներխուժել Ուկրաինայի տարածք։ Ռուսական իշխանություններն այդ մեղադրանքները հերքում են, սակայն զուգահեռաբար պահանջներ ներկայացնում, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի դեպի արևելք հետագա ընդլայնումից և իր կազմ Ուկրաինային ընդունելուց։  Շարունակությունը՝ hetq.am-ում
12:24 - 01 փետրվարի, 2022
Եթե Մոսկվան հավատարիմ է երկխոսությանը, Վաշինգտոնը կշարունակի համագործակցել․ Բայդեն |azatutyun.am|

Եթե Մոսկվան հավատարիմ է երկխոսությանը, Վաշինգտոնը կշարունակի համագործակցել․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ, որտեղ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգները մանրամասնեց Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ռուսական սպառնալիքի բնույթը», - հայտարարել է Բայդենը՝ շարունակելով․ - «Եվ մենք միջազգային հանրությանը բացատրել ենք այդ սպառնալիքի բոլոր հետևանքները՝ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ՄԱԿ-ի Կանոնադրության և ժամանակակից միջազգային կարգի հիմնական սկզբունքների համար»: «Եթե Ռուսաստանն անկեղծորեն հավատարիմ է երկու կողմերի անվտանգության հարցերը երկխոսության միջոցով լուծելուն, ապա Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն բարեխղճորեն համագործակցել: Եթե դրա փոխարեն Ռուսաստանը որոշի հրաժարվել դիվանագիտությունից և հարձակվել Ուկրաինայի վրա, նա պատասխանատվություն կկրի և կբախվի արագ և ծանր հետևանքների», - զգուշացրել է ԱՄՆ նախագահը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է նախօրեին, քննարկման արդյունքում փաստաթղթի ընդունում նախատեսված չէր։
11:30 - 01 փետրվարի, 2022
Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, հետևանքները սարսափելի կլինեն. Թոմաս-Գրինֆիլդ |azatutyun.am|

Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, հետևանքները սարսափելի կլինեն. Թոմաս-Գրինֆիլդ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել տասնյակ հազարավոր զինծառայողներ և մեծ թվով հրթիռներ: Ըստ արևմտյան փորձագետների, այդ ուժը կարող է կիրառվել Ուկրաինայի դեմ հնարավոր գրոհի դեպքում: Վաշինգտոնի փոխանցմամբ՝ Մոսկվան մի քանի անգամ սպառնացել է ռազմական գործողությունների դիմել, եթե Կիևը չկատարի ռուսական կողմի պահանջները: «Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, այլևս մեզնից ոչ ոք չի կարողանա ասել, թե դա անսպասելի էր: Հետևանքները սարսափելի կլինեն: Հենց դրա համար է այսօրվա հանդիպումն այդքան կարևոր», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը: Նրա փոխանցմամբ՝ Վաշինգտոնը չի ուզում ռազմական առճակատում, սակայն պատրաստ է իրավիճակի վատթարացման դեպքում վճռական պատասխան տալ: «Մենք ձգտում ենք խաղաղության, մենք առճակատում չենք ուզում, բայց մենք կգործենք վճռական, արագ և միասնաբար, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը: Ռուսաստանը մշտապես պնդում է, թե Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական զորքը տեղակայված է Ռուսաստանի ինքնիշխան տարածքում, հետևաբար՝ որևէ երկիր չունի այդ կապակցությամբ դժգոհություն ներկայացնելու իրավունք: «Իսկ դուք ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե որևէ երկիր Ռուսաստանի սահմանին մոտեցներ մոտ 130 հազարի հասնող բանակ», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Մոսկվան կնախընտրի առճակատումը կարգավորելու դիվանագիտության ճանապարհը: «Մենք ռուսներին այստեղ ենք հրավիրել նրանց պարզաբանումները լսելու համար, սակայն Ուկրաինայի վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ դեռ չենք ստացել», - ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը:
09:29 - 01 փետրվարի, 2022
ԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարի հետ. կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ

ԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարի հետ. կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ

Հունվարի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անվտանգային համակարգի, ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև օրենքի և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված քայլերը: Այս համատեքստում Լիլա Փիթրս Յահյան ողջունել և բարձր է գնահատել այդ բարեփոխումների գործընթացի շարունակականությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու փոխադարձ պատրաստակամությունը:
17:22 - 31 հունվարի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 26-ին ընդունել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ դոկտոր Իոաննա Վրոնեցկային:  «Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 26 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (Մ.Ա.Կ.) Ընդհանուր Քարտուղար Անթոնիօ Կութիերեսի ներկայացուցիչ՝ դոկտ. Եոաննա Վրոնեցքային:  Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին նամակ մը յանձնեց Մ.Ա.Կ.ի Ընդհանուր Քարտուղարին կողմէ: Նամակին մէջ Ընդհանուր Քարտուղարը իր գնահատանքը կը յայտնէր Նորին Սրբութեան, ընդհանրապէս Լիբանանի տագնապը դիմագրաւելու գծով իր կատարած ճիգերուն, միջ-համայնքային երկխօսութեան բերած իր կարևոր ներդրումին, ինչպէս նաև 20 Դեկտեմբեր 2021-ին, Լիբանանի վեց գլխաւոր համայնքներու հոգևոր պետերուն հետ իր ունեցած հանդիպման Վեհափառ Հայրապետին բերած կարևոր նպաստին:  Վեհափառ Հայրապետը իր շնորհակալութիւնը յայտնեց Ընդհանուր Քարտուղարին՝ նամակի ճամբով իր պարզած մտածումներուն ու մօտեցումներուն համար: Ապա հանդիպումը առիթ մը հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու աշխարհը յուզող ներկայ հարցերուն և յատկապէս Լիբանանի այժմու կացութեան: Այս ծիրէն ներս Նորին Սրբութիւնը շեշտեց, թէ խորհրդարանական ընտրութիւն կատարելու, միջազգային դրամատան և միջազգային ֆինանսական կազմակերպութիւններուն հետ գործակցաբար Լիբանանի տնտեսական տագնապը բարելաւելու ու ժողովուրդին ընկերային կարիքներուն շուտափոյթ թարման գտնելու անհրաժեշտութիւնը:  Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը բաժնելով Վեհափառ Հայրապետին տեսակէտները, իր կարգին յիշեցուց, թէ Մ.Ա.Կ.ը կարևորութեամբ կը շեշտէ ընտրութիւն կատարելու հրամայականը և իր կարգին կը քաջալերէ միջազգային դրամատնային ու տնտեսական կազմակերպութիւնները՝ աջակցելու Լիբանանի տնտեսութեան շուտափոյթ վերականգման աշխատանքներուն: Հանդիպումէն յետոյ Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը ճաշի հիւրը եղաւ Նորին Սրբութեան»,- ասված է հայտարարությունում: 
22:54 - 26 հունվարի, 2022