ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով

 |armenpress.am|
20:49 - 31 հունվարի, 2022

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին հանդիպում է անցկացրել։  ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ  հանդիպումն անցկացնելու հարցով նախապես դիմել էր ԱՄՆ-ն։

Անվտանգության խորհուրդը ընթացակարգային քվեարկության ժամանակ կողմ է արտահայտվել նիստի անցկացման հարցում: Կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ է եղել երկու երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, 3 երկիր ձեռնպահ է մնացել: Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր 9 կողմ ձայն։ Ինչպես հայտարարել է խորհրդի նախագահ, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը, նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել