Ռուսաստանն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքների կարիք ունի. Պուտին |1lurer.am|
13:52 - 10 փետրվարի, 2022

Ռուսաստանն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքների կարիք ունի. Պուտին |1lurer.am|

1lurer.am: Աշխարհում լարվածության աճի ֆոնին ռազմավարական կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել և նախևառաջ՝ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից Ռուսաստանի անվտանգության համապարփակ երաշխիքներ ստանալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ իր ուղերձում:

«Միջազգային իրավունքի գերակայության և ՄԱԿ-ի՝ որպես համակարգող կառույցի դերակատարման ամրապնդման, ինչպես նաև արդար և կայուն բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման ուղղությամբ հետևողական աշխատանքները մնում են արդիական»,- ընդգծել է ՌԴ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել