Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

 Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ. բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի ներսում հանդիպում են քաղաքապետի հետ  |news.am|

Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ. բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի ներսում հանդիպում են քաղաքապետի հետ |news.am|

news.am: Հաղթանակ թաղամասի բնակիչները, որոնք քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, փակեցին փողոցը: Քիչ անց նրանց մոտեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն ու հայտնեց, որ քաղաքապետն առաջարկել է, որ երեք բնակիչներ բարձրանան եւ հանդիպեն իր հետ: Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ քաղաքապետն անձամբ իջնի եւ իրենց հետ հանդիպի: Կատվալյանը լրագրողներին հայտնեց, որ սա 1-2 օրվա հարց չէ, տասնամյակների հարց է. «Այս պահին որոշակի պրոցես իրականացվել է, գույքագրվել են այն հողերը, որոնք դեռ պետական գրնցման չեն գնացել: Մենք օգոստոսի 10-ի դրությամբ փաթեթը մուտք ենք արել քաղաքապետարան: Պետք  է հասկանանք ակտերի իսկությունը, որովհետեւ եղել են դեպքեր, երբ ակտերի մասով կեղծիք է եղել: Փորձաքննություն է իրականացվելու, որից հետո բնակիչներին ըստ կարգի տրամադրվելու են սեփականաշնորհման վկայական»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը մոտ 130 մարդու մասին է: Կատվալյանի խոսքով, դեռ պետք է փորձաքննության մրցույթ հայտարարվի. «Հողեր խլելու մտավախության խնդիր չկա, պարզապես մենք ասել ենք՝ ժողովուրդ ջան, բերեք ձեր ակտերի բնօրինակները: Այսօր ընդամենը 42 բնակիչ է հանձնել ակտերի բնօրինակները: Մյուսների մոտ որոշակի մտավախություն կա, քանի որ իրենք միայն այդ մի փաստաթուղթն ունեն: Վախենում են՝ այն կորի»: Վարչական շրջանի ղեկավարի՝ ճանապարհը բացելու վերաբերյալ հորդորներն ապարդյուն էին։ Գործին խառնվեցին կարմիր բերետավոր ոստիկանները։ «Էսքան մարդու արհամարել է քաղաքապետը, լայաղ չի արել իջնի, եկել հասել ենք այստեղ։ Ոստիկաններ են կանչել, որ բախումներ հրահրեն, պարոն քաղաքապետ, իջեք ներքև»,-ասաց բնակիչներից մեկը: «Երկու տարի ԱԺ պատգամավորները մեզ խաբում էին, երկրի ղեկավարը խաբում էր։ Եթե մենք էսօր պատասխաններ չստանանք, ինչքան փողոց կա Երևանում, փակելու ենք»,-ասաց ակցիայի մեկ այլ բնակիչ: Ի վերջո, թաղապետի հետ մի քանի բնակիչներ մտան քաղաքապետարանի շենք։ Այս պահին հանդիպումը շարունակվում է։ Նշենք, որ այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»: Նրանք նշում են, որ իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները:  
13:55 - 05 սեպտեմբերի, 2022
Հաղթանակ թաղամասի մի շարք բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց |news.am|

Հաղթանակ թաղամասի մի շարք բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց |news.am|

news.am: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»: ։ Բնակիչները պահանջում են, որ քաղաքապետարանի պաշտոնյաները դուրս գան ու պատասխանեն իրենց մտահոգող հարցերին։ «Եթե նիստ ունեք, ընդհատեք ձեր նիստը, որովհետև մեր վիճակն օրհասական է։ Խնդրում և պահանջում ենք ձեզ հետ հանդիպում, իջեք ներքև: Էս մարդկանցից քաղաքական անհնազանդներ մի սարքեք, որովհետեւ մենք կուսակցական չենք, մենք ՀՀ հպարտ քաղաքացիներն ենք եւ բոլորն այստեղ վարչապետներ են, իջեք ներքեւ»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Մեկ այլ բնակիչ մանրամասնեց՝ քաղաքային իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները, ինչի հետևանքով էլ չեն կարողանում վերանորոգել կաթացող տանիքը։ «Երեք տարի մենք գնում ենք թաղապետարան-քաղաքապետարան-կադաստր, ինչ պահանջել են, բերել ենք, փաստաթղթերի բնօրինակներն ու պատճենները, ամեն բան իրենց մոտ է, բայց խնդրին պատասխան չեն տալիս։ Նույնիսկ փաստաբան եմ վարձել, իր հարցերին էլ չեն պատասխանում, քաղաքապետարանից ասում են՝ գնացեք թաղապետարան, թաղապետարանից՝ քաղաքապետարան։ Թաղամասի բնակիչ ենք երկար տարիներ, չենք կարողանում մեզ պատկանող հողամասը, տունը սեփականաշնորհել։ Հիմա ուզում եմ՝ տանիքը քանդենք, հենց քանդենք, հինգ չէ, հազար հոգով կգան մեր գլխին կլցվեն»,-ասաց Հաղթանակի բնակիչ մի կին։ Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:  
12:56 - 05 սեպտեմբերի, 2022
Համար 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ

Համար 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ

Հ. 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Ուղեգիծը՝ Քանաքեռի 14 փ. (ս.կ.) – Զ.Քանաքեռցու – Ֆանարջյան – Կ.Ուլնեցու – Ներսիսյան փ․-ներ – Ազատության պ. – Բաբայան – Դավթյան – Արաբկիրի 17-րդ - Ռիգայի փ․-ներ - Սարալանջի նոր խճ. – Սարալանջի – Տերյան փ․-ներ – Աբովյան պուր. – Աբովյան - Կորյունի – Չարենցի փ․-ներ – Սայաթ Նովայի - Մաշտոցի պ․-ներ – Թումանյան – Սարյան – Խորենացու - Բեյրութի – Սրբ. Գր.Լուսավորչի փ․-ներ – Երևանի քաղաքապետարան (վ/կ): Հետադարձը` Սրբ. Գր.Լուսավորչի փ.– Մաշտոցի պ. - Սարյան – Մոսկովյան փ․-ներ – Մարշալ Բաղրամյան – Սայաթ Նովայի պ․-ներ – Չարենցի – Հերացու փ․-ներ – Սարալանջի նոր խճ. – Ռիգայի - Արաբկիրի 17-րդ - Դավթյան – Բաբայան փ․-ներ – Ազատության պող. – շարունակությունը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը ՝ 7 միավոր»։
10:04 - 03 սեպտեմբերի, 2022
Համար 20 ավտոբուսային երթուղու փոխարեն կշահագործվի 2 երթուղի

Համար 20 ավտոբուսային երթուղու փոխարեն կշահագործվի 2 երթուղի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ, Ավան վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման նկատառումով, ներկայում գործող համար 20 ավտոբուսային երթուղու (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Ներքին Շենգավիթ) փոխարեն ս.թ սեպտեմբերի 5-ից կշահագործվի 2 երթուղի. հ. 20 երթուղի – (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Երևանի քաղաքապետարան) Ուղեգիծը՝ Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի և Ավետիսյան փ.-ների խաչմերուկ) (ս.կ.) - Ավետիսյան – Վիլնյուսի - Մինսկի - Միկոյան - Բ.Մուրադյան փ.-ներ - Գայի պ. - Ստեփանյան - Մոլդովական - Վախթանգովի փ.-ներ - Ավան (Դուրյան թաղ.)- Սաֆարյան - Խուդյակովի - Ալմաթիի - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ.-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. – Աբովյան – Մոսկովյան փ.-ներ - Մաշտոցի պ. – Խորենացու – Բեյրութի – Սրբ. Գր.Լուսավորչի փ.-ներ – Երևանի քաղաքապետարան (վ.կ.): Հետադարձը` Սրբ. Գր.Լուսավորչի փ. - Մաշտոցի պ. – Մոսկովյան – Աբովյան փ.-ներ – Աբովյան պուր. – շարունակությունը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 11 միավոր։ Հ. 29 երթուղի - (Ավան- Ներքին Շենգավիթ) Ուղեգիծը՝ Ավան (ս.կ.) - Դուրյան թաղ. (Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան) - Սաֆարյան - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ.-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. - Աբովյան – Մոսկովյան – Խանջյան – Ագաթանգեղոսի փ.-ներ - Արշակունյաց պ. - Գ.Նժդեհի փ. - Գ.Նժդեհի հր. - Բագրատունյաց - Տարոնցու – Ներքին Շենգավիթի 11-րդ փ.-ներ (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 8 միավոր։
21:38 - 02 սեպտեմբերի, 2022
Քաղաքապետն առաջարկում է «կարմիր գծերը» խախտելու համար նախատեսված տուգանքներն ուղարկել վարորդների հեռախոսներին

Քաղաքապետն առաջարկում է «կարմիր գծերը» խախտելու համար նախատեսված տուգանքներն ուղարկել վարորդների հեռախոսներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկում է մայրաքաղաքում վճարովի ավտոկոյանատեղիներում կայանելու կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների մասին ծանուցումներն ուղարկել վարորդների հեռախոսներին: «Ես կարծում եմ, որ համայնքը պետք է ավելի վաղ թույլ տրված խախտումների մասին տեղեկացնելու եւս մեկ գործիք ունենա»,- օգոստոսի 29-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Սարգսյանը: Նա նաև հանձնարարական տվեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում գովազդային դատարկ  բաներների փոխարեն տեղադրել Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատանքները: «Կապվեք  մետրոպոլիտենի ղեկավարության հետ՝ համատեղ արդյունավետ աշխատանք ապահովելու համար: Եթե լինի գովազդ, թող գովազդ դնեն, իսկ եթե չլինի, ապա դրանց տեղերում կտեղադրենք թանգարանի նմուշները»,- ասաց նա:  
15:29 - 29 օգոստոսի, 2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող ճանապարհաշինական նախագծերի ընթացքն են քննարկել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպմանը մասնակցել են նաև բանկի տարածաշրջանային մասնագետները:   Անդրադառնալով քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերին՝ քաղաքապետն ընդգծել է դրանց կարևորությունն ու շարունակականության ապահովումը: Կողմերը խոսել են նաև ճանապարհաշինական նոր նախագծերի, մասնավորապես՝ Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող նոր ճանապարհը կառուցելու նպատակով վարկային հնարավոր միջոցներ ներգրավելու մասին: Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը, գոհունակություն հայտնելով ծրագրերի արդյունքներից, նշել է, որ քաղաքապետարանը բանկի վստահելի գործընկերներից է, պատրաստակամություն հայտնել աջակցելու համայնքին լայնածավալ նախագծեր կյանքի կոչելու գործում, որոնք ունեն ոչ միայն մայրաքաղաքային կարևորություն:
19:24 - 26 օգոստոսի, 2022
Ֆիզգորոդոկում մեկ տարի անց շինարարությունը վերսկսվել է․ բերման են ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ

Ֆիզգորոդոկում մեկ տարի անց շինարարությունը վերսկսվել է․ բերման են ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ

  Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։ Մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների դիմադրությանը․ բերման է ենթարկվել երկու քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջից։   «Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։    Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։ Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների, շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել։   Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը չի ներկայացվել։  Այս պահին բերման է ենթարկվել երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանց։   Երևանի քաղաքապետարան, պահանջում ենք կասեցնել շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան Ռատկո ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։   
14:39 - 25 օգոստոսի, 2022