Ֆիզգորոդոկում մեկ տարի անց շինարարությունը վերսկսվել է․ բերման են ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ
14:39 - 25 օգոստոսի, 2022

Ֆիզգորոդոկում մեկ տարի անց շինարարությունը վերսկսվել է․ բերման են ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ

 
Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։ Մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների դիմադրությանը․ բերման է ենթարկվել երկու քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջից։
 
«Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։ 
 
Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։ Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների, շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել։
 
Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը չի ներկայացվել։ 
Այս պահին բերման է ենթարկվել երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանց։
 
Երևանի քաղաքապետարան, պահանջում ենք կասեցնել շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան Ռատկո ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել