Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցման ծրագիրը. քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել
21:51 - 30 օգոստոսի, 2022

Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցման ծրագիրը. քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել

Մաքրման և կառուցապատման աշխատանքներ են ընթանում Երևանյան լճում և Ծիծեռնակաբերդի հարակից տարածքի անտառային գոտում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Վստահեցնում եմ՝ կանաչապատման ծրագրերի ավարտից հետո Երևանյան լիճն ու Ծիծեռնակաբերդին հարակից անտառ-պուրակը քաղաքացիների և հյուրերի համար կդառնան սիրված հանգստի գոտիներ»,- գրել է Երևանի քաղաքապետը:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել